Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցեն

ԵՊԲՀ. Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցեն

Ս/թ հոկտեմբերի 21-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ընդունեցին գերմանացի օնկոլոգների պատվիրակությանը, որի կազմում էին Բեռլինի օնկոլոգների միության փոխնախագահ, պրոֆեսոր Քլաուս-Պետեր Հելլրիգելը, Գերմանիայի ֆեդերալ առողջապահության նախարարության երկկողմ քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սոֆի Մեյսերը, Գերմանիայի մանկական օնկոլոգների ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Յուրգենսը: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: Հանդիպման նպատակը երկկողմ համագործակցության քննարկումն էր:

 

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԻնչպես իր ողջույնի խոսքում նշեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության ուղղությունները թե գիտական, թե կադրային առումներով: «Ուրախ ենք այս հանդիպման և համագործակցության շարունակության համար: Հատկապես ուզում եմ կարևորել մեր համատեղ աշխատանքի կրթական և հետազոտական բաղադիրչների պարտադիր առկայությունը», - նշեց ռեկտորը: Միքայել Նարիմանյանը գերմանացի հյուրերին նաև տեղեկացրեց, որ բժշկական համալսարանի և Հայաստանում բժշկական կրթության հիմքում ընկած է բժշկության գերմանական դպրոցը, քանի որ հենց Գերմանիայում ուսանած բժիշկներն են մեր երկրում հիմք դրել բժշկական բարձրագույն կրթությանը: Ռեկտորը նաև ընդգծեց երկկողմանի տեղեկատվության փոխանակման կարևորությունը, քանի որ դա հնարավորության կտա հստակեցնելու, թե երբ ենք մեր մասնագետները սկսում զբաղվել օնկո հիվանդներով, ինչ քայլեր են իրականացվում կանխարգելիչ ուղղությամբ, ինչպես նաև հասկանալ, թե որ մակարդակից է պետք սկսել ուսուցումը, թրեյնինգները մեր մասնագետների հետ, և այսպիսով, մեր համագործակցությունը կստանա ավելի ինտերակտիվ բնույթ:

 

 Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցենԳերմանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սոֆի Մեյսերը նշեց, որ այդ ամենը ներառված է նախարարության կողմից առաջարկվող փոխանակային ծրագրում, որը իրենք առաջարկում են իրականացնել, և ընդգծեց, որ ծրագրի ֆինանսական ամբողջ բեռը գերմանական կողմը վերցնում է իր վրա: Նա տեղեկացրեց, որ երկկողմանի համագործակցությունը կլինի օնկոլոգիայի ոլորտում՝ Գերմանիայում կվերապատրաստվեն և կկրթվեն մեր օնկոլգները, ինչպես նաև օնկոլոգիային մոտ մասնագիտական ուղղվածություն ունեցող մասնագետները. փոխանակային ծրագիրը ներառում է կեսից մինչև մեկ տարվա ուսուցում և համապատասխան թրեյնինգներ: Նմանատիպ փոխանակային ծրագիր կիրականացվի նաև մանկական օնկոլոգիայի ուղղությամբ:

 

 Հյուրերին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն ՄինասյանըՀյուրերին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել գերմանական կողմին՝ երկարատև համագործակցության, ինչպես նաև համատեղ աշխատանքի այս նոր հնարավորության համար: Դուք հյուրընկալվել էիք մեզ մոտ հուլիսին, և այժմ մենք ունենք համագործակցության նոր իրական ծրագիր: Նշեմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում՝ 3 ամսում մենք արդեն ունենք արդյունքներ, որոնք կամրագրվեն այսօր ձեր կողմից ներկայացված փոխանակային ծրագրով»:

 

 Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցենՀստակեցնելով համագործակցության շրջանակները՝ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ևս ողջունեց և շնորհակալություն հայտնեց գերմանացի օնկոլոգների պատվիրակությանը՝ այս նոր հնարավորության համար, ինչպես նաև հատուկ շեշտեց Սոֆի Մեյսերի դերը այդ կարևրոր գործում:

 

Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին համալսարանական «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցներում, տեղում ծանոթացան համալիրների գործունեությանը, կատարվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

 

 Հայաստանի և Գերմանիայի համալսարանական հիվանդանոցները կհամագործակցենՀաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին գերմանացի օնկոլոգները թեմատիկ դասախոսություններ կարդացին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:

 

Նշենք, որ համագործակցության նախանշված ծրագրերը կիրականացվեն գերմանական և հայկական համալսարանական կլինիկաների միջև:

 

 

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ