Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսը

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսը

Հոկտեմբերի 28-30-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսը, որի կազմակերպիչներն էին Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երևանի պետական բժշկական համալսարանը: Կոնգրեսին զեկույցներով հանդես եկան ոլորտի ակնառու ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: 


Գենադի Պատլաժան.  Հայաստանում որակով են մատուցվում պլաստիկ վիրաբուժության ծառայությունները


«Մեդ-Պրակտիկի» զրուցակիցն է բ.գ.թ., «Վիրտուս» կլինիկայի առաջատար պլաստիկ վիրաբույժ Գենադի Իգորևիչ Պատլաժանը (Ուկրաինա):


–   Գենադի Իգորևիչ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ երկու փայլուն զեկույցների համար: Մեզ առավել հետաքրքրեց առաջինը՝ կրծքագեղձի կախվածության (պտոզի) մասին աշխատանքը: Կարծում եմ` արդիական խնդիր է: 


–   Շնորհակալ եմ: Այո´, իրավացի եք, արդիական խնդիր է, քանի որ մինչ օրս չունենք 100 տոկոսանոց պատասխան: Վիրաբույժները գլուխ են ջարդում ու չգիտեն՝ ինչպես անեն, որ հետագայում պացիենտի կախված կուրծքն այլևս երբեք չկախվի: Նման երաշխիք, ցավոք, դեռ չեն կարող տալ: Իմ զեկուցում ես որոշակի գործնական լուծումներ առաջարկեցի:


–   Դուք նշեցիք, որ այդ բարդությունները հաճախ ի հայտ են գալիս երկու տարի անց վիրահատությունից հետո: Մի՞շտ է այդպես լինում: 


–   Ոչ միշտ: Պտոզը կարող է ի հայտ գալ ավելի վաղ կամ ավելի ուշ ժամանակահատվածում: Այստեղ շատ բան կախված է, թե ինչ վիճակում է գտնվում կնոջ մաշկը, ինչ մեթոդով է անցկացվել վիրահատությունը: Հարկ է ձգտել ապահով մեթոդներ կիրառելուն: Միայն այս դեպքում կարող ենք ունենալ աննշան կախվածություն: Եվ այն էսթետիկ առումով այլևս չի խանգարի պացիենտին:

–   Պտոզի առաջացման այլ պատճառներ կարո՞ղ եք ասել:


–   Պատճառ կարող է լինել նաև քաշի նվազումը, ինչպես նաև սխալ տրամաչափի իմպլանտների տեղադրումը և այլն:


–   Գենադի Իգորևիչ, մեզ մոտ Հայաստանում առաջին տեղում է ռինոպլաստիկան: Ձեզ մոտ և՞ս պատկերը նույնն է:


–   Կարծում եմ՝ դա ավելի շատ վիրաբույժից է կախված: Իմ պրակտիկայից ելնելով, կարող եմ ասել, որ առաջին տեղում մամոպլաստիկան է, հետո՝ ռինոպլաստիկան է, հետո՝  դեմքի  երիտասարդացման վիրահատությունները: Մեր աղջիկներին ավելի շատ անհանգստացնում է կուրծքը: Քիթը նրանց մոտ կովկասյան չէ, այն եվրոպական է. հազվադեպ է ունենում արտահայտված կորություն և երկար ծայր:


–   Որքան հաճախ եք հանդիպում դիսմորֆոֆոբիա ունեցող պացիենտների: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում: Համագործակցու՞մ եք, արդյոք, հոգեբանների հետ: 


–   Փորձառու պլաստիկ վիրաբույժը առաջին հերթին պետք է նաև հոգեբան լինի: Իհարկե, երբեմն կանխատեսել նման պացիենտներին անհնար է: Դա կարող է թաքնված  լինի մարդու մոտ: Միշտ չէ, որ մեզ հաջողվում է պարզել այդ գոյությունը: Եթե տեսնում եմ, որ ծանր դեպք է, պարտադիր համագործակցում եմ հոգեբանների հետ, որոնք պարզում են, թե որքանով է տվյալ պացիենտը ադեքվատ: Ինչ վերաբերում է նման դեպքերին, եթե ես ինքս եմ պարզում, ապա, միանշանակ, մերժում եմ վիրահատություն իրականացնել: Շատ լավ գիտակցում եմ, որ նման պացիենտը երբեք գոհ չի կարող լինել վիրահատության ընթացքից, եթե անգամ ընդունենք, որ արդյունքն իդիալական է եղել:


–   Շա՞տ է նման պացիենտների թիվը:


–   5-7 տոկոս է կազմում:


–   Իսկ հոգեբանի մոտ այցելություններն օգնու՞մ է նրանց: 


–   Այդ այցելություններից հետո նրանցից ոչ մեկը ետ չի վերադարձել: Որոշները վերադառնում էին՝ ասելով, որ ըստ հոգեբանի՝ ամեն ինչ կարգին է և հարկ չկա վիրահատվելու:


–   Ի դեպ, մեզ մոտ էսթետիկ վիրահատությանը նվազ քանակով են դիմում տղամարդիկ: Ձեզ մոտ է՞լ պատկերը նույնն է:


–   Վերջին շրջանում զգալիորեն աճել է այն տղամարդկանց թիվը, ովքեր ցանկանում են անցկացնել էսթետիկ վիրահատություն: Մարդիկ ուզում են գեղեցիկ երևալ: Հնարավորություններն այսօր շատ են, շատ են պլաստիկ վիրաբուժության կենտրոնները, որոնք, ի դեպ, լավ գովազդվում են: Հենց այդ պատճառով էլ տղամարդ-այցելուների թիվը շատանում է Ուկրաիանայում՝ նախորդ տարիների համեմատությամբ: Եթե նախկինում կին-տղամարդ հարաբերակցությունը կազմում էր 95%-5%, ապա այսօր` 80%-20% է:


Կովկասի ժողովուրդը հպարտ են: Եթե քիթ՝ կարևոր չէ ինչպիսինն է այն… Կարծում եմ՝ ձեզ մոտ տղամարդկանց սակավ դիմելիության պատճառը՝ բնավորության առանձնահատկություններն են: Ձեզ մոտ մարդիկ հասկանում են, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան… Նրանք ավելի փիլիսոփայորեն են նայում կյանքին. քիչ են ուշադրություն դարձնում արտաքին տեսքին:

–   Իսկ ի՞նչ վիրահատության խնդրանքով են սովորաբար դիմում տղամարդիկ:


–   Հիմնականում քթի պլաստիկա, ականջախեցիների, կոպերի, գինեկոմաստիաների շտկում, լիպոսակցիա, բոդիլիֆտինգ՝ քաշի նվազումից հետո և այլն:


–   Իսկ տարիքային ո՞ր խումբը… 


–   Պաթոլոգիայից է կախված: Եթե ռինոպլաստիկա՝ երիտասարդ պացիենտներ, եթե երիտասարդացման հետ կապված հարցեր՝ 50-ն անց:


–   ՀՀայաստանում, որպես կանոն, պլաստիկ վիրաբույժները նշում են, որ սակավ են նաև ինտիմ պլաստիկայի դեպքերը:


–   Դա ևս ազգային պատկանելիության խնդիր է: Եվրոպական մշակույթում այս թեման ավելի բաց է, քան կովկասյան երկներում: Տղամարդիկ, եթե դիմում են, հիմնականում անդամի երկարացման հարցերով: Կանայք՝ փոքր շուրթերի պլաստիկայի համար: Այցելությունների քանակը մեզ մոտ կրկին աճում է:


–   Որպես մասնագետ խրախուսու՞մ եք անդամի երկարացումը:


–   Նման խնդրով դիմող տղամարդիկ հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում: Եվ նման պացիենտներն ի սկզբանե պետք է ուղորդվեն հոգեբանի մոտ: Մեզ մոտ այն կոչվում է բաղնիքային բարդույթ (банный комплекс), երբ տղամարդը, հասկանալի պատճառներով, ամաչում է հաճախել բաղնիք բոլորի հետ: Խրախուսվում է միայն այն դեպքերը, եթե առկա է մինիպենիա: Այսօր գոյություն ունեն նաև հատուկ սարքեր, որի օգնությամբ հնարավոր է լինում մեծացնել անդամի չափերը:


–   Հայաստանում ինչ հասրեցիք տեսնել ու գնահատել որպես մասնագետ:


–   Տեղեկացա, որ ձեզ մոտ մեծ վիրահատությունները կատարվում են միայն մեծ կլինիկաներում: Փոքր կլինիկաներում ավելի շատ էսթետիկ շտկումներ են կատարում: Համաժողովին ներկայացրած աշխատանքներով կարողացա գնահատել տեղացի բժիշկների աշխատանքը: Ձեզ մոտ կան բավականին լավ արդյունքներ: Ձեր բժիշկների զեկուցները մրցունակ են եվրոպական բժիշկների զեկուցներին: Եվ հետո, դուք ունեք  փորձ և պլաստիկ վիրաբույժ մասնագիտությունը, ունեք օրդինատորներ՝ ապագա պլաստիկ վիրաբույժներ: Այդ առումով մենք Ուկրաինայում նախանձում ենք ձեզ (Ժպտում է.-հեղինակ): Հայաստանում որակով են մատուցվում պլաստիկ վիրաբուժության ծառայությունները:
 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ