Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրես ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ.  «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրես ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիան, Պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների վրացական հասարակությունն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:

Բացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արմեն ՀովհաննիսյանըԲացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը. «Սրտանց ողջունում եմ բոլորիդ այս կարևորագույն միջոցառմանը, որ կազմակերպվում է 5-րդ անգամ: Կոնգրեսը նպատակ ունի քննարկել ոլորտի խնդիրները, իրականացնել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով ոլորտի արագ զարգացումը և նոր տեխնոլոգիաների ու մեթոդների ի հայտ գալը»:

Կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ուրախ եմ ողջունելու ձեզ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի շրջանակներում: Թեման արդիական է, քանի որ այս ոլորտը պահանջված է: Լինելով մասնագիտությամբ ինտերնիստ՝ շատ լավ գիտեմ, որ բազմաթիվ ներքին հիվանդություններ ունեն իրենց արտաքին պատկերը և դեմքը՝ բառի լայն իմաստով:

 

Կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանըԲացառություն չեն նաև այն հիվանդությունները, որոնք ելնելով ներքին օրգանների ֆունկցիաների խաթարումից՝ ի հայտ են բերում որոշակի էսթետիկ, մաշկաբանական և կառուցվածքային պրոբլեմներ, որոնք բացի հիվանդությունից առաջացած անհարմարությունից՝ պացիենտին պատճառում են նաև այլ անհանգստություններ. ի հայտ են գալիս ֆիզիկական, էսթետիկ և հոգեբանական խնդիրներ: Եվ ես հուսով եմ, որ արտաքնապես արտահայտված այդ նշանների վերացումը մեզ հնարավորություն կտա հետադարձ կապ ապահովելու և ազդելու այն օրգանի վրա, որը հանդիսացել է այդ պրոբլեմի հարուցիչը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ ներքին հիվանդությունները, էնդոկրինոլոգիան, ինտերնոլոգիան կարող են իրենց ներդրումն ունենալ այնպիսի հետաքրքիր ուղղության բազմադիսցիպլինար զարգացման մեջ, ինչպիսին է պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունը: Այստեղ կարևոր է նաև մասնագիտության իրավական կողմը, և հուսով եմ, որ այսօրվա քննարկումների արդյունքները կարտացոլվեն նաև կրթական ծրագրերում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր նվաճումներ»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ ՄիրիջանյանըԳիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը՝ ընդգծելով արտասահմանից, Լեռնային Ղարաբաղից ժամանած մասնագետների մասնակցության կարևորությունը նմանատիպ միջոցառումներին: «ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած մեր գործընկերները, հանդես գալով պլաստիկ վիրաբուժության խնդիրների շուրջ, կներկայացնեն իրենց փորձը, հմտությունները: Վստահ եմ, որ եռօրյա քննարկումները գիտական, գործնական և ուսուցողական կարևոր նշանակություն կունենան և կխթանեն Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հետագա զարգացմանը», - նշեց փոխնախարարը:

Տեղեկացնենք, որ կոնգրեսին զեկուցումներով հանդես կգան ոլորտի ակնառու ներկայացուցիչներ՝ Վիեննայի Ավետարանական հիվանդանոցի դիմածնոտային բաժնի գլխավոր բժիշկ և Վիեննայի Wilhelminenspital հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի խորհրդական Քուրթ Վինցենցը, Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն և ուրիշներ։

Հիշեցնենք, որ «Պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի նոր հորիզոնները» թեմայով միջազգային 5-րդ կոնգրեսի աշխատանքները կտևեն 3 օր և կավարտվեն հոկտեմբերի 30-ին դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիումով։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ