Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել էր Հայկական հոգեբուժական ասոցիացիան՝ ԵՊԲՀ-ի հետ համատեղ: Միջոցառումն իրականացվում էր բուհի 95-ամյակի շրջանակում:

 ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց. «Ես ուզում եմ խոսել էմոցիաների մասին. մի ամերիկացի գիտնական առաջարկել է մարդու էմոցիոնալ ֆոնի ձևավորման բանաձև՝ ներքին պահանջարկ և ինֆորմացիա այդ պահանջարկը բավարարելու համար և առանձնացրել էմոցիաների երեք տեսակ: Եթե պահանջարկը բավարարելու վերաբերյալ ինֆորմացիան դրական է, մարդն ունենում է դրական էմոցիաներ և հակառակը՝ եթե այդ ինֆորմացիան բացասական է, ապա մարդու մոտ առաջանում են բացասական էմոցիաներ: Եվ երրորդը տագնապն է, այսինքն՝ երբ ինֆորմացիան անորոշ է. ուզում եմ իմանալ, ուզում եմ ունենալ, բայց չգիտեմ կլինի, թե՝ ոչ: Մենք շատ ենք կարևորում հոգեկան առողջությունը, դրա պահպանման և կորստի կանխարգելման մեխանիզմները: Այդ պատճառով այսօրվա զեկուցումների, քննարկումների և մասնագիտական մեկնաբանությունների արդյունքները կներառվեն մեր ուսումնական ծրագրերում»:

 ՀՀ ԱՆ մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Ծաղիկ ՎարդանյանՀՀ ԱՆ մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը փոխանցեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը. «Հոգեկան առողջության խնդիրները մշտապես գտնվում են առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և առաջնահերթություն են կազմում բոլոր մարտահրավերների կազմում: Ուզում եմ ընդգծել, որ ԶԼՄ-ների խոսքը կառուցում է մարդու հոգեկան առողջությունը, նրանցից է սկսվում դեռահասների, մանուկների հոգեկան առողջության ձևավորումը: Հուսով ենք, որ ԶԼՄ-ները, կօգնեն, որ ավելի ճիշտ և կառուցողական լինի հոգեկան առողջության ոլորտը»:

«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» խորագրով գիտաժողով ԵՊԲՀ-ումԳիտաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Ողջունում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը, որն իրականացվում է համալսարանի 95-ամյակի շրջանակում: Մենք ապրում ենք հաղորդակցության և կապի միջոցների հեղափոխության ժամանակներում, երբ ինֆորմացիա հաղորդելու և հանրությանը հասցնելու խողովակներն ու գործիքները անընդհատ համալրվում են. սոցիալական ցանցերն ու առցանց լրատվությունն այսօր դիտարկվում են հանրային գիտակցություն ձևավորելու հավելյալ տեսակներ, որոնց ազդեցության գործոնն արդի գիտական մտքի կողմից դեռևս լիարժեք հետազոտված և գնահատված չէ: Հաղորդակցությունն ու լրատվությունը, առանց չափազանցության, ժամանակակից մարդու ամենօրյա կենսական մշակույթի կարևոր բաղադրիչն են, հետևաբար, որպեսզի փոփոխություն իրականացվի հասարակություններում, պետք է նախևառաջ այդ մշակույթը համակողմանի ուսումնասիրել, ապա նաև մշակել այն փոփոխելու բանաձևեր»:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր Մարիետա Մելիք-ՓաշայանՀայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը ևս իր խոսքում անդրադարձավ մարդու էմոցիոնալ ֆոնի ձևավորմանը. «Այժմ էմոցիոնալ ինտելեկտի դար է: Իսկ ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը: Դա դիմացինի, նաև իր սեփական զգացմունքները հասկանալու և դրանք ճիշտ դրսևորելու կարողությունն է: Եթե այս ամենը բացակայում է, մարդու մոտ հաճախ ի հայտ են գալիս հոգեկան խանգարումներ, որոնք էլ բերում են առողջական խնդիրների, և մարդիկ սկսում են բուժվել տարբեր բժիշկ-մասնագետների մոտ՝ չգիտակցելով այդ խանգարումների փսիխոսոմատիկ բնույթը»:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն ՍողոյանՀայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն իր խոսքում ընդգծեց ԶԼՄ-ների դերը հոգեկան առողջության պահպանման գործում. «Գաղտնիք չէ, որ որոշակի պահերի չորրորդ իշխանություն համարվող ԶԼՄ-ներն են լինում իրական իշխանությունը և չափազանց շատ բան կախված է լինում նրանց ներկայացման ձևից և բովանդակությունից, խոսքից: Այսօրվա խորհուրդը հոգեկան առողջության վրա ամենաազդեցիկ գործոններից մեկի՝ ԶԼՄ-ների դերը կարևորելը, նրանց իրական ուժն ու ազդեցությունը ներկայացնելը և այդ ուժը ստեղծարար ուղղությամբ հորդորն ու կոչն է, այլապես ոչ ոք երաշխավորված չէ ապաթիկ, դեպրեսիվ մթնոլորտի խորացման գործում իր ներդրած թեկուզև փոքր լումայի անկանխատեսելի հետևանքների»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին զեկուցումներն ու մասնագիտական քննարկումները:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ