Իրադարձություններ Հայաստանում
«Ադենուրիկ» դեղը՝ պոդագրա հիվանդության բուժման նոր տարբերակ

«Բեռլին-Խեմի/Մենարինի» Դեղագործական Ընկերության Հայաստանյան Ներկայացուցչությունը ք. Երևանի ‹‹Դաբլթրի-բայ-Հիլթն ›› հյուրանոցային համալիրում կայացած միջոցառման ժամանակ բժիշկներին ներկայացրեց Հոդատապ (Պոդագրա) հիվանդության բուժման նոր դեղամիջոցը ԱԴԵՆՈՒՐԻԿ (Ֆեբուքսոստատ) անվանումով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջատար մասնագետներ ռևմատոլոգիայի, նեֆրոլոգիայի և թերապիայի ոլորտներից:
Ընկերության Հայաստանյան Ներկայացուցչության արտադրանքի մենեջեր Տաթևիկ Գևորգյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում` խոսելով Ադենուրիկ դեղամիջոցի մասին, նշեց, որ այն ենթադրում է Հոդատապի (Պոդագրա) բուժման բոլորովին նոր դեղամիջոց.
– Առաջնակարգ հիվանդությունը, որի համար նախատեսված է դեղամիջոցը դա Հոդատապն է (Պոդագրա): Մենք հրավիրել ենք մեր հանրապետության առաջնակարգ մասնագետ Արմինե Հարոյանին, ներկայացնելու հիվանդության վերաբերյալ ժամանակակից տվյալները և բուժման նոր մոտեցումները ըստ ամերիկյան և եվրոպական ուղեցույցների:
ԱԴԵՆՈՒՐԻԿԸ(Ֆեբուքսոստատ) սինթեզվել է 1998 թվականին, ԵԴՄ հաստատում է ստացել 2008 թվականին և Եվրոպայում կիրառման մեջ է մտել 2010-ին: Հայաստանում դեղամիջոցը կիրառվում է մեկ ամիս: Առավելություններից առաջինը նրա բարձր արդյունավետությունն է, մյուսը՝ լավ տանելիությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել դեղի միջին և բարձր թերապևտիկ դոզաներ հիվանդների մեծամասնության մոտ:
Հիվանդության և դեղամիջոցի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, Հայաստանի Ռևմատոլոգների Ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» ԲԿ Ռևմատոլոգիական բաժանմունքի վարիչ, ք. Երևանի գլխավոր ռևմատոլոգ Արմինե Հարոյանի հետ:
– Ի՞նչ հիվանդություն է Հոդատապը:
– Այն դեռևս Հիպոկրատի ժամանակներից հայտնի հիվանդություն է, և հենց նա էլ առաջին անգամ տվել է հոդատապի՝ Պոդագրայի, նկարագրությունը: «Պոդագրա» բառացիորեն նշանակում է «ոտքը՝ ծուղակում»: Որքան էլ զարմանալի է, հիվանդացության տարածվածությունը բարձր է եղել հայտնի մարդկանց շրջանում, օրինակները շատ են՝ Կոլումբոս, Չապլին, Դա Վինչի, Միքելանջելո և ուրիշներ: Համարվում է, որ հիվանդությունը հանդիպում է հատկապես շատ աշխատասեր, տաղանդավոր մարդկանց շրջանում, ովքեր չարաշահել են ալկոհոլը, յուղոտ սնուդը, վարել են նստակյաց կենսակերպ: Պոդագրան ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ: Կարևոր է, որ բուժման ընթացքում հիվանդները հետևեն որոշակի սննդակարգի, քանի որ շատ մթերքներ պարունակում են հիվանդությունը ակտիվացնող նյութեր: Առաջին հերթին հարկ է սահմանափակել ալկոհոլը, մսամթերքը, ծովամթերքը: Ալկոհոլային խմիչքներից առավել վտանգավորը գարեջուրն է, հատկապես, երբ գենետիկական հակվածություն կա հիվանդության նկատմամբ:
![]() |
![]() |
![]() |
– Ինչպե՞ս է արտահայտվում հիվանդությունը:
– Հիվանդության էությունն այն է, որ օրգանիզմում միզաթթվի աղերը (ուրատներ) սկսում են կուտակվել հյուսվածքներում՝ հոդերում, երիկամներում և այլուր: Սովորաբար ախտանիշներն ի հայտ են գալիս հանկարծակի և սուր, օրինակ՝ մարդը կարող է գիշերն արթնանալ ուժեղ հոդացավերից: Պոդագրայի առաջին դրսևորումից հետո ցավը կարող է անհետանալ և այլևս չկրկնվել, սակայն, եթե օրգանիզմում միզաթթվի մակարդակը շարունակում է բարձր մնալ, դա բերում է հիվանդության խորացման, ինչն ի վերջո հանգեցնում է նաև երիկամների ախտահարման: Երիկամների ախտահարումն այս հիվանդության ամենալուրջ բարդությունն է, քանի որ այն սովորաբար վերաճում է երիկամային անբավարարության:
![]() |
![]() |
![]() |
– Հիվանդության բուժման ի՞նչ տարբերակ է ԱԴԵՆՈՒՐԻԿ (Ֆեբուքսոստատ) դեղամիջոցը
– Այն կարգավորում է միզաթթվի մակարդակը, ինչն ապահովում է հիվանդության բարորակ ընթացքը, նվազեցնում բորբոքումը և դրա բարդությունները, լավացնում հիվանդի ընդհանուր վիճակը: Մինչ այսօր Հայաստանում առկա են այլ դեղամիջոցներ ևս պոդագրայի բուժման համար, սակայն բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են ԱԴԵՆՈՒՐԻԿ-ի բարձր արդյունավետությունը :
Ադենուրիկը համարվում է Ճապոնական Teijin limited դեղագործական ընկերության ապրանքանիշը:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն