Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Խանդավառությամբ և ցնծությամբ նշեցինք Մեր փրկչի և Տիրոջ – Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և հայտնության Տոնը

Խանդավառությամբ և ցնծությամբ նշեցինք Մեր փրկչի և Տիրոջ – Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան  և հայտնության Տոնը

Յուրաքանչյուր տարեսկզբի առաջին աշխատանքային օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում աշխատող անձինք հավաքվում են` մեկտեղ  շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Ավանդաբար շնորհավորանքի խոսքով հանդես է գալիս որևէ կառույցի ղեկավար: Այս անգամ  այդ պատվին արժանացավ և ներկաներին շնորհավորեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:

«Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր, Կաթողիկոս և Գերագույն Պատրիարք Ամենայն Հայոց, Վեհափառ Տեր.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության մեծարգո աշխատակիցներ, հարգարժան հյուրեր .

Մենք բոլորս հոգու մեծ խանդավառությամբ և ցնծությամբ նշեցինք Մեր փրկչի և Տիրոջ – Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան  և հայտնության Տոնը:

Քրիստոս Ծնավ և հայտնեցավ

Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի

Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Քրիստոսի պայծառափայլ Հայտնությունը բոլորիս համար ամեն տարի, թերևս, նաև մի որոշակի եզրագիծ է, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք, մերկանանք հոգով Աստծո և Մեր առջև ու հետադարձ հայացք ձգենք անցյալ տարուն գնահատենք հաղթանակները և ձեռքբերումները, ինչպես նաև նախանշենք անելիքները: Իսկ տարին Հայ Առաքելական եկեղեցու համար շատ բովանդակալից էր և արգասաբեր: Նախ և առաջ դա Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր: Եվ Ձեր, Վեհափառ Տեր, Ձեր գլխավորությամբ Մայր Աթոռի պաշտոնեության, ինչպես նաև Ձեր առաջնորդությամբ  համայն հայության ահռելի ջանքերի ղողանջը սփռվեց ամբողջ աշխարհում, Տիեզերքում Աստվածային: Այդ ղողանջը իր հաղթական երթն ավարտեց ամբողջ առաջադեմ մարդկության սրտերում և հոգիներում: Թերևս, աշխարհասփյուռ հայությունը երբևէ այսքան միահամուռ և համախմբված չէր եղել: Եվ այնպես հաղթական, որ աշխարհի մայրաքաղաքը համարվող հավերժական Հռոմում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նորին Սրբության Պապը Ձերդ Սրբության և Նորի Տան Կիլիկիո կաթողիկոսի հետ համատեղ 1.5 միլիոն նահատակների հիշատակի հանդիսավոր պատարագ մատուցեցիք, Գրիգոր Նարեկացուն հռչակեցիք Տիեզերական Վարդապետ, իսկ Պապը ի լուր համայն աշխարհի 100 տարի առաջ կատարված ոճրագործությունը որակվեց որպես ցեղասպանություն: Դա, Ձերդ Սրբություն, ի շնորհիվ Ձեզ, միևնույն ժամանակ աշխարհիս մեծերի կողմից Ձերդ Սրբություն Գերագույն գնահատականն էր և հարգանքի տուրքը:

Դրա վառ ապացույցն էր նաև, որ 100-ամյակի արարողությանը ներկա էին աշխարհի գերտերությունների ամենաբարձրաստիճան այրերը:

Ձերդ Սրբություն, այս տարի կատարվեց արարողակարգ, որը Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ 400 տարի ի վեր չէր եղել: Դա Հայոց եղեռնի 1.5 միլիոն նահատակների սրբադասման արարողությունն էր: Դուք վերածնեցիք, շունչ ու հոգի տվեցիք նրան, ինչ մեր մեջ սառել էր վաղուց, և թվում էր մոռացյալ: Աննախադեպ էր կարգը նաև իր ծավալով: Ես փորձեցի գտնել պատմության մեջ ևս նմանատիպ մի արարողություն: Սրբադասման ամենաբազմաթիվ օրինակը Բեթղեհեմում, սրի հանված տղա երեխաներն էին` 14.000, իսկ այստեղ 1.5 միլիոն: Սա անքննելիորեն վկայակոչում է Ձերդ Սրբության մտքի և գործի համաշխարհային, համատիեզերական չափը:

Հիրավի` Հզոր Առաջնորդ, Ուժեղ եկեղեցի: Ձերդ Սրբության, Ձերդ Գահակալության շրջանում դիտվում է ինչպես եկեղեցու սպասավորների, այսպես էլ ողջ ազգի հոգևոր կյանքի վերածնունդ: Գերարագ զարգանում է եկեղեցաշինությունը բառիս ուղղակի և անուղղակի առումներով: Խոնարհվելով և հարգանքի գերագույն տուրք մատուցելով ազգիս նախորդ հոգևոր առաջնորդներին, անհնար է չտեսնել առավել ևս սրտի գորովանքով չփառաբանել այն, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք միայն Մայր Աթոռում կառուցվել են նույնքան շենք և շինություն, որքան եղել է մինչ Ձերդ Սրբության Առաջնորդությունը:

 Վեհափառ Տեր Մարդուս գործերը ըստ արժանվույնս գնահատում են սերունդները: Ժամանական է այն անաչառ դատավորը, որ ի վերջո ասում է իր ազնիվ, արդար և խիստ դատավճիռը: Սերունդները, տեսնելով և գնահատելով Ձերդ Սրբության գահակալության օրոք Հայ Առաքելական եկեղեցու զարգացման, բարեկեցության և առաջադիմության բարձունքները` խոնարհվելու են Ձերդ Սրբության առջև և ազգովի շնորհելու են Ձեզ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ ստեղծագործ կամ կառուցող կամ եկեղեցակառույց բարձրագույն տիտղոսը: Դա է անհաս փառքի ճամփան»:

Վեհափառ Տեր,

Այսօր մենք բոլորս եկել ենք Ձերդ Սրբությանը խոնարհվելու և արժանանալու Ձեր աջը համբուրելու պատվին, եկել ենք մեր խորին ակնածանքն ու հարգանքը մատուցելու Ձեզ՝ Տիրոջ Ծննդյան և Հայտնության առիթով: Եվ, ինչպես իմաստունները մոտենալով Տիրոջ Մսուրին Պայծառափայլ տոնի կապակցությամբ իրենց նվերներն ու ընծաները մատուցեցին Տիրոջը, այսպես էլ, մենք նույն պայծառափայլ տոնի կապակցությամբ բերել ենք Ձերդ Սրբությունը մեր ընծաները: Դրանք աներևույթ են, սակայն շատ ջերմ: Դա յուրաքանչյուրիս հոգու մի մասնիկն է:

Որդիական խոնարհությամբ համբուրում եմ Ձեր աջը:   

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ