Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Էլեկտրոնային տվյալների կիրառումը առողջապահական էկոնոմիկայի գնահատման նպատակով» խորագրով աշխատաժողով ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Society for Pharmacoeconomics and Outcomes Research (ISPOR) կազմակերպության կողմից իրականացվող «Առողջապահական տեխնոլոգիաների գնահատման զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Էլեկտրոնային տվյալների կիրառումը առողջապահական էկոնոմիկայի գնահատման նպատակով» խորագրով աշխատաժողովը: Հանդիպմանը ներկա էին հյուրեր Շվեյցարիայից, Վրաստանից, հայաստանյան բուհերից և ԵՊԲՀ ամբիոններից:Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այս հանդիպումը կարևոր է նրանով, որ հնարավորություն ունենք հասկանալու, թե ինչ նոր մոտեցումներ կան մեր գործունեության այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դեղագիտությունը, դեղագործությունը, դեղագործական էկոնոմիկան: Որպես բժիշկ և կլինիցիստ՝ ես հաճախ եմ առնչվում այն խնդիրների հետ, թե ինչպիսի դեղեր նշանակել, որ լինեն և արդյունավետ, և անվտանգ, և մատչելի: Այս խնդիրն ակտուալ է հատկապես այն բժիշկների համար, ովքեր աշխատում են առաջնային օղակում, քանի որ դեղերի հիմնական սպառողները հենց նրանք են, և շատ կարևոր է, որ նրանք մշտապես տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում դեղորայքային շուկայում: Եվ կարծում եմ, որ ձեր այսօրվա քննարկումներն ու դրանց ամփոփումը շատ օգտակար կլինեն այս առումով, ինչպես նաև տեղ կգտնեն մեր ուսումնական ծրագրերում: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:
Ռեկտորի ողջույնի խոսքից հետո զեկույցով հանդես եկավ «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, դեղագործության կառավարման ամբիոնի ավագ դասախոս Մարթա Սիմոնյանը, ով ներկաներին ծանոթացրեց ISPOR կազմակերպության գործունեությանը:
Այնուհետև ISPOR կազմակերպության հայաստանյան ղեկավար Անուշ Փերիխանյանը ներկայացրեց Health Technology Assessment (HTA)՝ Առողջապահական տեխնոլոգիաների գնահատման համակարգը:
Զեկուցումներով հանդես եկան նաև աշխատաժողովի այլ մասնակիցներ՝ ներկայացնելով eHealth-ի էությունը, գործունեությունը, ներկան և ապագան:
Աշխատաժողովն ամփոփվեց մասնակիցների հարցուպատասխանով:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն