Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Պատվաբեր առաջարկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի կողմից

ՀՀ ԱՆ. Պատվաբեր առաջարկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի կողմից

«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանած հյուրերից ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջինն ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինին` կարևորելով ԱՀԿ ներկայացվածությունը։ Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին փոխանցեց ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնրօրեն Ժուժաննա Յակաբի ողջույններն ու շնորհավորանքները նման կարևոր խնդրի շուրջ տարբեր երկրներին համախմբելու համար։

«Տնօրենը խնդրեց իր մեծ ափսոսանքը փոխանցել համաժողովին մասնակցելու հնարավորություն չունենալու համար։ Նա իր համաձայնությունն է տվել առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան գալու առթիվ»,-ասաց Պիրոժկա Օստլինը։

«Հանրային առողջապահական խնդիրները բազմիցս քննարկել ենք Ժուժաննա Յակաբի հետ։ Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ միջպետական մակարդակով վերլուծությունները հնարավորություն կտան ընդհանրացնելու մեր մոտեցումները»,-ասաց նախարարը` շեշտադրելով, որ չնայած համատեղ ջանքերին` հանրային առողջապահական խնդիրները շարունակում են մնալ խիստ արդիական։

Քննարկման ընթացքում Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորվում է ոչ միայն արհեստավարժությունը, այլև բնակչության շրջանում վարքագծային փոփոխության ապահովումը և այդ նպատակով հանրության տարբեր խմբերի հետ արդյունավետ համագործակցությունը։

Նախարարը նշեց, որ այսօր աշխարհի առջև լուրջ մարտահրավեր է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մահացությունը։

«Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով աշխարհում տարեկան արձանագրվող 40 մլն մահերի 18 մլն-ը վաղաժամ է»։ Համեմատություններ կատարելով` նա նշեց, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներն ավելի քան 10 տարվա ընթացքում շուրջ 100մլն մարդկային կյանքեր են խլել։ Այնպես է ստացվել, որ ոչ վարակիչ հիվանդությունները ոչ պակաս պատերազմ են հայտարարել մարդկությանը»,-ասաց Արմեն Մուրադյանը` շեշտադրելով համատեղ, համակարգված քայլերի անհրաժեշտությունը։

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ համաժողովի մասնակից երկրների հետ մոտեցնելով դիրքորոշումները` հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

ԱՀԿ ներկայացուցիչը` բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը` իրենց կազմակերպության կողմից համակողմանի աջակցության պատրաստակամություն հայտնեց։

Նախարարն իր հյուրին ծանոթացրեց մեր երկրում հանրային առողջապահական մի շարք ծրագրեր, մասնավորապես` անդրադարձ կատարելով 2005թ. մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագրերը։

«Ունենալով բազմաթիվ խնդիրներ երկրորդային օղակում` մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում առաջնային օղակում, որպեսզի հանրային առողջապահական խնդիրներն ավելի կառավարելի լինեն, որպեսզի խուսափենք առողջապահական դեֆոլտից»,-շեշտեց նախարարը։
Պիրոժկա Օստլինն Արմեն Մուրադյանին ներկայացրեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունում մշակվող կրթական և քարոզչական աշխատանքների կազմակերպմանն ուղղված ծրագրերը` հանրային առողջապահական ոլորտում կարևորելով ողջ հասարակության և կառավարությունների ակտիվ մասնակցությունը։

Նա նշեց, որ 2016թ. մայիսին Ժնևում կայանալու է ԱՀԿ հերթական` 69-րդ վեհաժողովը։
«Ժուժաննա Յակաբը ցանկանում է Ձեր թեկնածությունն առաջադրել այդ վեհաժողովում փոխնախագահի պաշտոնում։ Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե Դուք ընդունեք այս առաջարկությունը»,-ասաց ԱՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ առաջարկն ընդունելու դեպքում Արմեն Մուրադյանը վեհաժողովի ընթացքում պետք է նախագահի հետ միասին առանձին պլենար նիստեր վարի։

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին` նման պատվաբեր և պատասխանատու առաջարկի համար։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ