Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանյան բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանրապետության տարբեր բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը իրականացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ղեկավարությունը, հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ, ուսանողներ:Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ էին, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։
Ուսանողներին հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ փաստ է, որը խոսում է ՀՀ կառավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդյունավետ համագործակցության մասին։ Վարչապետ ընդգծեց, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաստագրեր հանձնելով սահմանամերձ գոտիներում զինվորական ծառայություն անցած ուսանողներին, նկատեց, որ այս ծրագրով ոչ միայն սոցիալական խնդիր է լուծվում, այլև ուսանողը տեսնում է, որ ինքն իր կրթությամբ, գիտելիքով, աշխատասիրությամբ կարող է ինքնուրույնաբար որոշակի հարցեր լուծել։ Նա նաև շեշտեց, որ տարեցտարի ավելանում են հնարավորություններն ուսանողների համար, այսօր արդեն կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են օգնել սովորողներին իրենց կրթության խնդիրը լուծելիս։ Նա առանձնացրեց այն փաստը, որ Երիտասարդական հիմնադրամն իր միջոցներով ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։
Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արժանացան նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչպետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր ստացավ հիսուն հոգի, որոնք ուսանողներին հանձնեց համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ։

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն