Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով

«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով

«Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ, Երևանում կազմակերպվեց «Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով՝ նվիրված սրտաբանության ոլորտին, մասնավորապես, բետա-պաշարիչներից՝ կարվեդիլոլ ազդող նյութին:


Մեդ-Պրակտիկը «Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ Սարգսյանի հետ զրուցեց «Կարվեդիլոլ»-ի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև սրտաբանության ոլորտում ընկերության գլխավոր առաջարկներից:


 «Գրինդեքս» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աշոտ ՍարգսյանՄենք այսօր ներկայացնում ենք բետա-պաշարիչների խումբը, որի ներկայացուցիչներից է նաև «Կարվեդիլոլ»-ը: Չնայած բետա-պաշարիչների խումբը բավական ընդգրկուն է, այսօր անդրադառնալու ենք հատկապես կարվեդիլոլ ազդող նյութին, որը ոչ սելեկտիվ բետա-պաշարիչ է և ի, տարբերություն այլ բետա-պաշարիչների, պաշարում է նաև ալֆա ընկալիչները:


–   Որո՞նք են նրա գլխավոր առանձնահատկությունները:


–   «Կարվեդիլոլ» խումբը երրորդ սերնդի բետա-պաշարիչ է և նրա ոչ սելեկտիվ լինելը տալիս է հավելյալ հատկություններ: Ունենալով նաև ալֆա-պաշարում՝ կիրառման ժամանակ նա ձեռք է բերում լրացուցիչ արդյունավետություն:

 

«Գրինդեքս»-ը ներկայացված է սրտաբանական բավականին մեծ ցանկով: Հայաստանյան շուկայում առկա է կարվեդիլոլի երեք դոզավորում, ինչը հեշտացնում է բժշկի ընտրությունը՝ թույլ տալով նշանակել այն տարբեր դեպքերում: Կարևոր է նաև այն փաստը, որ «Գրինդեքս»-ն առաջարկում է գին-որակ լավագույն համադրությունը:

ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Սարմեն ՎանեսյանՎերջերս «Գրինդեքս»-ը հանդես եկավ նորամուծությամբ՝ հնարավորություն տալով   պացիենտին հատուկ տեխնոլոգիայի օգնությամբ խուսափել կեղծ դեղերից, ինչի մասին Մեդ-Պրապտիկին պատմեց ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Սարմեն Վանեսյանը:


–   Դեղերի բնօրինակը տարբերելու տեխնոլոգիան արդեն բավականին լայն ճանաչում է գտել Եվրոպայում, և «Գրինդեքս»-ը՝ որպես եվրոպական չափանիշներով առաջնորդվող ընկերություն, ընդգրկվել է ծրագրում: Գործընթացը հետևյալն է. յուրաքանչյուր դեղի համար գեներացվում է QR կոդ, որը գնորդը կարող է կարդալ իր սմարթֆոնով և տեղում ծանոթանալ ամբողջ տեղեկատվությանը՝ համոզվելով, որ գնում է դեղի բնօրինակը: «Գրինդեքս»-ը գործնականում արդեն կիրառում է այս տեխնոլոգիան, որը պրակտիկորեն կանխում է բոլոր հնարավոր կեղծումները:


–   Հայաստանում հասցրե՞լ է տարածում գտնել այս տեխնոլոգիան:


Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյան–   Սա բավականին ծախսատար և աշխատատար գործընթաց է, և Հայաստանում մենք առաջինն ենք սկսել, սակայն մեզ հայտնի է, որ ծրագրում կան նաև մեր երկրում ներկայացուցչություններ ունեցող այլ եվրոպական ընկերություններ: Նոր պատվերները «Գրինդեքս» ընկերությունն աստիճանաբար կստանա QR կոդերով պաշտպանող տեխնոլոգիայի կիրառմամբ՝ արդեն իսկ արտադրված և պահեստավորված դեղորայքի քանակները սպառելուց հետո:

Գիտաժողովի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական բժշկական համալսարանի անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյանը, ում հետ Մեդ-Պրակտիկը զրուցեց ոլորտի խնդիրների մասին:


–   Դեղագործական շուկան հեղեղված է տարբեր դեղերով: Ներկայում կլինիկական բժշկության առաջնահերթություններից է դեղերի երկարատև կիրառման դեպքում պացիենտի կյանքի որակի բարելավումը և մահացության նվազեցման գնահատումը: Սա նաև ֆարմակոէկոնոմիկ տեսանկյունից է կարևոր: Եթե այս կամ այն ախտաբանությամբ հիվանդը երկարատև օգտագործում է դեղ, որը չի նվազեցնում մահացությունը, չի բարելավում կլինիկական ախտանիշները,  իրավիճակը ո՛չ միայն հիվանդի համար է անօգուտ, այլև անարդյունավետ է ֆարմակոէկոնոմիկ տեսանկյունից: Ժամանակակից բժշկությունը զարգանում է դեղերի հիմնավորված կիրառության ուղղությամբ:


–   Ձեր ելույթի սկզբում պատմական անդրադարձ կատարեցիք դեղերի մի խմբի, որի կիրառությունը սկզբնական շրջանում միանշանակ չընդունվեց... Դա օրինաչափությո՞ւն է բժշկության մեջ:


«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով–   Այո՛, նույնը վերաբերում է տվյալ դեղին՝ կարվեդիլոլին: Մոտ երեսուն-քառասուն տարի առաջ նախնական հետազոտություններում հակասություններ կային, սակայն ապացուցողական բժշկությունը ցույց տվեց դրա արդյունավետությունը:


Սա է հենց ապացուցողական բժշկության ուժը, որը ստեղծում է օբյեկտիվ պատկեր՝ անկախ առանձին սուբյեկտների գնահատականներից:

 
–   Դեղերի այս խումբը կիրառության ի՞նչ սպեկտր ունի պրակտիկ բժշկության մեջ:


-–   Բավականին լայն: Սրտաբանության ոլորտում կիրառվող ամենաարդյունավետ դեղերից է, միևնույն ժամանակ՝ մատչելի, ինչը շատ կարևոր է երկարատև կիրառության դեղերի դեպքում:

«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով–   Պաշարիչ դեղերի խումբը պրակտիկ կիրառության մեջ ի՞նչ նոր հնարավորություններ տվեց:


–   Պաշարիչները մեծ փոփոխություն մտցրեցին սրտային անբավարարության, իշեմիկ հիվանդությունների բուժման գործընթացում: Երկարատև կիրառության դեպքում դրանք, իսկապես, նվազեցրել են մահացությունը:


Այսօրվա միջոցառումը շատ կարևոր էր, որովհետև մեկ անգամ ևս արծարծվեց քրոնիկ սրտային անբավարարության, հիպերտենզիայով հիվանդների բուժման արդյունավետության հարցը տվյալ խմբի դեղերի կիրառության պարագայում:

 

Բժիշկների համար շատ կարևոր է ուղեցուցային դեղերի կիրառումը պրակտիկայում, որն առավել նպատակային է վերջնարդյունքի՝ արդյունավետ բուժման համար և զերծ է պահում հնարավոր թերացումներից, ավելորդ բուժական միջոցառումներից:

 

«Ֆարմակոլոգիայից մինչև ապացուցողական բժշկություն» թեմայով գիտաժողով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ