Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանի 95 տարեկան է

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Երևանի բժշկական կենտրոնների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով շնորհավորեց բազմավաստակ բժշկին հոբելյանի կապակցությամբ. «95 տարիների ընթացքում դուք փառավոր ուղի եք անցել, հասել եք այն ամենին, ինչին ձգտում է բժշկի մասնագիտությունն ընտրած ցանկացած մարդ: Դուք փրկել եք բազմաթիվ կյանքեր, կրթել եք աշակերտներ, ովքեր այսօր հաջողությամբ շարունակում են ձեր գործը: Ստեղծել մասնագիտական դպրոց՝ դժվար, բայց կարևոր գործ է, ինչը դուք իրականացրել եք՝ հիմնվելով նյարդավիրաբուժության լավագույն ավանդույթների վրա: Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու մաղթում առողջություն և երկար տարիների կյանք»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սուրեն Խաչատրյանը հոբելյարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցութամբ: Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել եք նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության ներդրման գործում: Ձեր կյանքի շուրջ 75 տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:
Ներկայացնելով վաստակաշատ բժշկի ներդրումը ԵՊԲՀ հետդիպլոմային ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնի ստեղծման կարևոր գործում, Սուրեն Զոհրաբյանին շնորհավորեց նաև այդ նյարդաբանության ամբիոնի ներկայիս վարիչ, ՀՀ գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Այնուհետև վերջինս փոխանցեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավարության և անձնակազմի, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի աշխատակիցների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոբելյարին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական գիրը, որում մասնավորապես ասվում էր. «Սիրելի պարոն Զոհրաբյան, հղում ենք Ձեզ մեր ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Գիտության ու բժշկության լայն շրջանակներում մեծապես հայտնի է Ձեր անունը և բեղուն գործունեությունը, որ զարդարված է բազում նշանակալի ձեռքբերումներով»:
Այնուհետև Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը, շնորհավորելով հոբելյարին, ներկայացրեց Սուրեն Զոհրաբյանի անցած պանծալի ուղին և գործունեությունը:
95-ամյա հոբելյարին շնորհավորեցին նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը:
ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով հոբելյարին, նշեց, որ վերջինս ընտրվել է ՀԱՊԿ հայաստանյան ներկայացուցչության ռազմական խորհրդի անդամ և նրան շնորհեց ոսկե մեդալ:
Հնչեցին նաև ՌԴ ԲԳԱ Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ Ալեքսանդր Կոնովալովի, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Ա.Պ. Ռոմոդանովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի ԲԳԱԱ ակադեմիկոս Եվգենի Պեդաչենկոյի, Ատլանտայի (ԱՄՆ) նյարդավիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Արթուր Գրիգորյանի շնորհավորական հեռագրերը:Միջոցառման ավարտին Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բազմաթիվ շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետական բժշկական համալսարանը:

Կարդացեք նաև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն