Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը

Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը

Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որն իսկական տոն է դարձել բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչների համար:

 

Մեդ-Պրակտիկը զրուցեց միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ:


Միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան–   Տեսնում ենք, որ դահլիճը բոլոր ելույթների ժամանակ լեփ-լեցուն է: Միջոցառումը Ձեր սպասածի չափ հաջողվե՞լ է:


–   Այո, գերազանց են ընթանում հանդիպումները: Մարդիկ նույնիսկ միջանցքներում հավաքված հետևում են հեռարձակմանը: Ուզում ենք, որ ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունենան մասնակցելու:

 
–   Ինչպե՞ս է անցնում նոբելյան մրցանակակիրների ժամանակն այս դահլիճից դուրս: Համոզված ենք՝ Դուք ուղեկցում եք նրանց ամենուր:


–   Կարծում եմ՝ իրենք ևս շատ գոհ են: Չնայած բավականին խիտ ծրագրով են աշխատում, և մեծ է լարվածությունը, բայց փորձում ենք նաև դրանից դուրս կազմակերպել իրենց առօրյան՝ ծանոթացնելով Հայաստանին: Ունեցել են նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ:

 

Նոբելյան մրցանակակիր Ջոն Ռ. Ուորեն Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը


–   Արդեն հասցրե՞լ եք հանդիպումներ կազմակերպել մասնագիտական խմբերի հետ և ունենալ քննարկումներ:


–   Դեռևս ոչ: Մենք ավարտեցինք հանրային դասախոսությունների փուլը, և այս՝ երկրորդ փուլում արդեն նախատեսված են նաև մասնագիտական դասախոսություններ ու հանդիպումներ:

 

Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը


Ապրիլի 13-ին նախատեսված էր ականավոր գիտնական Ռոբին Ուորենի դասախոսությունը՝ «Հելիկոբակտերի բացահայտումը» թեմայով, որից հետո երիտասարդ բժիշկներն ու ուսանողները շրջապատել էին նոբելյան մրցանակակրին և փորձում էին բազմաթիվ հարցերի պատասխաններ և, իհարկե, նաև մակագրություններ ստանալ:


Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը

 

Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պարոն Ուորենը նշեց, որ իր համար բնավ զարմանալի չէ հարյուրավոր մարդկանց հետաքրքվածությունը, բայց ուրախ է, որ կարող է օգտակար լինել հայ երիտասարդներին: «Բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը, նաև սիրեցի ձեր երկիրը: Արդեն հասցրել եմ լինել մի քանի տեղերում, հիմնականում եկեղեցիներ էին»,- պատմեց նոբելյան դափնեկիրը:


Ռոբին Ուորենը 2005 թ. ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար»:

 

Նոբելյան մրցանակակիր Ջոն Ռ. Ուորեն Նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտման


Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը Նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտման

 

«Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի» թեմայով մասնագիտական դասախոսությամբ հանդես գալուց առաջ նոբելյան մրցանակակիր Էյ-Իշի Նեգիշին պատասխանեց լրագրողներին հուզող մի քանի հարցերի:


Նոբելյան մրցանակակիր Էյ-Իշի ՆեգիշինԱզգությաբ ճապոնացի նշանավոր գիտնականը 2010 թ. ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար»:

 
Էյ-Իշի Նեգիշին, խոսելով Նոբելյան մրցանակի պես խոշոր նվաճումների ձեռքբերման գործում հասարակության դերի մասին, նկատեց, որ ամեն բան, առաջին հերթին, կախված է անհատից՝ այն գիտնականից, ով իր առջև նպատակ է դնում հասնել բարձունքին: «Տաղանդը շատ վճռորոշ է այս գործում: Աշխատասիրությունը ևս դեր ունի, և այն պետք է զարգացնել վաղ տարիքից: Դեռևս դպրոցում ես ունեի այն ներքին համոզմունքը, որ մի օր ստանալու եմ Նոբելյան մրցանակ. այդ համոզման հիման վրա կառուցվեց իմ հետագա կյանքը»,- նշեց ականավոր գիտնականը:

 

Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը


Նոբելյան մրցանակակիրների մասին ավելի մանրամասն` հետևյալ հղումում.

Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ