Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում տեսողական խնդիրներ ունեցող մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ:

Բացմանը ներկա էին բուհի և կլինիկայի ղեկավարությունը, ինչպես նաև կլինիկայում բուժում ստացող երեխաները:

 

 ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակՄանուկներին մեծ ուրախություն պարգևեց հրավիրված ծաղրածուն, գունազարդ, «խոսող» պատերը և հատուկ նրանց համար պատրաստված նվերներն ու հյուրասիրությունը:

ԵՊԲՀ ակնաբուժական կլինիկայի ղեկավար Արմեն Շաքարյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց արտ-թերապիայի հիմնական սկզբունքները, այդ մեթոդի ծագման պատմությունը և հիմնական ուղղությունները: Նա տեղեկացրեց, որ «արտ-թերապիա» տերմինը առաջարկել է նկարիչ Ադրիան Հիլլը 1938թ.-ին: Հիվանդների հետ աշխատելիս՝ նա նկատել է, որ ստեղծագործական պարապմունքներն օգնում են պացիենտներին հաղթահարել հիվանդությունները: «Արտ-թերապիա» անգլերենից թարգմանաբար նշանակում է «բուժում ստեղծագործության միջոցով», որի նպատակն է օգնել անձի հոգեկան իրավիճակի կայունացմանը:

Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել ՆարիմանյանԲժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նկատեց, որ այսօր նոր մեթոդ է ներդրվում ակնաբուժական հիվանդությունների բուժման մեջ, և դա ողջունելի է: Խոսելով արտ-թերապիայի մեթոդի մասին՝ նա ընդգծեց, որ նմանատիպ մեթոդների կիրառումը արդյունավետ է հատկապես շատ հիվանդությունների հետվիրահատական վերականգնման ընթացքում: «Առավել կարևորում եմ այն հանգամանքը, որ շուտով նման մեթոդներն իրենց արտացոլումը կգտնեն նաև մեր ուսումնական ծրագրերում», - նշեց ռեկտորը:

Տեղեկացնենք, որ այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակը ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն էր, իսկ ծրագիրը կյանքի կոչվեց «Հերացի» արհեստակցական կազմակերպության ջանքերով:

ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակՀիշեցնենք, որ բժշկական համալսարանի կլինիկաներում բուժման նմանատիպ մեթոդներ կիրառվում են դեռ 2004թ.-ից, երբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացվեց Խաղաթերապիայի կաբինետ, որը օգնում է հիվանդանոցի քիմիաթերապիայի, էնդոկրինիլոգիայի և մանկաբուժական կլինիկաներում երկարատև բուժում ստացող երեխաներին հիվանդանոցային պայմաններում ևս ապրել նույն կյանքով, ինչ առողջ ժամանակ` խաղալ, շփվել, կատարել տնային առաջադրանքներ: Այս կաբինետում իրագործվում է հանրապետությունում նախադեպը չունեցող մեթոդ. կաբինետի աշխատանքներում ընդգրկված է ծաղրածուի ծառայությունը, ով երեխաների հետ միասին մասնակցում է բոլոր բուժական միջամտություններին, օգնում նրանց հաղթահարելու վախն ու դժվարությունները:

 

 ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ  ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ  ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայում մանուկների համար բացվեց Արտ-թերապիայի սենյակ

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ