Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մաշտոցի 15 հասցեում բացվեց անվանի մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

ՀՀ ԱՆ. Մաշտոցի 15 հասցեում բացվեց անվանի մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Մաշտոցի 15 հասցեում այսօր բացվեց  ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, Երևանի գլխավոր մանկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:Միջոցառմանը  ներկա էին առողջապահության ոլորտի պատասանատուներ,  անվանի բժշկի հարազատներն ու գործընկերները:

Ռոզա Մկրտչյանի երեխաները` Թամարա և Միքայել Մանուկյանները  նույնպես որպես մասնագիտություն ընտրել են  բժշկությունը: Թամարա Մանուկյանը քիթ-կոկորդ-ականջաբան է, իսկ Միքայել Մանուկյանը` մանկական վիրաբույժ:

«Տանն անչափ բարի,  մեղմ անձանվորություն էր: Լիովին նվիրված էր իր աշխատանքին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց մանկաբույժի դուստրը` Թամարա  Մանուկյանը, ով «Արաբկիր» բժշկական համալիրում ղեկավարում  է թույլ լսող երեխաների վերականգնողական  ծառայությունը:

«Ռոզա Մկրտչյանը շուրջ 30 տարի զբաղեցրել է  Երևանի գլխավոր մանկաբույժի պաշտոնը: Շատ բարձր մակարդակի մասնագետ էր: Ազնվություն և պարկեշտություն բոլորս պետք  է իրենից սովորեինք:  Այսօր այդպիսի մարդիկ քիչ կան»,- ասաց  «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության  համանախագահ Արա Մինասյանը:

 Կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ նախաձեռնության հիմքում ընկած է այն գաղափարը, որ  երիտասարդ մասնագետներին դաստիարակելիս պետք  է կարողանանք մեր ուսուցիչների կատարածը և փորձը  փոխանցել  սերունդներին:

«Բնավորությամբ շատ բարի էր, բայց և խստապահանջ: Մանկաբուժության մասին խոսելիս չէինք կարող պատկերացնել, որ որևէ դժվարության կարող էին հանդիպել, քանի որ նա օգնելու պատրաստակամությամբ միշտ մեր կողքին էր»,-  իր տպավորությունները ներկայացրեց «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավարը:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի կյանքում ևս Ռոզա Մկրտչյանը որոշիչ դեր է ունեցել:

«Ես նրան իմ առաջին ուսուցիչն եմ համարում,   առողջապահության կազմակերպիչ, մարդ, որի նմանին այլևս չեմ հանդիպել կյանքում»,-  ընդգծեց Լիդա Մուրադյանը`  բնորոշելով ավագ գործընկերոջը որպես հոգատար մայր և հմուտ խորհրդատու:

 «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան  Լիլոյանին  Ռոզա Մկրտչյանի հետ ևս վառ հիշողություններ են կապում:   Նա առիթ է ունեցել մանկության տարիներին  բժշկվելու Ռոզա Մկրտչյանի մոտ:  Լրագրողը իր երախտիքի  ջերմ խոսքերը հղեց անվանի մանկաբույժին:

Նշենք, որ Ռոզա Հովհանեսի Մկրտչյանը ծնվել է 1923թ. Թբիլիսիում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1942 թ.  տեղափոխվել է Երևան: 1947թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ, դպրոցական բժիշկ, իսկ 1956թ.՝ Երքաղխորհրդի գործկոմի առողջապահության բաժնի տեսուչ:

 

1958թ. մինչև 1990թ., մինչ կենսաթոշակի անցնելը, աշխատել է Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում: 1976թ. Ռոզա Մկրտչյանին շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Բժիշկը մեծ հեղինակություն է վայելել Երքաղխորհրդի գործկոմում և առողջապահության համակարգում: Նրա անբասիր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի բուժկանխարգելիչ հաստատություններում ներդրվել են ախտորոշման, կանխարգելման և բուժման նորագույն մեթոդներ: Քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում 32 տարիների ընթացքում նրա կողմից մեծ աշխատանք է տարվել մանկաբուժական ծառայության մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ստեղծվել են մի շարք նոր մանկական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և մասնագիտացված կենտրոններ: 1965թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ռոզա Մկրտչյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 1961 և 1963 թվականներին պարքևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդի պատվոգրերով:

Ռոզա Մկրտչյանը մահացել է  1995թ. Երևանում: Ռոզա Մկրտչյանի  բնակության հասցեում  իր անունը կրող հուշատախտակը փակցնելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու կողմից: Հեղինակը` ճարտարապետ Լևոն Իգիթյանն է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ