Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Բժշկական համալսարանում կայացավ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ ԱՆ.  Բժշկական համալսարանում կայացավ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողով

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Հոգեբուժական փորձաքննություններ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» խորագրով երկօրյա գիտաժողովի բացումը, որը նվիրված է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր, ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (1988-2001թթ.), Հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ (1985-2008թթ.) Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին:

 

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել մարտական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբուժական և հոգեբանական փորձաքննությունների ներկա իրավիճակը, հիմնախնդիրները, հնարավոր զարգացումները և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանըԲացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով լինելով Մարիետա Մելիք-Փաշայանի ուսանողը՝ ականատես էր եղել նրա մասնագիտական գործունեությանը: Հենց Մարիետա Ալբերտովնայի շնորհիվ էր, որ բուհի հոգեբուժության ամբիոնը նոր զարգացում ապրեց և խթանվեց բժշկական հոգեբանության դասավանդումը: Մարիետա Մելիք-Փաշայանի և Ադա Թադևոսյանի կողմից բուհում բացվեց էլեկտիվ կուրս, որի ընթացքում ուսանողներին ներկայացվում էին հոգեբանության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հոգեվերլուծությունը, հոգեսոմատիկ հիվանդությունների վերլուծությունը և սահմանային նևրոզների ուսումնասիրությունը, ինչը սկզբունքորեն անընդունելի էր խորհրդային հոգեբուժության կողմից և մեծ հետաքրքրություն էին ներկայացնում տարբեր մասնագիտությունների ուսանողների համար: «Մարիետա Ալբերտովնայի կորուստը շատ ծանր էր բոլորիս համար, և կարող եմ փաստել, որ բուհը կորցրեց «մետր» հասկացությանը համապատասխանող պրոֆեսոր, որովհետև նա և՛ ուսուցիչ էր, և՛ վարպետ էր, և՛ մտավոր գործունեության մեջ բարձրունքների հասած անձ»,- ասաց ռեկտորը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա ԲաղդասարյանըԳիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ով փաստեց, որ չնայած կարճ ժամանակ է պատիվ ունեցել աշխատելու Մարիետա Մելիք-Փաշայանի հետ, սակայն հասցրել է հիանալ նրա մասնագիտական և մարդկային որակներով. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանին՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանին և Հայկական հոգեբուժական ասոցիացիային՝ Արմեն Սողոյանին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու և անցկացնելու համար ու հույս հայտնել, որ այս գիտաժողովը մեզ մի քայլ առաջ կտանի մեր համատեղ աշխատանքում»:

Բժշկական համալսարանում կայացավ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողովՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիուլեն Հակոբյանը պատմեց Մարիետա Մելիք-Փաշայանի հետ աշխատելու տարիների, համատեղ կատարած աշխատանքների մասին՝ նշելով, որ միշտ հիացել է նրանով, թե ինչպես է Մարիետա Ալբերտովնան պատվով ու մեծ պատասխանատվությամբ կատարում իր վրա դրված պարտականությունները. «Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում նման միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար և հույս հայտնում, որ սա կկրի շարունակական բնույթ: Ամենայն բարիք Ձեզ և բարի երթ»:

Բժշկական համալսարանում կայացավ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողովՄարիետա Մելիք-Փաշայանի մասին հիշողություններով կիսվեցին նաև ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, անվանի հոգեբույժ Ադա Թադևոսյանը: Ողջույնի խոսքերից հետո ցուցադրվեց Մարիետա Մելիք-Փաշայանի մասին պատմող հուզիչ տեսաֆիլմ, որից հետո սկսվեց կոնֆերանսի գիտական մասը:

Նշենք, որ գիտաժողովի երկրորդ նիստը կանցկացվի վաղը, Ստեփանակերտում:

Տեղեկացնենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիան:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ