Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում դասախոսություն կարդաց հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ Յոզեֆ Զոհարը

ԵՊԲՀ-ում դասախոսություն կարդաց հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ Յոզեֆ Զոհարը

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ, Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի նախկին նախագահ, Mental Health Focus on Depression փորձագետների պլատֆորմի նախագահ, Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) իսրայելական կոնսորցիումի նախագահ, Ուղեղի իսրայելական խորհրդի նախագահ, Աֆեկտիվ հոգեֆիզիոլոգիայի միջազգային խորհրդի անդամ, իսկ ոչ վաղ անցյալում Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների սպեկտրի (ICOCS) միջազգային կոլեգիայի նախագահ Յոզեֆ Զոհարի «The Neuroscience-based Nomenclature (NbN): What it means for you as a clinician» թեմայով դասախոսությունը: Լեկցիան նախատեսված էր բժիշկների, կլինիկական օրդինատորների և ուսանողների համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին ԵնկոյանըՄիջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը. «Մեզ համար մեծ պատիվ է այսօր մեր բուհում հյուրընկալել նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի անդամներին և կոլեգիայի նախկին նախագահ, հետտրավմատիկ սթրեսային և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների գծով միջազգային փորձագետ Յոզեֆ Զոհարին: Այս դասախոսությունը, որ այսօր այստեղ կլսեն մեր ուսանողներն ու ոլորտի երիտասարդ մասնագետները, կլինի լուրջ ստարտափ: Ողջունում եմ մեր հյուրերին մեկ անգամ ևս և մաղթում արդյունավետ աշխատանք»:

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արմեն Մելիք-ՓաշայանՆերկայացնելով հյուրերին և ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արմեն Մելիք-Փաշայանն ասաց. «Արդեն քանի տարի է՝ մենք համագործակցում ենք Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի հետ, և մեր երիտասարդ մասնագետները ընդգրկված են նրանց կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերում: Բազմաթիվ երիտասարդներ նրանց շնորհիվ հնարավորություն են ստացել ուսուցում անցել, դասընթացների մասնակցել Օքսֆորդի և Վենեցիայի դպրոցներում, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվել են Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիայի կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հյուրերին՝ համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական: Բարի գալուստ և հաջող ընթացք մեր այսօրվա միջոցառմանը»:

ԵՊԲՀ-ում դասախոսություն կարդաց հոգեբուժության մեջ հետտրավմատիկ սթրեսային (PTSD) և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների (OCD) գծով միջազգային փորձագետ Յոզեֆ ԶոհարըՏեղեկացնենք, որ պրոֆեսոր Զոհարը 300-ից ավելի գիտական աշխատանքների, 16 գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են ռեզիստենտ դեպրեսիային: Նա ՕԿԽ, ՀՏՍԽ, CNP Spectrums և World Journal of Biological Psychiatry հիմնադիր և խմբագիրն է, ինչպես նաև European Psychiatry, The International Journal of Psychiatry in Clinical Practice, Neuropsychobiology ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ: Պրոֆեսոր Զոհարը հանդիսացել է DSM-IV և V ՕԿԽ գծով խորհրդատու և DSM-V օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետազոտման աշխատանքային խմբի համանախագահ: Ներկայումս նա Սակլեր համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսոր, ինչպես նաև Թել-Ավիվի Հայմա-Շիբա բժշկական կենտրոնի տնօրեն է: ԿՆՀ-ի վրա ազդող նորագույն դեղամիջոցների զարգացման միջազգային համագործակցության (ECNP, ACNP, CINP, AsCINP) նախագահն է:

ԵՊԲՀ-ում դասախոսության ավարտից հետո Արմենիա Մարիոթ հյուրանոցի Էրատո թագուհի դահլիճում կայացավ Հայաստանում դեպրեսիային նվիրված www.depnet.org պաշտոնական կայքի հայալեզու տարբերակի բացումը, որը The Expert Platform on Mental Health – Focus on Depression նախաձեռնությունն էր: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Շանթ» հեռուստաընկերության «Մի վնասիր» հաղորդմանը Expert Platform on Mental Health Media Award մրցանակի հանձնման արարողությունը՝ հոգեկան առողջության խնդիրները, այդ թվում՝ նաև դեպրեսիան լուսաբանելու համար:

Նշենք, որ միջոցառումների կազմակերպիչներն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Եվրոպական նեյրոհոգեդեղաբանության կոլեգիան:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ