Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին: Հանդիպման առանցքում էին բժշկական օգնության աշխատանքների կազմակերպման, կադրային հագեցվածության, առավել օպերատիվ և համակարգված համագործակցության մշակման, ինչպես նաև այլ հարցեր:
«Այսօր մեր համագործակցությունը թևակոխում է նոր փուլ և մենք պատրաստկամություն ենք հայտնում խորացնել արդեն իսկ սերտ համագործակցությունն ի նպաստ երկու երկրի բնակչության առողջության պահպանման»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի մի շարք ծառայությունների ղեկավարներին, գլխավոր մասնագետներին: Համագործակցությունը սերտացնելու նպատակով նա հանձնարարեց նախարարության գլխավոր մասնագետներին շարունակել այցերը Արցախ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Հայաստանում իրականացվող կարևոր առողջապահական ծրագրերը ԼՂՀ-ում ներդնելու, նորարարությունները հասանելի դարձնելու ուղղությամբ:
«Մեր համագործակցությունը սկսեց քառօրյա պատերազմի առաջին րոպեներից, կրեց գործնական բնույթ: Եվ ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ համագործակցությունը շարունակում է նաև խաղաղ օրերին»,- ընդգծեց Կարինե Աթայանը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով համալրման խնդրին: ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարների ուշադրության կենտրոնում էին համաճարակաբանական իրավիճակին, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերը:
Հանդիպման ընթացքում Արմեն Մուրադյանը և Կարինե Աթայանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր:
Նպատակ ունենալով պահպանել և բարելավել Հայաստանի և Արցախի բնակչության առողջությունը ստորագրված փաստաթղթով նախատեսվում է, առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին տեղեկատվության փոխանակում, առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում, առողջության պահպանման և բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում, ԼՂՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հնարավորության ստեղծում:
Նշենք, որ ԼՂՀ ռազմաբժշկական ծառայության կայացման, առողջապահական համակարգի զարգացման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորներին և տուժածներին ցուցաբերած բոօժօգության և մասնագիտական սխրանքի համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԼՂՀ ՊԲ գլխավոր վիրաբույժ, ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի` բուժծառայության հարցերով խորհրդական, բ/ծ գնդապետ Սամվել Գևորգյանն այսօր պարգևատրվեց նախարարության հուշամեդալով: Պատերազմի ամենթեժ տարիներին զբաղեցնելով Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը Սամվել Գևորգյանը 1971-1977թթ. ուսանել է Սարատովի բժշկական համալսարանում: 1978-1982թթ. զբաղեցրել է Ուլյանովսկի մարզի տեղամասային հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի պաշտոնը: 1984թ. մեկնել է Արցախ և մինչև 1992թ. աշխատել Ստեփանակերտի հիվանդանոցում որպես վիրաբույժ: Պատերազմի ամենածանր շրջանում` 1992-1994 թթ., նրան վստահվել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետի պաշտոնը:
1994-2000թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի, 2001-2003թթ.` Իվանովի (Խոջալու) հոսպիտալի պետի պաշտոնը: Իսկ 2003-2013թթ.` կրկին նրան է վստահվել ԼՂՀ ՊԲ Ռազմաբժշկական բաժնի պետի պաշտոնը: Վաստակաշատ վիրաբույժի ավանդը մեծ է ոչ միայն բուժծառայության կազմավորման, այլև հետագա զարգացման գործում: Այսօր էլ բժիշկը շարքում է: Հմուտ վիրաբույժի ձեռքերին է վստահված ամենածանր վիրավորների կյանքը: Նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ մասնագետներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրականացնել է շուրջ 30 ծանր վիրահատություններ:
13.07.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ