Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում. oncology.am

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում. oncology.am

Օգոստոսի 1-ին նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը»: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Հայկական հակաքաղցկեղային լիգայի կողմից օգոստոսի 1-ից մեկնարկել է «Թոքի քաղցկեղի կանխարգելման օրեր Հայաստանում» բարեգործական միջոցառումը:

Միջոցառումն իրականացվում է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» մասնակցությամբ և ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր գիտաժողով, որտեղ ելույթով հանդես եկավ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:

–  Պարոն Բադալյան, ո՞րն է այսօրվա միջոցառման նպատակը:

–  Արդեն չորս տարի է, ինչ օգոստոսի 1-ին աշխարհի շուրջ 85 երկրում նշվում է «Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը» և Հայաստանն այս տարի առաջին անգամ միացավ այդ օրվան:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր ԲադալյանԳիտաժողովին ներկա էին Երևանի և մարզերի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկներ: Հատկապես կարևորում ենք խնդրի կանխարգելումը, այդ իսկ պատճառով կարևորել ենք առաջնային օղակի բժիշկների՝ թերապևտների, ներկայությունը, քանի որ առաջին իսկ գանգատի դեպքում մարդիկ անմիջապես դիմում են կամ ընտանեկան, կամ պոլիկլինիկայի բժշկին: Ախտորոշման փուլից հետո միայն հաջորդում է ուռուցքաբանի կամ վիրաբույժի հետ հանդիպումը: Այս գիտաժողովի նպատակը ոլորտում տեղեկատվության մակարդակի բարձրացումն է:

–  Որո՞նք են թոքի քաղցկեղի առաջացման առաջնային պատճառները:

–  Ամենաառաջնային պատճառը ծխելն է: Նմանատիպ միջոցառումներն օգնում են հասարակության շրջանում քարոզելու ծխելու դեմ պայքարը: Միջոցառման շրջանակում նախատեսված է օգոստոսի 2-3-ը քաղաքացիների համար իրականացնել անվճար ռենտգեն հետազոտություն՝ կրծքավանդակի և թոքերի շրջանում: Բուժհետազոտության համար արդեն գրանցվել է 30 քաղաքացի, և թիվը կավելանա միչև միջոցառման ավարտը:

 

–  Թոքի քաղցկեղի համար ո՞ր տարիքն է խոցելի ու ռիսկային:

–  Խնդիրն առավել մտահոգիչ է 50 տարեկանն անց անձանց մոտ, երիտասարդ տարիքին այն չի սպառնում:


Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում  Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում

–  Ի տարբերություն քաղցկեղային մյուս հիվանդությունների թոքի քաղցկեղը ի՞նչ տարածվածություն ունի:

–  Աշխարհում ամենատարածվածը տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղն է:

Զրուցեցինք նաև Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Անանյանի հետ:

 Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Անանյան–  Միջոցառման նպատակն է խնդրի շուրջ միավորել բժիկներին և հիվանդերին՝ կանխարգելել թոքի քաղցկեղի առաջացումը, հետևել առողջ ապրելակերպին և այլն: Կոնֆերանսի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան տարբեր բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, նյարդաբաններ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ, թերապևտներ, ուրոլոգներ և հոգեբաններ: Բոլորս համախմբվել ենք` միասնական գործեունեություն ծավալելու թոքի քաղցկեղի դեմ պայքարի գաղափարի շուրջ:

 –  Ըստ Ձեզ՝ մեր օրերում ինչո՞ւ է տարածված թոքի քաղցկեղը:

–  Առաջին պատճառը ծխախոտի չարաշահումն է, օդի աղտոտվածությունը, առողջ ապրելակերպին չհետևելը և, կարծում եմ, նաև թոքի քաղցկեղով հիվանդանալու վտանգի մասին տեղեկացվածության ցածր մակարդակը: Շատ կարևոր են պայքարի միջոցները, և որքան շատ տեղեկացված լինի հասարակությունն, այնքան հիվանդության ցուցանիշը կնվազի:

–  Այս օրերին անվճար հետազոտության ցանկում ո՞ր տարիքային խմբի քաղաքացիներն են առավել ընդգրկված:

–  Հետազոտության խմբում առավել ներգրավված են ռիսկային խմբի՝ 50-65 տարեկան անձինք են: Հետազոտության կենթարկվեն նաև այն ծխող քաղաքացիները, ովքեր երկար տարիներ գանգատվում են հազից և ունեն թոքի նախաքաղցկեղային նշաններ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքային և որովայնային բաժնի վիրաբույժ Վահագն ԽաչատրյանՈրպես ամփոփում զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքային և որովայնային բաժնի վիրաբույժ Վահագն Խաչատրյանի հետ:

–  Այս հիվանդությունն աշխարհում ունի լայն տարածում, և բացառություն չի կազմում Հայաստանը: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում գրանցվում  է մոտավորապես 1 մլն թոքի քաղցկեղ: Մարդկության և բժշկության համար այս հիվանդությունը կարծես մարտահրավեր է և շարունակում է մնալ չլուծված խնդիր: Հայաստանում վերջին երկու տարիներին թոքի քաղցկեղը տղամարդկանց շրջանում մահացության ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը (նախկինում ստամոքսի քաղցկեղն էր): Դա, հավանաբար, կապված է կանցերոգեն նյութերի առկայության հետ, որոնց համար թոքերը ֆիլտրի դերակատարում ունեն և կարող են նստել անմիջապես թոքերի հյուսվածքների վրա: Բոլոր երկրներում թոքի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը բարձրանում է:

–  Խոսենք թոքի քաղցկեղի բուժման մոտեցումների մասին:

–  Տարիներ առաջ չարորակ հիվանդությունների բուժման մոտեցումը միայն վիրահատական էր, մեր օրերում կիրառվում է նաև քիմիաթերապիան, ռադիոթերապիան: Թոքի քաղցկեղն ունի անցանկալի առանձնահատկություն. այն շատ ուշ է հայտնաբերվում:

Հայտնաբերված 100 տոկոս դեպքերից միայն 10-15 տոկոս դեպքերում է վիրահատական միջամտության կարիք լինում, մնացած 80%-ից ավելի դեպքերում բուժման և վիրաբուժական միջամտության ենթակա չեն, քանի որ բուժման համար ուշացած են:

Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում 
–  Ի՞նչ պատճաներ են խոչընդոտում թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը:

–  Հիվանդության ախտանիշների ուշ հայտնաբերման պատճառներից մեկը թոքի մեծ ծավալն է: Ուռուցքը մեծ չափերի հասնելուց հետո է միայն սկսում անհանգստացնել հիվանդին: Ըստ վիճակագրության՝ թոքի քաղցկեղի պարագայում, տարբեր երկրներում 85-90 տոկոս դեպքերում վիրահատական միջամտությունն անհնարին է:

–  Որքանո՞վ են մեր հայրենակիցները հետևողական իրենց առողջությանը:

–  Հազը, որը թոքի քաղցկեղի նախանշաններից է, չի կարևորվում անգամ բժիշկների կողմից: Արյունախխմամբ ուղեկցվող հազը թոքի քաղցկեղի առաջին ախտանիշներից է, և 90% դեպքերում վկայում է արդեն մետաստազի տարածման կամ սրտի ծավալի մեծացման մասին:


Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում  Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում
Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում

 

–   Որքանո՞վ են կարևորված նման միջոցառումները

–  Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար տեղեկատվական միջոցառումների նախաձեռնությունը կարևոր է բոլորիս համար: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար հատկապես հրատապ և նշանակալից է կանխարգելիչ ռենտգեն հետազոտությունը:

–  Ձեր ամփոփիչ խոսքն` ուղղված հասարակությանը:

–  Խուսափել ծխելու սովորությունից: Առհասարակ, բոլոր տեսակի քաղցկեղածին հիվանդությունների առաջացման 70-80%-ն անմիջապես կապված է ծխելու վատ սովորության հետ:

 Թոքի քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ