Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» խորագրով հանդիպում
Հոկտեմբերի 4-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Ball Room հյուրասրահում կայացավ Հոգեկան առողջության միամսյակի շրջանակներում կազմակերպվող «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հոգեկան առողջության ոլորտում ՀՀ-ում գործող երկու մեծ ծրագրերը` «Սպիտակի խնամքի տունը» և «Ռեքավերի քոլեջը», ինչպես նաև տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկավ Հայկական hոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր մենք ներկայացրեցինք Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում գործող նորագույն մոդելներից երկուսը` Ռեքավերի Քոլեջն և Սպիտակի խնամքի տունը: Ներկայացրեցինք նաև ցուցահանդես. բոլոր նկարները պատրաստված են այն անձանց կողմից, ովքեր հաղթահարել են հոգեբանական խնդիրներ և ստեղծել որոշակի արվեստի գործեր»:
Խոսելով Ռեքավարի Քոլեջի մասին՝ հոգեբանը նկատեց. «Սա նոր հոգեսոցիալական վերականգման մի եղանակ է, երբ մարդը կարող է իրեն զգալ ոչ թե պացիենտի կարգավիճակում, այլ` ուսանողի, քանի որ նա եկել է սովորելու ու լսելու իր խնդրի մասին դասախոսությունները: Ընդ որում, այստեղ դասավանդում են ո՛չ միայն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, այլ նաև մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության ամենատարբեր խնդիրների հաղթահարման սեփական փորձ»:
Լ. Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ունկնդիր կարող են դառնալ և՛ հոգեկան ոլորտի մասնագետները, որպես վերապատրաստում, և՛ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց հարազատները, որպեսզի ավելի լավ հասկանան խնդիրը`ինչպես օգնել հարազատին»:
Անդրադառնալով Սպիտակի խնամքի տանը`Լ. Բաղդասարյանն ընդգծեց. «Նոր մոդել է, որը գալիս է փոխարինելու հոգենյարդաբանական ինտերնատները, որտեղ մարդիկ ներգրավված են մեծ քանակությամբ. Սպիտակի խնամքի տունը նախատեսված է 16 հոգու համար: Այն գտնվում է Սպիտակ քաղաքի կենտրոնում: Ունի բաց դռներ: Այս գործունեության հիմնական նպատակը է, որ մարդիկ հասարակության մեջ կարողանան լիարժեք կյանքով ապրել՝ զգալով իրենց հասարակության լիարժեք անդամ»:
Լ. Բաղդասարյանի խոսքով՝ այս ծրագրերին կարող են մասնակցել միայն 18 տարեկանն անց չափահաս մարդիկ, քանի որ հոգեկան առողջության մասին գանգատները սկսում են այդ տարիքից:
Այս ծրագրերի մեկնարկը բարձր է գնահատում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այսօրվա միջոցառումը մեկն էր հոգեկան առողջության միամսյակի միջոցառումների շարքից, որը հայտարարված էր հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից: Ու, թեպետ, միջոցառումը նվիրված էր «Ռեքավերի քոլեջի» և «Սպիտակի խնամքի տանը» ծրագրերին, անկախ դրանից, հանդիպումը վերածվեց մեծ հասարակական մասնագիտական քննարկման, որի ընթացքում ներկայացվեցին այլընտրանքային խնամքի ծառայությունները, խնամքի նոր մոդելներն, ինչպես նաև կրթական նոր ծրագրերը»:
Ա. Սողոյանը փաստեց, որ և՛ մասնակիցները, և՛ մարդիկ, ովքեր առաջին անգամ էին առնչվում նման հարցերի հետ, հեռացան մեծ բավականության զգացումով . «Այս նախաձեռնությունները շատ դրական ընթացք ունեն, ընդ որում, շատ կարևոր է պետություն-հասարակական կազմակերպություն, համայնք-տարածքային կառավարություն, նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներգրավումը. որքան շատ, այնքան ծրագրերը կլինեն շարունակական»: Ա. Սողոյանն ասաց նաև, որ «Ռեքավերի քոլեջը» երրորդ նստաշրջանն է անցկացնում, և դա ողջունելի է:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն