Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Օստեոպորոզի միջազգային գիտաժողով. կլինիկական դեպքերի ճիշտ կառավարման մեթոդները

Օստեոպորոզի միջազգային գիտաժողով. կլինիկական դեպքերի  ճիշտ կառավարման մեթոդները

Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ 10-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին արտերկրից ժամանած հեղինակավոր և տեղի հայ բժիշկներ: Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝ Օստեոպորոզի հայկական ասոցիացիան և ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:


Ռևմատոլոգների համար նախատեսված սեմինարում քննարկվեցին համակարգային հիվանդությունների և նրանց դեղորայքային բուժման արդյունքում զարգացող երկրորդային օոստեոպորոզին հարող խնդիրներ: Շաքարային դիաբետի, ճարպակալման և օստեոպորոզի միջև կապին վերաբերող սեմինարին հիմնականում մասնակցում էին էնդոկրինոլոգները: Գինեկոլոգները սեմինարի ընթացքում կանանց դաշտանադադարից հետո ոսկրային փոփոխություններին վերաբերող խնդիրներից զատ` քննարկեցին նաև նախքան դաշտանադարը հորմոնների բալանսի փոփոխության դեպքում հիվանդների վարմանը վերաբերող հարցեր: Նախատեսված էր նաև օստեոպորոզի կանխարգելման համար վաղ տարիքից սննդի և ֆիզիկական ակտիվության կարևորության մասին առանձին սեմինար: Գիտաժողովի կազմակերպիչները վստահ են, որ նեղ մասնագիտական սեմինարներից ստացած գիտելիքներն իրենց կիրառությունը կգտնեն յուրաքանչյուր մասնագետի պրակտիկ աշխատանքում:   

 

Օստեոպորոզի 10-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան

Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը մեզ հետ զրույցում օստեոպորոզի հետ առնչվող շեշտադրված խնդիրների մասին մանրամասն տեղեկություն փոխանցեց:


Օստիոպարոզ-ճարպակալում-դիաբետ այս եռյակ հիվանդությունների կապը ինչո՞վ է պայմանավորված:


– Օստիոպարոզը կարող է շաքարային դիաբետի հետևանք լինել, քանի որ հորմոնալ դիսբալանսից փոփոխվում է նաև ոսկրային խտությունը: Նախկինում ընդունված էր կարծել, որ օստեոպորոզի զարգացման ռիսկը մեծ է փոքրամարմին և նիհար կանանց մոտ: Այսօր հակառակ կարծիքն է շրջանառվում. ճարպակալումը կարող է առաջացնել օոստեոպորոզ: Համաձայն ժամանակակից հետազոտությունների՝ ճարպակալման ընթացքում ոսկրային համակարգի փխրունությունը մեծանում է: Նշյալ երեք հիվանդությունների միջև գոյություն ունի անմիջական կապ:

 

Օստեոպորոզի 10-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյան


Հատկապես ո՞ր տարիքային խմբին է սպառնում օստեոպորոզը


– Հիվանդությունը հատկապես տարածված է 50 տարեկանն անց կանանց շրջանում, որը պայմանավորված է դաշտանադադարի հետևանքով առաջացած հորմոնալ ֆոնի փոփոխությամբ: Ուստի հիսունն անց կանայք ռիսկային խմբում են: Օստեոպորոզը կարող է սպառնալ նաև երիտասարդներին՝ անկախ սեռից: Այս տարիքային խմբում, որպես օրենք,  օստեոպորոզը որևէ հիվանդության հետևանք է կամ վատ սովորությունների արդյունք (ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը և այլն): Օստեոպորոզի զարգացման հիմքում անժխտելի է նաև ժառանգական գործոնը:


Հաշվի առնելով D վիտամինի և օոսեոպորոզի միջև կապը` մեր երկրում խնդիրն ի՞նչ տարածվածություն ունի:


– Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանն արևային երկիր է, իսկ մարդիկ իրենց կերակրացանկում ակտիվորեն օգտագործում են կաթնամթերք, հետազոտությունների արդյունքները հիասթափեցնող են: Փոքրիկ շրջանակում իրականացրել ենք հետազոտություն և պարզել, որ մեզ մոտ D վիտամինի պակասի լուրջ խնդիր գոյություն ունի: Օրգանիզմում D վիտամինի նվազագույն պակաս չափաբաժինը կարող է առաջացնել օստեոպորոզ` ոսկրային փխրունություն: Ներկայում նախատեսված է վիտամին D-ի խնդիրն ուսումնասիրելու համար լայնածավալ հետազոտություն իրականացնել:

 

Օստեոպորոզի 10-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում Օստեոպորոզի 10-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում

 
Ձեր խորհուրդն ընթերցողներին:


– Ավելի մատչելի և դյուրին է կանխել հիվանդությունը, քան` բուժել: Մեր կոչն է առավել վաղ տարիքից հետևել սեփական առողջությանը և առողջ ապրելակերպը դարձնել կենսակերպ, հրաժարվել առողջության համար լուրջ սպառնալիք հանդիսացող վատ սովորություններից՝ չծխել, չխմել, զբաղվել սպորտով և կանխարգելիչ հետազոտության համար այցելել բժշկի:

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն ԲելեզիկյանԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը մեր հետ զրույցում ողջունեց, որ գիտաժողովին ներկա էին բազմաթիվ հայ բժիշկներ, ովքեր եկել էին ծանոթանալու ժամանակից բժշկության նորագույն մոտեցումներին ու տեխնոլոգիաներին: 

Օստեոպորոզի ոլորտում ժամանակակից բժշկությունն ի՞նչ նոր մոտեցումներ է առաջարկում:


– Վերջին տարիներին գործում է դենսիտոմետրիա բժշկական սարքը, որը ո՛չ միայն գնահատում է ոսկրային խտությունն, այլև՝ կոտրվածքի ռիսկը: Այս սարքով հնարավոր է գնահատել կոտրվածքի գենետիկ պատմությունը: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում բուժումը կազմակերպել առավել օպտիմալ և արդյունավետ: Դենսիտոմետրիայով իրականացվող հետազոտության տվյալները ստույգ են և ճշգրիտ:

 

Խնդիրը միավորում է բժշկական ոլորտի տարբեր մասնագետների, ինչպե՞ս է կարգավորվում նրանց մոտեցումները ՝ ուղղված նույն խնդրի լուծմանը:


– Օստեպորոզի բուժման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, այդ իսկ պատճառով բուժմանը ներգրավվում են տարբեր մասնագետներ: Պատահական չէ, որ այսօրվա մեր կոնֆերանսին ներկա էին բժշկական ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկայում առնչվում են խնդրի բուժմանը: Շատ կարևոր է, որպեսզի օստեոպորոզի բուժման համար ներգրավված լինեն նաև ընտանեկան բժիշկները, քանի որ գանգատների դեպքում առաջինը դիմում են ընտանեկան բժշկին: Շատ ուրախ եմ, որ այս կոնֆերանսին հավաքվել են բազմաթիվ բժիշկներ, ովքեր ցանկանում էն է՛լ ավելին իմանալ օստեոպորոզի, դրա կանխարգելման և բուժման մասին: Այս կոնֆերանսի ընթացքում բժիշկներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ժամանակակից բժշկության նոր մոտեցումներին:

 

Օստեոպորոզի միջազգային գիտաժողով. կլինիկական դեպքերի  ճիշտ կառավարման մեթոդները


Ըստ Ձեզ՝ մեր երկրում օստեոպորոզն ի՞նչ տարածվածություն ունի և խնդրի բուժման համար ի՞նչ կարող եք առաջարկել:


– Հիվանդները ժամանակին չեն այցելում բժշկի: Հարկ է ռազմավարություն մշակել և հիվանդներին մասնագետների մոտ ուղղորդել ժամանակին:


Օստեոպորոզի բուժման համար դեղորայքային և վիրաբուժական միջամտությունից զատ կա՞ այլընտրանք: 


– Առհասարակ, ավելի լավ է կանխել, քան` բուժել: Այս պարագայում միակ այլընտրանքն առողջ ապրելակերպն է և սեփական առողության նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ