Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 1-ին
Երևանում կայացավ Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան երկօրյա կոնֆերանսը: Այն մեկ հարկի տակ էր համախմբել հանրապետության մայրաքաղաքից և ՀՀ մարզերից ժամանած առաջատար մասնագետներին՝ ընտանեկան բժիշկներին, թերապևտներին, մանկաբույժներին:
Դեկտեմբերի 3-ին և 4-ին նրանց հնարավորություն էր ընձեռվել բարձրաձայնել ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին և ո՛չ միայն…
Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը գոհ էր մասնակիցների ցուցաբերած ակտիվությունից:
«Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիան գործում է 1999 թվականից, համաշխարհային ասոցիացիայի անդամ է 2007-ից: Յուրաքանչյուր տարի կոնֆերանսի շրջանակում ընտանեկան բժիշկների հանդիպումն արդեն հաճելի ավանդույթ է: Սա հնարավորություն է բժիշկների հետ շփվելու և նրանց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու համար: Մեր կոնֆերանսներին մասնակցում են նաև բժիշկներ, ովքեր ընտանեկան բժիշկների ասոցիացիայի անդամ չեն, քանի որ կարևորում ենք յուրաքանչյուր մասնագետի տեղեկացված լինելը ոլորտի նորություններին, բուժման մեթոդներին և նոր դեղերին»:
Խոսելով կոնֆերանսի մասին՝ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման հետ կապված խնդիրները, որոնք առկա էին սկզբնական շրջանում, ներկայում հիմնականում լուծված են. «Հարկ եմ համարում նշել, որ գյուղական վայրերում ընտանեկան բժիշկների ինստիտուտն առավել զարգացած է. մասնագիտացած մեր բժիշկները երկրի հեռավոր անկյուններում մեծ հաջողությամբ են իրենց գործունեությունը ծավալում: Ե՛վ մեծահասակաները, և՛ փոքրիկների մոտ առողջական խնդրի դեպքում դիմում են ընտանեկան բժշկին: Քաղաքում, ցավոք, պատկերն այլ է:
Քաղաքային պոլիկլինիկաներում մենք այդպես էլ չկարողացանք` ըստ պաշտոնական հրամանի, աշխատանքի կոչել ընտանեկան բժիշկներին: Նրանք թեև վերապատրաստվեցին, սակայն շարունակում են աշխատել տեղամասային թերապևտ կամ` մանկաբույժ: Սա քաղաքական որոշման խնդիր է: Նորանշանակ ԱՆ նախարարին ասոցիացիայի անունից դիմել եմ և խնդրել, որ բարձրացրած հարցը լինի ուշադրության կենտրոնում: Սա երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիր է, քանի որ արդյունքում կպակասեն բարդ դեպքերը, ինչն իր հերթին կբերի հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունեցող պացիենտների թվի պակասի: Այսպիսով, կխնայենք հիվանդանոցային ծառայության համար նախատեսած գումարները»:
Ամփոփելով զրույցը՝ Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցներին կտրվեն շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 5 տեսական կրեդիտներ: «Առաջիկայում նախատեսում ենք նմանատիպ կոնֆերանսներ անցկացնել տարին երկու անգամ`գարնանը և աշնանը»:
Սյունիքի մարզի «Դարբասի առողջության կենտրոնի» տնօրեն, ընտանեկան բժիշկ Անուշ Ներսիսյանը վստահեցրեց. «Գաղտնիք չէ, որ ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը լավագույն գործել է մարզերում: Հավանաբար, այստեղ նպաստող գործոն է եղել նեղ մասնագետների պակասը: Դա հին պատմություն է, որ բժիշկն այստեղ մի քանի ֆունկցիաներ է կատարում»:
Ա. Ներսիսյանի փոխանցմամբ`ընտանեկան բժշկության սաղմերը սկսել են ձևավորվել 1998-ից, երբ գործընթացը իրավաբանական ուժ էր ստացել, և վերապատրաստվել էին առաջին բժիշկները:
«Վստահ կարող եմ ասել, որ այսօր առաջնային օղակում ընտանեկան բժիշկները մեծ հաջողությամբ կարողանում են բավարարել պացիենտներին վերաբերող խնդիրների գրեթե իննսուն տոկոսը: Դա բավականին բարձր ցուցանիշ է:
Ուղեգիր չտրամադրելով և առանց նեղ մասնագետի առկայության, նրանք տեղում լուծում են սրտանոթային, էնդոկրին, նյարդաբանական և այլ ախտաբանություններով պացիենտների խնդիրները»,- տեղեկացրեց զրուցակիցը:
Տիկին Ներսիսյանը գտնում է, որ այդպես պացիենտը խնայում է ժամանակը. մեկ այցով կարողանում է մի քանի հիվանդությունների մասին խորհրդատվություն ստանալ:
«Ընտանեկան բժիշկը բոլոր տեսանկյուններից է նայում պացիենտին և տարբեր իրավիճակների պարագայում գալիս մեկ ընդհանուր եզրակացության. նա անհատական պլան է մշակում յուրաքանչյուր պացիենտի համար»:
Զրուցակիցը գործընթացը շահեկան տարբերակ է համարում նաև պետության համար:
ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նարինե Փաշինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտանեկան բժշկի պարագայում բժշկագիտության բոլոր բաժինները կարևորված են, և թերագնահատել որևէ ուղղություն, իհարկե՛, անտրամաբանական եմ համարում: Սակայն չեմ կարող նաև ընտանեկան բժշկի պրակտիկայում չառանձնացնել գաստրոէնտերոլոգիայի բաժինը, որում ներառվում է նրանց պրակտիկայում ամենահաճախ հանդիպող հիվանդությունների խումբը: Խոսքը կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու, ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդություններին է վերաբերում, ինչը պահանջում է համապատասխան պրակտիկա և գիտելիքներ ունենալ»:
Տիկին Փաշինյանն ընտանեկան բժիշկներին ներկայացրեց «հելիկոբակտեր պիլորի» վարակին վերաբերող հետաքրքիր զեկույց: «Ավելի քան երեսուն տարի առաջ ավստրալացի գիտնականների շնորհիվ հայտնի դարձավ, որ ստամոքսի և 12-մատնյա աղու հիվանդությունների կարևորագույն պատճառներից է «հելիկոբակտեր պիլորի» վարակը: Բացահայտումն իսկական հեղաշրջում էր բժկության մեջ. այն դարձավ ստամոքսի, և 12-մատնյա աղու հիվանդությունների առաջացման ու զարգացման հիմնաքարը: Արձանագրվեցին բոլորովին նոր մոտեցումներ այդ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործընթացում: Արդյունքում բժիշկները ևս փոխեցին իրենց ռազմավարությունն ու վերաբերմունքը հիվանդների ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող հարցերին»: Տիկին Փաշինյանն ընդգծեց, որ այս բացահայտումն իր ազդեցությունն է թողել նաև ստամոքսի քաղցկեղի կանխարգելման հարցում:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն