Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի և փոխնախարարի ասուլիսը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և փոխնախարար Սամվել Մարգարյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարն ամփոփել է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, անդրադարձել առաջիկա անելիքներին։
Լևոն Ալթունյանը մասնավորապես նշել է, որ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում հաջողվել է որոշակիորեն վեր հանել առողջապահական համակարգում առկա խնդիրները։
Այդ նպատակով նախարարությունում ստեղծվել է 4 աշխատանքային խումբ` ծախսվող միջոցների ֆինանսական արդյունավետությունը գնահատող, կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողով, էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքային խումբ, բժշկական գործելակարգերի թարգմանությունը, տեղայնացումը և ներդրումն ապահովող աշխատանքային խումբ: Անցած շաբաթվանից խմբերը համաքլրվել են ևս երեքով։
Լևոն Ալթունյանը շեշտել է, որ չորս խմբի ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ պետական պատվերով բժշկական օգնության ծրագրերն իրականացնելիս բյուջեից հատկացվող միջոցները պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվեն։
«Առկա խնդիրների լուծման մեր տեսլականն է ոչ շուկայական մեխանիզմներով իրականացվող գնման համակարգից անցնել հատկացվող ֆինանսական միջոցների վերահսկման և որակի կառավարման գործուն մեխանիզմների վրա հիմնված առողջապահական համակարգի»,-ասել է նախարարը` ներկայացնելով առաջիկա 2 տարում նախատեսվող փուլային քայլերը, այդ թվում` օրենսդրական բարեփոխումներ, մատուցվող բժշկական ծառայությունների գների վերանայում։
«Մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը մեծապես կնպաստի բյուջետային միջոցների փաստացի բաշխումից ծառայությունների գնման մոդելին անցումը։ Միաժամանակ, բժշկական ծառայությունների ինքնարժեքի հաշվարկման և գնային քաղաքականության մշակման նպատակով կուժեղացվեն կիրառվող մեթոդաբանական և ակտուարավերլուծական մոտեցումները»,-ներկայացրել է Լևոն Ալթունյանը։
Մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում նա կարևորել է պացիենտների վարման կլինիկական ուղեցույցների և պարտադիր կատարման գործելակարգերի մշակումն ու ներդնումը` հավելելով, որ մինչև 2017թ. պատրաստ կլինի 200 ուղեցույց և 100 գործելակարգ։
Նախարարը հանգամանալից անդրադարձել է էլեկտրոնային առողջապահական (E-health) համակարգի ներդրման ծրագրին։ Նշել է, որ հստակեցվել են շահառուների շրջանակը, պատասխանատու անձանց և աշխատանքների հանձնման ժամկետները: Համակարգը միացվել է ոստիկանության բնակչության պետական ռեգիստրին:
E-health համակարգին ինտեգրվել է նաև ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը», որն ապահովելու է Հայաստանում գրանցված դեղերի ցանկերի առցանց թարմացումը համակարգում:
Պատրաստվել են էլեկտրոնային առողջապահական համակարգում պետական պատվերի շրջանակներում իրականացվող գործառույթները նկարագրող ուսումնական տեսանյութեր, որոնք տեղադրված են ԱՆ պաշտոնական կայքում:
Ծրագրային իրավասությունների տրամադրման և բժշկական անձնակազմի ռեգիստրի ստեղծման նպատակով E-health համակարգ է ներմուծվել պետական պատվեր իրականացնող 470 (ողջ ծավալի 95%) բժշկական կազմակերպության աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը (համակարգում արդեն իսկ մուտքագրված է ավելի քան 20 հազար օգտատիրոջ տվյալ):
Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին, պատասխանել լրագրողների հարցերին։
Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է առողջապահական համակարգի ֆինանսավորման, պետական պատվերի տեղադրման մոտեցումներին, անդրադարձել ոլորտի օպտիմալացման ծրագրերին, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։
Փոխնախարարը նախ ամփոփել է ֆինանսական տարին։ Նա մանրամասնել է, թե 2016թ. 89 մլրդ դրամ առողջապահական բյուջեով ինչ ծրագրեր են իրականացվել։
«Ամբողջ համակարգի ամբուլատոր ցանցի ֆինանսավորումը մոտ 27 մլրդ դրամ է, իսկ պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորումը` 40 մլրդ 310 մլն»,-ասել է Սամվել Մարգարյանը` նշելով, որ 2016 թվականին արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության 321.580 դեպք, որից մոտ 86,5 հազարը` 0-18 տարեկան երեխաներ։
Նշենք, որ ընթացիկ տարում շարունակվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների` ոչ դեղապատ ստենդի տեղադրման՝ կյանք փրկող ծրագիրը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի սուր ինֆարկտից գրանցված մահերի թիվը շուրջ 500-ով նվազել է: Փրկվել է 1371 մարդու կյանք: Պետպատվերի շրջանակում իրականացվել է 3.216 սրտի վիրահատություն, որից 167-ը` երեխաներ։
Փոխնախարարն անդրադարձել է նաև Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով վերջին երեք ամսվա ընթացքում իրականացված քայլերին` ախտորոշմանն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերին, առաջիկա ծրագրերին։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն