Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով. oncology.am

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով. oncology.am

Մայիսի 26-ին, Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Մելանոմայի օրվա շրջանակներում Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով։

«Մելանոմայի օրը Հայաստանում» միջոցառման նպատակն էր մեկ անգամ ևս բարձրաձայնել խնդրի մասին, հասարակության մեջ ընդլայնել իրազեկվածության մակարդակը, ճիշտ տեղեկատվությունը դարձնել հնարավորինս մատչելի: Ըստ կազմակեպիչների՝ նման հանրային մոտեցումը նպաստում է քաղաքացիների կանխարգելիչ նպատակով բուժզննման մշակույթի ձևավորմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի կանխել մաշկի վրա վտանգավոր գոյացությունների զարգացումը։ Տեղեկացնենք, որ մայիս ամիսը համարվում է մելանոմայի ամիս: Հայաստանը 2016 թվաանից նույնպես միացել է բժշկական օրացույցով նշվող այս միջոցառմանը:

 

 Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Անժելա ՀայրապետյանՄելանոմայի առաջացման պատճառների և այդ հիվանդության խնդիրներին հարող հարցերի շուրջ զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Անժելա Հայրապետյանի հետ:

–   Մելանոմա հիվանդության ինչպիսի՞ վիճակագրական պատկեր կա այսօր աշխարհում և Հայաստանում:

–   Տարեց-տարի ամբողջ աշխարհում հիվանդության աճ է նկատվում: Բարեբախտաբար, Հայաստանին այդ վտանգը չի սպառնում: Տեղեկացնեմ, որ մեր երկրում հիվանդները բժշկին այցելում են բավականին ուշ փուլում, իսկ հիվանդության ավելի վաղ փուլում բուժման արդյունքները լինում են առավել արդյունավետ:

–   Որո՞նք են Մելանոմայի առաջացման ռիսկերն ու պատճառները:

–   Մելանոման հիվանդության այն տեսակներից է, որն առաջանում է խալերի ձևափոխումից: Խնդրին կարող են նպաստել արևի երկարատև ազդեցությունն ու խալի վնասվելը: Խնդրից խուսափելը շատ դյուրին է: Խալի համար արևի վնասակար ազդեցությունն օրվա ընթացքում ժամը 12:00-16:00 ժամանակահատվածն է: Նկատելի խալի փոփոխության դեպքում պարտադիր է բժշկին դիմելը: Նշյալ ժամանակահատվածում դրսում լինելու պարագայում պետք է օգվել արևի պաշտպանիչ միջոցներից, կրել արևային ակնոց և գլխարկ: Պետք է հնարավորինս խուսափել խալերի վնասվելուց: Խալի անգամ աննշան փոփոխության դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը:



Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով  Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 

–   Խալի ինչիպիսի՞ փոփոխություններն են ուշադրության արժանի:

 

–   Ցանկացած փոփոխություն արժանի է ուշադրության: Մելանոմայի առաջացման հետ կապված գոյություն ունի մեկ հապավում՝ ԳԵՏԱՓ, որն անհրաժեշտ է իմանալ: Գ-գույն. խալի մակերեսը պետք է ունենա մեկ գունային երանգ: Գույնի նկատելի փոփոխությունը, խայտաբղետ երանգները, միաժամանակ մուգ կամ բաց գույների առկայութունն արժանի է ուշադրության: Ե-եզրեր. Սովորաբար, խալի եզրերը լինում են հստակ ընդգծված, իսկ ձևափոխված խալի պարագայում խալի եզրերը դառնում են անհամաչափ: Տ-տրամագիծ. առհասարակ ընդունված էլ, որ մինչև 6 մմ տրամագիծ ունեցող խալն անվտանգ է, իսկ կտրուկ փոփոխության և ծավալի մեծացման դեպքում խնդրին պետք է լուրջ վերաբերվել:

 

Ա-ասիմետրիա. սովորական խալն ունենում է սիմետրիկ ձև, եթե այն մտովի կիսենք երկու մասի՝ աջ և ձախ մասերի սիմետրիկ լինելու պարագայում վտանգ չկա, իսկ սիմետրիկության բացակայութան դեպքում խալն արժանի է ուշադրության: Փ-փոփոխություն. խալի արտաքին փոփոխության դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի օգնությանը: Խալի արյունային արտադրությունն ու խոցային մակերեսը վկայում է չարորակության մասին: Չի կարելի թույլ տալ որպեսզի խալի մակերեսն ունենա նման փոփոխություն:



Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 

–   Վտանգի ռիսկը կապ ունի՞, թե մարմնի որ հատվածում է խալը:

 

–   Իրականում մարմնի ցանկացած մասում առկա խալը կարող է մելանոմայի ռիսկային խմբում լինել: Մելանոման որպես երևույթ կարող է առաջանալ և՛ առողջ խալի վրա և՛ մարմնի այն հատվածում, որտեղ խալ չկա: Կանանց մոտ խնդիրն ավելի հաճախ հանդիպում է ստորին վերջույթներում, իսկ տղամարդկանց մոտ իրանի՝ հատկապես մեջքի վրա:

 

–   Առհասարակ, կարելի՞ է խալը հեռացնել:

–   Երբեմն մելանոմայից խուսափելու միակ ճանապարհը խալի հեռացումն է:

–   Մելանոմայի առաջացման համար մաշկի մակերեսից բարձր կամ մաշկի մակերեսին հավասար խալերերից որո՞նք են առավել վտանգավոր:

–   Ավելի մուգ գույնի և մաշկին հավասար խալերն ավելի ռիսկային են, թեպետ սա օրինաչափություն չէ և ցանկացած խալի տեսակ իրականում կարող է ձևափոխվել:


 Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով
Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 

–   Որո՞նք են հիվանդության ախտորոշման ժամանակակից մոտեցումների պահանջները:

 

–   Առաջնայինն ինքնազննումն է. մարդն ինքը պետք է առաջինը զննի իր խալը և ճանաչի այն: Աշխարհում ընդունված մշակույթ է տարին մեկ անգամ այցելել բժշկին: Ընդունված է ո՛չ միային արտաքին զննումը, այլ նաև խոշորացույցն ու դերմատոսկոպիան: Խոցոտված խալի մակերեսի պարագայում վերցնում ենք մի փոքր կտոր՝ հյուսվածքաբանական հետազոտության համար:

–   Ո՞ր տարիքային խումբն է ռիսկային:

–   Երբեմն 25-30 տարեկաններն են ռիսկային խմբում և 50-60 տարիքային սահմանը:

 

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ