Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Մենարխեից մինչև մենոպաուզա» թեմայով գիտաժողով, որի շրջանակում մանկաբարձ-գինեկոլոգները քննարկեցին վերարտադրողական տարիքի կանանց մոտ հաճախ դիտվող ախտաբանական մի շարք վիճակների վերաբերող հարցերը, դրանց առաջացման հիմնական պատճառները, մասնագիտական արդի մոտեցումները` առօրյա գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի օրինակներով:


Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը:


Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե ԱռուստամյանՄոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը կարևորելով գիտաժողովը, Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց. «Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մենարխեից մինչև մենոպաուզա ընկած ժամանակահատվածում կանանց մոտ հաճախ հանդիպող այնպիսի ախտաբանություններին նվիրված հարցեր, ինչպիսիք են ամենորեաները, հիպերանդրոգենիան և անոմալ արգանդային արյունահոսությունները: Այս թեմաների ընտրությունը պայմանավորված է ինչպես դրանց տարածվածությամբ վերարտադրողական տարիքի կանանց մոտ, այնպես էլ կնոջ դաշտանային և մանկածնային ֆունկացիաների վրա դրանց ազդեցությամբ: Մյուս կողմից կարևորվում է նաև վերը նշված ախտաբանական վիճակների երկարաժամկետ ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա, ինչը բերում է ավելի մեծ տարիքում այնպիսի հիվանդությունների, ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը, շաքարախտը, արգանդի լորձաթաղանթի քաղցկեղը և այլն:

 


Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին ամենորեաների, հիպերանդրոգենիայի և անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման, բուժման և նման հիվանդայցելուների վարման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Կարևորվում է այն մոտեցումը, որ դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին ո՛չ միայն տեսական հարցերը, այլ նաև վեր են լուծվել առանձին կլինիկական դեպքեր: Բոլոր թվարկած խնդիրները հանդիպում են գործնական գործունեություն ծավալող յուրաքանչյուր գինեկոլոգի մոտ, որը նույնպես բարձրացրած թեմաները դարձնում է հրատապ:

 

 
Կ. Առուստամյանն ընդգծեց, որ ներկայում կլինիկական բժշկության որևէ ասպարեզ առանց լաբորատոր ախտորոշման չի կարող առաջընթաց ապրել, ուստի և գիտաժողովի շրջանակում ներկայացվել են լաբորատոր ախտորոշման այն մեթոդները, և, մասնավորապես, գենետիկական տեխնոլոգիաները, որոնք բարձրացնում են քննարկվող ախտաբանական վիճակների արդյունավետ ախտորոշումը և վարումը»:


ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ի.Գ. ՇեստոկովաՌուսաստանի Դաշնությունից հրավիրված ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ի.Գ. Շեստոկովան, խոսելով դաշտանային ցիկլի խանգարումների և, մասնավորապես, արյունահոսությունների մասին, նշեց, որ ցիկլի խանգարումների հիմնական խնդիրները պայմանավորված են են կնոջ կամ աղջկա տարիքով. «Ցիկլի խանգարումը կարելի է դիտարկել և՛ որպես նորմալ երևույթ, և՛ որպես շեղում: Առաջին հայացքից այն թվում է սովորական երևույթ, սակայն, իրականում, պատկերը շատ ավելի խնդրային է: Շեղում է համարվում, երբ այն լինում է հիվանդության դրսևորման հետևանք: Վերարտադրողական տարիքի կնոջ մոտ դաշտանային ցիկլը պարբերականության առումով պետք է շատ հստակ լինի, քանի որ գոյություն ունեն նորմատիվներ: Սակայն կա տարիք, երբ վերարտադրողական համակարգը սկսում է խաթարվել, ինչը սովորաբար լինում է մենոպաուզայից առաջ: Նման դեպքերը պետք է կանխվեն ու բուժվեն, քանի որ այդ իրավիճակներն արյունահոսության պատճառ դառնալու վտանգ են պարունակում: Այսօր արդեն ոլորտի մասնագետների համար պարզ է, որ եթե կինը 40-նն անց է և ունի դաշտանային ցիկլի խանգարում, ապա դա ահազանգ է համապատասխան հետազոտության և բուժման համար»:


Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Ն. ԿասյանԳիտաժողովին հրավիրված Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Ն. Կասյանն իր խոսքում ընդգծեց, որ կնոջ մոտ ցիկլի խանգարումը իգական սեռի օրգանիզմի ամենանուրբ կետերից է: «Դաշտանային խանգարումների պատճառը կարող են լինել սթրեսները, էնդոկրին համակարգի խանգարումները և այլ պատճառներ: Իսկ որպես հետևանք կարող է լինել արյունահոսություն, անպտղություն, վիժում և այլն: Խնդրի բացահայտման և հետագայում կանխարգելման ու բուժման համար առաջին քայլ դիտարկվում է հետազոտությունը, իհարկե, հաշվի առնելով կնոջ ցանկությունը: Պետք է նախ և առաջ պարզել, ցանկանու՞մ է նա մայրանալ, թե` ոչ, հետո արդեն խնդիրը լուծել»,- ասաց նա, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում նշված խնդիրները վերացնելու համար կանայք խուսափում են հորմոնալ միջոցներ օգտագործել` ունենալով գիրանալու մտավախություն.- «Այսօրվա գինեկոլոգիական գործընթացում կիրառվող հորմոնալ դեղորայքից չեն գիրանում, նման դեպքեր գրանցվում էին հիսուն տարի առաջ, բայց ոչ այսօր: Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա գինեկոլոգիական շատ հիվանդություններ այսօր արդեն բուժվում են նաև առանց վիրաբուժական միջամտության, ինչպես, օրինակ՝ միոման: Այսօր գինեկոլոգիական գործընթացում ամբուլատոր պայմաններում հնարավոր է իրականացնել բարձր տեղեկատվությամբ օժտված սարքերով հետազոտություններ, որոնք զերծ են պահում հիվանդայցելուին անզգայացման գործընթացից: Նմանօրինակ մոտեցումները է՛լ ավելի են հեշտացնում ե՛ւ բժշկի աշխատանքը ե՛ւ հիվանդի վիճակը՝ մեծացնելով ախտորոշման և բուժման արդյունավետությունը»:

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ