Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ՍՊԸ Հայաստանյան Ներկայացչության հետ համատեղ հունիսի 22-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները» թեմայով համաժողով, որին ներկա էին նաև Ուկրաինայից ժամանած բժիշկներ:


Հրավիրված մասնագետները ներկայացրեցին աշխատանքային պրակտիկայում կիրառվող վերջին նորարարությունները: Զեկույցներ հնչեցին «էքսիմեր-լազերային շտկում», «ֆեմտովայրկյանային լազեր», «Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» եւ այլ թեմաներով:

 

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով


Նախքան զեկույցների ներկայացումը համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը.


Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան«Հարգելի գործընկերներ, ուրախ ենք այսօր տեսնել ձեզ կոնֆերանսին, որը հերթական անգամ կազամկերպել է «Ալկոն Ֆարմասյութիքըլս» ընկերությունը: Այս տարի լրանում է «Ալկոն»-ի հիմնադրման  70 տարին եւ Հայաստանյան Ներկայացուցչության բացման 10 տարին: Շնորհակալ ենք Ալկոնին աջակցության համար»:


Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Ա. Մալայանն, անդրադառնալով Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ձեռբերումներին, նշեց.


«Բավականին մեծ տեղաշարժեր կան եւ՛ գիտահետազոտական, եւ՛ գործնական կյանքում: Կարևորում եմ երիտասարդ մասնագետների ուսուցումն ու նորագույն մեթոդների կիրառումն ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական ոլորտում»,- ասաց բժիշկն`  ընդգծելով, որ հատկապես երիտասարդ կադրերի մեջ կան առանձնահատուկ բժիշկներ, ովքեր մեծ ձգտում ունեն դեպի գիտությունն ու կրթությունը. «Նման միջոցառումները կազմակերպում ենք հատկապես երիտասարդների համար, քանի որ ուսուցողական տեսակետից մեծագույն նշանակություն ունեն»,-ասաց նա:


Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայովՄասնակիցներից Ս.Վ. Մալայանի անվան ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Վանյանը խոսեց կատարակտի վիրաբուժական գործընթացի ժամանակ ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկման մասին.


«Համաժողովին ներկայացվեցին ակնաբուժության մեջ կիրառվող բոլոր ժամանակակից մեթոդները, լազերային շտկման տարատեսակները, եւ վիրահատական բուժման ընթացքում աստիգմատիզմի ու պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսություն) շտկման եղանակները: Իմ կողմից ներկայացված թեման վերաբերում էր կատարակտի վիրաբուժական բուժման ընթացքում ներակնային տորիկ լինզաների միջոցով տեսողության շտկմանը: Նախկինում նման ոսպնյակներ չեն արտադրվել: Ներկայումս կիրառվում են ոսպնյակներ, որոնք ունեն կապույտ եւ ուլտրամանուշակագույն լույսից պաշտպանիչ ֆիլտրեր: Դրանք ամբողջ աշխարհում ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների շարքում լավագույնն են համարվում, քանի որ աստիգմատիզմը շտկող բաղադրիչ ունեն: Հարկ եմ համարում նշել, որ եթե ակնոցի սխալ ընտրված ապակին  հնարավոր է փոխել, ապա ոսպնյակը դրվում է աչքի մեջ, և սխալվելու արդյունքում այն շտկելը պրակտիկորեն դառնում է անհնար, իսկ հիվանդը շարունակում է բողոքել վատ տեսողությունից, ավելորդ ստվերների առկայությունից:

 

Ս.Վ. Մալայանի անվան ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ակնաբույժ Լուսինե Վանյան Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

 

Բարեբախտաբար մեր կենտրոնում ոսպնյակները ճիշտ տեղադրելու համար կան բոլոր տեխնիկական հնարավորությունները: Կենտրոնը համալրված է ե՛ւ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ե՛ւ գերժամանակակից տեխնիկայով»:


ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լիլիթ Ոսկանյան«Թորիկ և մուլտիֆոկալ ն/ա ոսպնյակների կիրառման մեր փորձը» զեկույցի շրջանակում Մխ. Հերացու անվ. ԵՊԲՀ Աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ Լիլիթ Ոսկանյանն ասաց.


«Նախկինում ոչ բոլոր դեպքերում էինք կատարակտի բուժման գործընթացում դիմում վիրահատական մեթոդի, սակայն այսօր խնդիրը կարող ենք համարել լուծված:  Այսօր նաև շտկելի են հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ կամ տարիքային տեսողության խնդիրներ ունեցող պացիենտների համար բոլոր խնդիրները:

 

Վիրահատությունից հետո մարդը վերականգնում է տեսողությունը, եւ այսուհետ ակնոց կրելու անհրաժեշտություն չի ունենում: Թորիկ լինզայի միջոցով շտկվում է աստիգմատիզմը, շտկվում է այն թերությունը, որն ունեցել էր պացիենտն ամբողջ կյանքի ընթացքում՝ նախքան վիրահատությունը: Եթե հիվանդը 40-նն անց է, ապա վիրահատությունը պարտադիր է:

 

Հետվիրահատական շրջանն ընթանում է նույն կերպ, ինչպես ցանկացած վիրահատության ժամանակ, թեև լրացուցիչ որոշ սահմանափակումներ կան (օրինակ. ավելորդ բորբոքումներից խուսափելու համար տաս օրվա ընթացքում սահմանափակվում են շարժումները, աչքի լվացումները): 


Լուգանսկի ՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բարձրակարգ մանկական ակնաբույժ, բ.գ.թ. Ս. ԼուպիրԼուգանսկի ՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ, բարձրակարգ մանկական ակնաբույժ, բ.գ.թ. Ս. Լուպիրը, խոսելով մանկական հասակում կարճատեության շտկման մասին, նշեց.


«Իմ զեկույցում անդրադարձել եմ հատկապես դպրոցական տարիքի երեխաների մոտ տեսողական խնդիրներին ու դրանց շտկմանը: Շտկումը - դա որևէ դեֆեկտի ուղղումն ու վերականգնում է: Համեմատական անցկացվեց ակնոցների ու լինզաների միջև: Երբեք պետք չէ վախենալ երեխաների համար լինզաներ գնել, քանի որ դա ակնոցից առավել արդյունավետ է: Ակնոցի պարագայում մենք նայում ենք ոչ թե ակնոցով, այլ ակնոցի մեջ, իսկ լինզաների դեպքում ձեռբազատվում ենք նման խնդրից: Գոյություն ունեն լինզաներ, որոնք կարելի է կրել ամիսներով: Այն խոսակցությունները, որ լինզաները վնասակար են, չունեն հիմնավորում»,-ասաց մասնագետը:

 

Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ