Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս

Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս

Հունիս 28-ին «ԻԲԻՍ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր» կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Հիպոգլիկեմիան և տրանսպորտի վարումը», «Շաքար իջեցնող դեղերի ոչ գլիկեմիկ էֆֆեկտները», «Դիաբետիկ նեյրոպատիա. ի՞նչ և ինչպե՞ս բուժել», «Ինսուլինոթերապիան 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ», «Մոնոգեն դիաբետ. կլինիկական դեպքի քննարկում»:

Զրուցեցինք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի հետ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովա–   Բժշկուհի Աղաջանովա, կոնֆերանսի ժամանակ ի՞նչ չքննարկված հարցեր են վեր բարձրացվել:

–   Շաքարային դիաբետը բավականին տարածված հիվանդություն է և արագ զարգացող: Հիվանդների թիվը ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է, իսկ ախտորոշման ու բուժման հետ կապված խնդիրները շատ են: Այսօր քննարկվել է, թե որքանով են վտանգավոր շաքարի իջեցումները մեքենա վարողների համար, և ինչ անել նման դեպքերում: Ուշադրության ենք արժանացրել եվրոպական երկրների մասնագետների կողմից տրված խորհուրդներին, քննարկվել են ներկայում կիրառվող դեղերի ազդեցության մեխանիզմները: Ժամանակակից դեղերն ամենատարբեր կերպ կարող են ազդել օրգան համակարգերի վրա, օրինակ` սիրտ-անոթային համակարգի վրա, ուստի պաշտպանիչ մեխանիզմները կարևորվում են: Կոնֆերանսի շրջանակում խոսվել է գենետիկական շաքարային դիաբետի մասին:

–   Ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել:

–   Ամբողջ աշխարհում այսօր կա մոտավորապես կես միլիարդ շաքարային դիաբետ ունեցող հիվանդ, որից կես միլիոնը երեխաներ են: Հայաստանում շաքարային դիաբետով գրանցված է 90 հազար հիվանդ, որից 502-ը տիպ 1 դիաբետով երեխաներ են: Իրականում հիվանդների թիվն ավելի շատ է:

 

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովա


–   Ինչո՞ւ է խնդիրը շարունակում գլոբալ մնալ, եթե բուժման մեթոդները գնալով կատարելագործվում են:

–   Դիաբետի զարգացման ռիսկի գործոններն են շատ՝ ճարպակալումը, նստակյաց կյանքը, էկոլոգիական տարբեր խնդիրները, սխալ սնունդը, սթրեսները: Այս ամենն ազդում է շաքարային դիաբետի առաջացման վրա: Հիմա նաև ապացուցված է, որ կարող են առաջանալ գենային փոփոխություններ, որի պարագայում դերակատարում ունի գենի ազդեցությունը:

 

 Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս  Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս

 

–   Ապագա կանխորոշումներն ինչպիսի՞ն են լինելու:

–   Կարող ենք միանշանակ ասել, որ հիվանդների թիվն աճելու է, տիպ 2 շաքարային դիաբետն` ավելի արագ, տիպ 1-ն` ավելի քիչ: Աճելու են բոլոր կանխատեսումներից ավելի արագ:

 

 Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս  Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս

Բժիշկ-էնդոկրինոլոգ Ե. Աղաջանովան նշեց նաև, որ կոնֆերանսի թեմաներից մեկը արյան մեջ շաքարի քանակն իջեցնող դեղորայքին էր վերաբերում. «Բավականին շատ են շաքար իջեցնող դեղերը, նոր արտադրության խմբերը` նույնպես, սակայն դիաբետը վերահսկելն այնքան էլ հեշտ չէ: Դիաբետի զարգացման ուղիներն ամենատարբեր են, ինչն էլ պատճառ է տարբեր դեղերի արտադրության, որոնցով փորձում են ազդել զարգացման տարբեր ուղիների վրա: Բժիշկների փոխադարձ քննարկումը կարևոր է, ինչն օգնում է բժիշկներին բուժման առավել արդյունավետ միջոցների ընտրություն կատարել»,- նշեց Աղաջանովան:

Պրահայի Չարլզի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի դասախոս Յան ԲռոզԿոնֆերանսին հատուկ հյուր էր Չեխիայից Հայաստան ժամանած Պրահայի Չարլզի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի թերապիայի ամբիոնի դասախոս Յան Բռոզը, ով նույնպես զբաղվում է շաքարային դիաբետի խնդիրներով: Կոնֆերանսի ընթացքում հանդես եկավ «գիպոգլիկեմիան մեքենա վարողների մոտ» բանախոսությամբ` ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և կատարված հետազոտությունները:

Հարցին, թե ո՞րն է այսօր ինսուլիոնոթերապիայի դերը և ի՞նչ խոհուրդ է տալիս Եվրոպայից ժամանած մասնագետը բժիշկներին, Յան Բռոզը պատասխանեց:

–   «Ամեն օր տիպ  2 դիաբետ ունեցող հիվանդների թիվը բարձրանում է, ովքեր անհրաժեշտություն ունեն ինսուլին ստանալու: Ես մասնագետներին առաջարկում եմ, որպեսզի մեր հիվանդների արյան մեջ պարունակվող գլյուկոզի մակարդակը հաճախակի ստուգենք, հավանական է, որ մենք պետք է աշխատենք նոր տիպի նոր դասի դեղերի հետ, թեև ինսուլինի վերաբերյալ մոտեցումների նշանակալի փոփոխություններ չեն եղել»,- նշեց Յան Բռոզը:

«Իզմիրյան բժշկական կենտրոնի» բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիա ԲադալյանՄենք զրուցեցինք նաև «Իզմիրլյան բժշկական կենտրոնի» բժիշկ-էնդոկրինոլոգ Մարիա Բադալյանի հետ, ով նշեց, որ շաքարային դիաբետը մեկ հիվանդություն չէ.

–   «Այսօր դիաբետը հիպերգլիկեմիայի համախտանիշ է, որի առաջացմանը նպաստող մի շարք պատճառներ կան, իսկ կարգավորելու գործընթացը բավականին բարդ է: Ներկայում կան դեղեր, որոնք օգնում են դիաբետիկ նեյրոպատիայի ժամանակ, սակայն առաջին հերթին պետք է շաքարը կարգավորել: Նեյրոպատիաները կարող ենք կանխել` եթե հիվանդը միշտ ուշադրության կենտրոնում լինի»,-նշեց էնդոգրինոլոգը:

 

 

 Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս  Տիպ 2 շաքարային դիաբետը՝ դեռևս չքննարկված հարցեր. կոնֆերանս

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ