Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում գիտաժողով և բաց դռների օրեր էին կազմակերպել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է գիտաժողով և բաց դռների օրեր:
ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը հերթական անգամ է նախաձեռնում նման գիտաժողով, նպատակը հիվանդությունների վաղ ախտորոշման ճանապարհով բուժման արդյունավետության բարձրացումն է:
Ողջունելով ներկաներին Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանը ներկայացրել է գիտաժողովին մասնակից ՀՀ-ից ժամանած բժիշկներին` ՀՀ գլխավոր անոթային վիրաբույժ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն Տիգրան Սուլթանյան, ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Էդուարդ Թորոմանյան, ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան, N 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյան:
Տիգրան Սուլթանյանը հանդես է եկել «Քրոնիկ երակային հիվանդություն» զեկույցով, պարզաբանել հիվանդության տարածվածությունը, բարդությունները, բուժման ժամանակակից մոտեցումները՝ համաձայն միջազգային ուղեցույցների: Բանախոսը կարևորել է այն հանգամանքը, որ ժամանակին ուշադրություն դարձնելով քրոնիկ հիվանդությունների առաջնային դրսևորումներին, կարելի է խուսափել հետագա բարդություններից:
Էդուարդ Թորոմանյանը ներկայացրել է «Շաքարային դիաբետ և զարկերակային հիպերտենզիա» թեման: ՀՀ գլխավոր ներզատաբանի խոսքով շաքարային դիաբետը, սիրտ-անոթային խնդիրները առաջին շարքին են պատկանում, որոնք հանգեցնում են հաշմանդամության:
Սրտաբաններ Արմեն Փիրուզյանը և Համայակ Սիսակյանը անդրադարձել են երկրորդ տիպ շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշումով, սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների վարման ժամանակակից մոտեցումներին՝ ըստ միջազգային ուղեցույցների:
Գիտաժողովին զուագհեռ կազմակերպվել է բաց դռների օրեր, որի շրջանակներում ՀՀ լավագույն մասնագետները ցուցաբերել են գործնական օգնություն:
Ընդհանուր առմամբ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ավելի քան նեղ 160 մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել, որից 79-ը՝ անոթային վիրաբույժի, 50-ը՝ էնդոկրինոլոգի և 32-ը՝ սրտաբանների կողմից:
Անհրաժեշտության դեպքում կատարվել են լաբորատոր գործիքային և այլ հետազոտություններ:

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն