Իրադարձություններ Հայաստանում
Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, որը նվիրված էր 2017 թվականի բուհի շրջանավարտների երդման արարողությանը:
Մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցող «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից և հյուրերից բացի՝ մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները։ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բացման խոսքից և համալսարանի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, շրջանավարտներն ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել դիպլոմները։
«Բժիշկները ավանդաբար երդում են տալիս և այս տարի այդ երդումը տալու են մի շենքի բակում, որը բժշկական կրթության, բժշկական պատմության ակունքներում է, դարբնոցն է բժշկական կադրերի ոչ միայն Հայաստանի, այլև շուրջ քառասուն երկրների համար», - գիտական խորհրդի հանդիսավոր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը:Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ այս շենքում աշխատող բժիշկները մեր ժողովրդի բոլոր պատմական իրադարձություններին, փորձություններին մասնակից են դարձել:
«Այս տանիքի ներքո բուժում են ստացել Սարդարապատի հերոսներ, Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, արցախյան ազատամարտի մեր հերոսները, և, իհարկե, շատ խորհրդանշական է, որ հենց այս շենքում բացվում է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն, ինչպես մենք ենք կոչում՝ վիրավոր զինվորի տուն»,- ընդգծեց ռեկտորը՝ հավելելով, որ ինչպես 1914 թվականին «Հերացի» համալսարանական հիվանդանոցը ստեղծվել է ժողովրդական միջոցների հավաքագրման արդյունքում, այնպես էլ այժմ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, հիանալի օրինակ է, երբ հասարակության, բժշկական հանրության, ուսանողության ուշադրության և պետության հովանու ներքո ստեղծում է մի կենտրոն, որը կոչված է իր պաշտպանների առողջությունը վերականգնելուն:
Ռեկտորը կոչ արեց շրջանավարտներին կյանքի այս նոր շրջափուլում լինել նախաձեռնող և պատասխաանտու, խիզախ լինել մոտեցումներում, բայց խոհեմ:
«Երկու սկզբունք կա, որը պետք է նրանց բժշկական գործունեության ողջ ընթացքում. աշխատանքը կատարելագործելու ցանկություն և անսահման սեր»,- ասաց նա։
Շրջանավարտներին իր շնորհավորական խոսքը հղեց նաև անվանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը: Ավելի քան կես դար է՝ նա ճերմակ խալաթ է կրում: Բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:Անվանական կրթաթոշակ ստացող շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ԵՊԲՀ 1971 թվականի շրջանավարտ է:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիպլոմներ հանձնեց Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավատներին:
Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել է նաև առաջնագծում հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած այդ զինվորներից Սարգիս Ստեփանյանին և Գոռ Դարմանյանին։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով։
Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց մեծ հաջողություն մասնագիտական և անձնական կյանքում:«Հասկանալի պատճառներով ուզում եմ հատուկ խոսքս ուղղել բժշկական համալսարանն ավարտող մեր կուրսանտներին և ոչ միայն այն պատճառով, որ նրանք, ի տարբերություն բոլորի, մի քանի օր անց բացի Հիպոկրատի երդումից տալու են նաև Հայոց բանակի սպայի երդում, այլ որովհետև իրենց ծառայությունը որոշ առումով տարբերվում է։ Նրանք ավելի մեծ պարտականություն ունեն։ Ի տարբերություն ձեզ, ովքեր աշխատելու են քաղաքացիական բուժհաստատություններում, իրենց դիմող մեր զինծառայողներն իրենց չեն ընտրելու, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն առաջին իսկ օրվանից դառնալու են բժշկական օգնության կարիք ունեցող զինվորի միակ հասցեն, և նրանց աշխատանքից է կախված լինելու, թե որքան արագ կապաքինվեն և կվերադառնան շարք մեր զինվորներն ու սպաները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա գնահատմամբ՝ ինչպես ցույց տվեց արցախյան պատերազմը, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, քաղաքացիական և ռազմական բժիշկ գոյություն ունի միայն խաղաղ պայմաններում, իսկ երբ կարիքը գալիս է, բոլորը համախմբվում եք, և Հիպոկրատի երդումը դառնում է հայոց բանակի սպայի երդում։
Արարողության ավարտին հանրապետության նախագահը շրջել է ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոնում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին և խոստացել աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն։ Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր։Նշենք, որ այս տարի պետական բժշկական համալսարանն ավարտեց 968 շրջանավարտ, աշխարհի 10 երկրից: Նրանցից 16-ը՝ Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ է: Կարմիր դիպլոմակիրները 52-ն էին:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեսաֆիլմի ցուցադրվեց նաև ֆոտոանիմացիոն ֆիլմ մեր երկրի բժշկագիտության նվիրյալների մասին:Աշխարհի տարբեր անկյուններից շնորհավորական տեսուղերձներ էին հղել ԵՊԲՀ շրջանավարտներ անվանի սրտաբան Բագրատ Ալեքյանը, ԱՄՆ-ում մասնագիտական գործունեությունը շարունակող նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը և շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը:
Շրջանավարտներին շնորհավորական տեսուղերձով շնորհավորեց նաև «Աշխարհի մանակական բժիշկ», ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Լեոնիդ Ռոշալը:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն