Իրադարձություններ Հայաստանում
Միջազգային գիտաժողով Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ՈւԱԿ-ը, «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ-ն, ՀՀ առողջապահության նախարարությունը: Գիտաժողովին ներկա էին նաև Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի թոքային վիրաբույժները:
Բացման խոսքով հանդես եկավ ՈւԱԿ-ի փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ միջազգային գիտաժողով հրավիրելու նպատակը ազգաբնակչության համար կարևոր խնդիրների վերհանումն է, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով բուժման նոր մեթոդներով ապահովելը:Գիտաժողովի բացմանը ելությով հանդես եկավ նաև «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյանը` ներկայացնելով Հայաստանում թոքի քաղցկեղի արդի խնդիրները, Հայաստանի մարզերում հիվանդության տարածվածության պատճառները և գրանցված ցուցանիշները:
«Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն» ՀԿ նախագահ, ՈւԱԿ թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ Գագիկ Համբարձումյան«Հանրապետությունում ունենք թոքային վիրաբուժության երեք բաժանմունք, որոնց նպատակն է ազգաբնակչությանը մատուցել ժամանակակից բուժում: Մենք աշխատում ենք ունենալ բարձր մակարդակի բուժում: Թոքի քաղցկեղը չարորակ հիվանդությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում, առաջացման պատճառներից են ծխելը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչպես նաև անբարենպաստ պայմանները»,- նշեց Գ Համբարձումյանը:
Ելույթի ընթացքում Գ. Համբարձումյանը նշեց նաև, որ ըստ վիճակագրության Հայասատնում թոքային քաղցկեղը թե՛ հիվանդների, թե՛ մահացության թվով աշխարհում առաջին տեղում է և առավել տարածված է տղամարդկանց մոտ:
Զրուցեցինք Ավստրիայի Զալցբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժ Միքայել Լեխների հետ:
– Ասացեք, խնդրեմ, որքանով՞ են արդյունավետ թոքի քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները:– Շատ դժվար է ասել` որքանով են արդյունավետ, քանի որ կախված է պացիենտի վաղ դիմելիության, և վաղ ախտորոշման հետ:
– Ինչպես գիտենք, չարորակ հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թոքի քաղցկեղը, ինչո՞ւ է հիվանդությունը գնալով զարգանում:
– Ոչ մանր բջջային թոքի քաղցկեղի պարագայում, որն ամենատարածվածն է, առաջացման պատճառը ծխախոտն է, պատճառներից է նաև գենետիկական գործոնը: Թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է նաև օդի աղտոտվածությունը: Շատ կարևոր է, թե որքանով է պացիենտը շուտ դիմում բժշկի, որքան հաճախ է բուժզննում անցնում:
– Ի՞նչ դեր ունի վիրաբույժը թոքի քաղցկեղի բուժման գործընթացում:
– Վիրաբույժի դերը ամենակարևորն է, հատկապես եթե ունենք քաղցկեղի այնպիսի տեսակ, որն ամբողջությամբ պետք է կտրել և հեռացնել: Սա սոլիդ քաղցկեղներին է վերաբերում` թոքի, գինեկոլոգիական, միզապարկի և այլն: Նման պարագայում, եթե ամբողջությամբ հեռացնում ենք քաղցկեղը, կարելի է համարել, որ սա բուժում է: Այն դեպքում, երբ ունենք տարածված մետաստազներ, երբ ամբողջովին չի կատարվում վիրաբուժական միջամտություն, դերակատարում ունի, օրինակ, պալիատիվ բուժումը, ինչն ուղղված է հիվանդի կյանքի որակի բարելավմանը:
Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք նաև Գագիկ Համբարձումյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում թոքի քաղցկեղն առավել շատ զարգանում է հանքարդյունաբերական տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, կա ազբեստի և այլ նյութերի մեծ քանակ:
– Որո՞նք են թոքի քաղցկեղի վիրաբուժական մեթոդները:
– Հայաստանում թոքային վիրաբուժությունը լավ է զարգացած, ունի խորը արմատներ: Թոքի քաղցկեղի կանխարգելումը կատարվում է համալիր բուժման մեթոդով`և՛ վիրաբուժական, և՛ քիմիական-ճառագայթային բուժման միջոցով: Մենք, սովորաբար, վիրահատում ենք բաց եղանակով` կրծքավանդակը բացելով: Եվրոպայից վիրաբույժներ հրավիրելու նպատակը փոքր եղանակներով` վիրաբուժական քիչ ինվազիվ մեթոդները Հայաստանում ներկայացնելն է:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն