Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Օստեոպորոզի ախտորոշման հնարավորությամբ միջազգային ցուցանիշների սանդղակում Հայաստանը բարձր հորիզոնականում է

Օստեոպորոզի  ախտորոշման հնարավորությամբ միջազգային ցուցանիշների սանդղակում Հայաստանը բարձր հորիզոնականում է

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին ներկա էին արտերկրից ժամանած և տեղի հայ հեղինակավոր բժիշկներ։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին Օստեոպորոզի հայկական ասոցիացիան և ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար‚ պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց‚ որ 11-րդ սիմպոզիումը ավանդական‚ կայացած միջոցառում է‚ ինչը, թերևս, ապացույցն է այն բանի, որ օստեոպորոզի դեմ պայքարը մեր երկրում բավականին բարձր հիմքերի վրա է դրված։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյան–   Աշխարհի երկրների հետ համեմատած` Հայաստանն ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում օստեոպորոզի ախտորոշման և բուժման բնագավառում։

–   Եթե համեմատելու լինենք օստեոպորոզի ախտորոշման ցուցանիշները Հայաստանում 10 տարի առաջ և այսօր, ապա կտեսնենք‚ որ այն ժամանակ միջազգային ցուցանիշների սանդղակում Հայաստանը գտնվում էր վերջին տեղերում։ Ջոն Բելեզիկյանի‚ Վարտա Բաբալյանի և Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի 15 տարիների գործունեության ու ջանքերի շնորհիվ Հայաստանում այսօր առկա է 10-ից ավելի սարքեր` դենսինոմետրեր‚ որոնց միջոցով հնարավոր է չափել ոսկրի խտությունը։ Կարող եմ հավատացնել, որ նույն քանակի բնակչություն ունեցող երկրների հաշվով մենք աշխարհում բարձր հորիզոնականում ենք։ Սա, միանշանակ, մեր հայրենակից Ջոն Բելեզիկյանի կատարած աշխատանքի արդյունքն է‚ բայց նաև շատ բարձր եմ գնահատում մեր մասնագետների և, ընդհանրապես, համակարգի կողմից կատարված աշխատանքը։

Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա ԲաբալյանՕստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Օստեոպորոզի կանխարգելման խնդիրներին։

–   Ձեր այսօրվա զեկույցի թեման օստեոպորոզի կանխարգելումն է‚ ի՞նչ կցանկանաք փոխանցել ընթերցողներին:

–   Ավելի հեշտ է կանխարգելել‚ քան` բուժել։ Օստեոպորոզի հետևանքները կոտրվածքներն են։ Արդեն միայն մեկ բառն ամեն ինչ ասում է․ ինչի հետևանքով ընկնում է կյանքի որակը։ Ավելին. 20 տոկոս դեպքերում կոնքազդրային կոտրվածքները մահվան են բերում։ Ուստի կանխարգելումը շատ կարևոր նշանակություն ունի, իսկ այդ հարցում մեծ է բժիշկների դերը։ Անհրաժեշտ է շատ աշխատել հիվանդների հետ. խոսել առողջ ապրելակերպի, կալցիումով և վիտամին D-ով ճիշտ սնուցման մասին։

–   Այս գիտաժողովն ի՞նչ նշանակություն ունի բժշկի համար։

 

Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը


–   Այսօր Ջոն Բելեզիկյանը եկել է իր թիմի հետ մասնակցելու ամենամյա գիտաժողովին։ Ընդհանրապես, գիտաժողովները շատ կարևոր են։ Հնարավոր է մեկ տարվա ընթացքում շատ նորություններ չլինեն‚ սակայն միմյանց փոխանցելով փորձը‚ յուրաքանչյուր անգամ լսելով նոր դասախոսոություններ` մենք նոր բան ենք վերցնում։ Դա պահպանում է մեր գիտելիքները բարձր մակարդակի վրա։ Ճիշտ է, մեր բժիշկները ներկայում շատ լավ վարում են հիվանդներին, բայց չենք կարող չկարևորել գիտաժողովներին մասնակցությունը։ Նման գիտաժողովներ կազմակերպվում են Եվրոպայում‚ Ամերիկայում: Այստեղ մեր բժիշկները հնարավորություն են ունենում ստանալու նորագույն տեղեկատվություն հիվանդության բուժման և կանխարգելման մասին, և պակաս կարևոր չէ նշել` անվճար հիմունքներով։

Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար‚ պրոֆեսոր Ջոն ԲելեզիկյանԱՄՆ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար‚ պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը մեզ հետ զրույցում խոսեց հիվանդության կանխարգելման և բուժման հարցում բժշկության գրանցած հաջողությունների մասին։

–   Ինչու՞ է օստեոպորզն այսօր այդքան հրատապ խնդիր։

–   Օստեոպորոզն այսօր հասարակական առողջապահության ամենալուրջ խնդիրներից է։ Ենթադրվում է‚ որ աշխարհում 200 միլիոն մարդ հիվանդ է օստեոպորոզով։ Միլիոնավոր կանայք ունենում են ազդրի կոտրվածքներ օստեոպորոզի պատճառով։ Այդպիսի կոտրվածքները լուրջ վնաս են հասցնում կանանց առողջությանը, հատկապես տարեցների շրջանում կտրուկ և երկարաժամկետ նվազեցնելով կյանքի որակը: Մասնավորապես` քսան տոկոսով այդ կանանց շրջանում աճում է մահացությունը։

Մեր աշխատանքը կայանում է նրանում‚ որ կարողանանք ինչպես կանխարգելել օստեոպորոզի զարգացումը‚ այնպես էլ` բուժել։ Մեր այս նպատակները մենք հաջողությամբ իրականացնում ենք։ Սա մեծ առողջապահական խնդիր է, որը կարողանում ենք վերահսկել և կանխել։

 

 Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը

–   Այսօր ներկայացնում եք զեկույց․ «Օստեոպորոզի տնտեսական բեռը»։ Ինչ ասել է «օստեոպորոզի տնտեսական բեռ»։

–   Տնտեսական բեռ ասելով նկատի ունենք այն ծախսերը‚ որոնք կատարվում են օստեոպորզի բարդությունները վերացնելու նպատակով, ինչպիսիք են, օրինակ, կոտրվածքներն ախտորոշման ու բուժման հետ կապված խնդիրները։ Մասնավորապես, ԱՄՆ-ում, ըստ վիճակագրական տվյալների, տարեկան 20 միլիարդ դոլար է ծախսվում միայն օստեոպորոզի բարդությունների ախտորոշման և բուժման համար։


Եթե կարողանանք կանխել կոտրվածքը, մեծ քանակությամբ գումար կտնտեսենք։ Այսպիսով, մենք փրկում ենք կյանքեր‚ տնտեսում ենք գումար և բարելավում ծերացող մարդկանց կյանքի որակը։

Կոլումբիայի համալսարանի Սննդի ինստիտուտի (ԱՄՆ) դասախոս Կիմ Հեքիմյան Կոլումբիայի համալսարանի Սննդի ինստիտուտի (ԱՄՆ) դասախոս Կիմ Հեքիմյանի հետ զրուցեցինք առողջ ոսկրեր ապահովող սննդի մասին։

–   Օստեոպորոզը և սննդակարգը...

–   Ամուր ոսկրեր ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի դեռահասները մինչև 24 տարեկան դառնալը, երբ ավարտվում է ոսկրերի աճը, սննդի միջոցով ընդունեն կալցիում և վիտամին D, ինչպես նաև` մարզվեն։ Հարցն այն է‚ թե Հայաստանում դեռահասներն արդյո՞ք ստանում են բավարար կալցիում‚ վիտամին D և կատարում են ֆիզիկական վարժություններ։ Նույն խնդիրն է նաև 50 տարեկանն անց կանանց մոտ, ովքեր կորցնում են ոսկրերի ամրությունը։

Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա ափսեի պարունակության հիսուն տոկոսը պետք է լինի միրգ և բանջարեղեն, մեկ քառորդը` սպիտակուց‚ որը հնարավոր է, եթե օգտագործենք ձուկ, առանց ճարպի տավարի միս, իսկ մյուս քառորդը պետք է լինի նպարեղեն` ցորեն, բլղուր, հնդկաձավար, ոսպ, հաճար և այլն։ Ի՞նչ ենք մենք հիմնականում ուտում․ հաց, մակարոն, տապակած կարտոֆիլ. սրանց գործածումն անհրաժեշտ է նվազեցնել` փոխարինելով այլ օգտակար ուտելիքով։

 

Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար‚ պրոֆեսոր Ջոն Բելեզիկյան Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը

 
Մեր հաջորդ զրուցակիցն է Կալիֆորնիայի Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի համալսարանական բժշկական խմբի ղեկավար Մարիամ Մանուկյանը։

Կալիֆորնիայի Էնդոկրինոլոգիայի և մետաբոլիզմի համալսարանական բժշկական խմբի ղեկավար Մարիամ Մանուկյան–   Այսօր ներկայացնելու եք դիաբետի և ճարպակալման դերը օստեոպորոզի ցարգացման գործընթացում։ Ի՞նչ անել, եթե միակ հիվանդությունն օստեոպորոզը չէ։

–   Երբ հիվանդի մոտ միաժամանակ առկա են նաև դիաբետ և ճարպակալում, բուժումը, բնականաբար, բարդանում է։ Փորձում եմ ցույց տալ‚ որ անհրաժեշտ է բուժել ոչ թե հիվանդությունն, այլ` հիվանդին։ Իսկ բուժման ընթացքը հիշեցնում է շախմատ։ Մեկ բան բարելավելու նպատակով հիվանդին կարելի է դեղ նշանակել, իսկ դա կվնասի այլ բանի։ Այստեղ մեծ ուշադրության կարիք կա։ Նույն հիվանդը կարող է ունենալ դիաբետ, ճարպակալում‚ սրտային անբավարարություն և օստեոպորոզ։ Անհրաժեշտ է բուժումն իրականացնել` առանց հիվանդին վնասելու։

 

Ամփոփելով կորֆերանսին վերաբերող տեղեկատվությունը, կարող ենք ընթերցողների համար հստակեցնել կարևոր մի փաստ. մեր երկրում իրականացվող բարձրորակ ախտորոշման և բարձրակարգ սպասարկման պայմաններում մենք կարող ենք պաշտպանված զգալ օստեոպորոզի բարդույթուններից, եթե ժամանակին դիմենք մասնագետի խորհրդատվության:

 

Օստեոպորոզի ամենամյա 11-րդ միջազգային գիտաժողովը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ