Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը «Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին. news.am

Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը «Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին. news.am

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնը բացառապես անվճար հիմունքներով բացում է իր դռները բոլոր նրանց համար ովքեր ունեն բուժօգնության կարիք: Այս մասին այսօր NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը: Նրա խոսքով՝ կենտրոնում նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը առաջատար մասնագետների կողմից տրամադրվող անվճար խորհրդատվությունն ու բուժզննումը կնպաստի հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը:

«Կենտրոնի նպատակը ոչ թե քաղաքացիների կյանքում անվճար սպասարկվելու գրաֆիկ կազմելն է, այլև հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորումը», - ասել է նա:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորինԸստ նրա՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի ֆինանսական խնդիրների պատճառով, ոմանք պարզապես անտարբեր են այս հարցում, կա նաև վստահության պակասի գործոնը, սակայն նմանօրինակ ակցիաների շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվություն և բուժզննում ստացող քաղաքացին պետք է սկսի մտածել, որ բժշկին դիմելն անհրաժեշտություն է, որպեսզի փոքր խնդիրը հետագայում չդառնա ավելի մեծ, քանի որ ժամանակն ամենաթանկ բանն է, որից կախված է առողջությունը:

Խոսելով սպասվող ակցիայի մասին` Ա. Խարազյանը հայտնել է. «Տվյալ ակցիայի շրջանակներում անվճար խորհրդատվություն և բուժզննում կարող են անցնել բոլոր այն մարդիկ, որոնք մինչ այս, այս կամ այն պատճառով հնարավորություն չեն ունեցել դիմել բժշկի: Իսկ խորհրդատվություն տրամադրող բժիշկների ցանկում ընդգրկված են քաղաքի առաջատար մասնագետները՝ այդ թվում նաև Երևան քաղաքի գլխավոր թերապևտը: Մենք կարևորում ենք մեր քաղաքացիների առողջությունը և անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»:

Հարցին, թե Երևանում բժշկական սպասարկում ապահովող մեծ ու փոքր կենտրոնների ու «Սլավ­մեդ» բժշկա­կան կենտրոնի միջև ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել, նա պատասխանել է.

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին«Առողջապահական ոլորտն այն ոլորտներից է, որտեղ քանակը, մեծն ու փոքրը էական նշանակություն չունեն, եթե բուժայցելուների սպասարկման ընթացակարգում կան բաց օղակներ`սկսած հիվանդների ընդունման կարգից, նախնական հետազոտության հնարավորություններից, բուժման ճշգրիտ գործընթաց կազմակերպելուց մինչև վճարման հետ կապված հարցերը: Այստեղ «միակ ճիշտ, միակ արդյունավետ բուժում» բնորոշումները, կարծում եմ անլուրջ կլինեն. բժշկագիտությունն օր-օրի զարգացող ոլորտ է, որին պետք է ամեն օր հետևես ու փորձես քայլել ժամանակին համընթաց՝ համապատասխան գիտելիքներով ու փորձով: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդա­տուն, գի­նե­կո­լո­գիա­կան, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթո­պե­դիա­յի և վ­նաս­ված­քա­բա­նութ­յան, ընդհա­նուր, էն­դոս­կո­պիկ, լապարոսկոպիկ, միկ­րո և պ­լաս­տիկ վի­րա­բու­ժութ­յան բա­ժան­մունքներ­: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հի­վան­դին տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Այս ա­մե­նով հանդերձ՝ բուժծա­ռա­յութ­յուն­նե­րի համար սահ­ման­վել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին»:

Խոսելով կենտրոնի նպատակի մասին նա հավելել է նաև, որ կենտ­րոնի նպատակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը:

Հարցին, թե ինչո՞վ է առանձնանում «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնը, նա պատասխանել է.

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին«Կարևորելով բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին, կենտրոնում ներդրվել են համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ ախտորոշիչ և լաբորատոր հետազոտություններ, պահպանելով որակի բազմաստիճան հսկողություն, որն էլ ապահովում է հետազոտությունների ճշգրտությունը: Ներդրված սարքավորումներն իրենց տեսակի մեջ եզակի են և ողջ աշխարհում համարվում են լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունների ճշգրտության ոսկե ստանդարտ»:

Արման Խարազյանը հավաստիացրել է, որ «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում մասնագետների կողմից բացակայում է ոչ թեմատիկ հետազոտություններ նշանակելու, ինչպես նաև առանց լուրջ հիմնավորման կաբինետից կաբինետ բուժայցելուին ուղարկելու հաճախ հանդիպող պրակտիկան: Կենտրոնում գործում է վճարման մեկ պատուհան սկզբունքը, օրինակ` եթե հիվանդը պատրաստվում է հետազոտությունների կամ պլանային վիրահատության, համապատասխան վճարումը կատարում է դրամարկղում` համաձայն գնացուցակի, ըստ սահմանված կարգի:

Ստացիոնար բուժման ընթացքում բուժայցելուներին հաճախ հանդիպող հավելյալ գումարներ ծախսելու տարածված խնդրի վերաբերյալ հարցին նա պատասխանել է.

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոն դիմած բուժայցելուն սահմանված գումարից բացի ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարներին չի՛ վճարում և այս հարցը կենտրոնում շատ խիստ է դրված հենց հիմնադրի՝ տիկին Ա. Հովակիմյանի կողմից»:

«Եթե դիմել են մեզ, ապա մեզ համար թանկ է հիվանդի առողջությամբ զբաղվելու յուրաքանչյուր րոպեն», - իր խոսքում ընդգծել է Արման Խարազյանը: 

Հիշեցնենք, որ «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնում առանց որևէ խոչընդոտների և ավելորդ վճարումներ կատարելու սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուներն ու բժշկական ապահովագրություն ունեցող բուժայցելուները` կրկին մեկ պատուհան սկզբունքով, ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ