Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը

Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը

Օրերս կայացավ ցավային համախտանիշների բուժման ակտուալ հարցերին նվիրված գիտաբժշկական կոնֆերանս, որի կազմակերպիչն էր ռուսական
«Կանոնֆարմա Փրոդաքշն» ընկերությունը: Կոնֆերանսին հրավիրված էր Մոսկվայի Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովան, ով կոնֆերանսին ներկայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով զեկույցով :

Ցավի առաջացման եւ բուժման ժամանակակից միտումներին վերաբերող մի քանի հարցերին պատասխանեց Ելենա Չուկանովան:

–   Ցավային համախտանիշները բազմազան են, ի՞նչ եք ներկայացրել այսօր:

Մոսկվայի Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովա–   Ես անդրադարձել եմ ցավային համախտանիշների առաջացման առանձնահատկություններին` ընդհանրապես, ցավի ժամանակ միջնորդ հանդիասացող գործոններին, ինչպես նաեւ ցավային համախտանիշների բուժման ժամանակակից մեթոդներին: Հասկանալու համար, թե դեղերի լայն շրջանակից հատկապես որը կհամապատասխանի պացիենտին, անհրաժեշտ է ուսումնասիրել ցավի բնույթը: Գոյություն ունի սուր ցավ, քրոնիկ ցավ, անմիջականորեն հյուսվածքների վնասման հետ կապված ցավ` պայմանավորված նյարդային համակարգի կենտրոնական հատվածների իրական կամ ենթադրյալ վնասման հետ եւ այլն: Այսպիսով, բուժման մոտեցումները բազմազան են, եւ այս կամ այն ցավի դեպքում նախընտրելի են համապատասխան դեղեր:

–   Ի՞նչ ժամանակային տևականություն կա սուր եւ քրոնիկ ցավերի միջեւ:

–   3 ամիս տևողությամբ ցավն ընդունվում է որպես սուր ցավ, ավելի տևողությամբ ցավը համարվում է քրոնիկ ցավ: Այսօր մասնագետների կողմից առաջարկներ կան նվազեցնելու սուրից քրոնիկ ցավի անցման ժամանակահատվածը մինչեւ կես ամիս: Ներկայում առանձնացվում է սուր, միջանկյալ եւ քրոնիկ ցավեր: 1.5-3 ամիս տեւողությամբ ցավերը դիտարկվում են որպես միջանկյալ: Ժամանակագրումը կապ ունի նաև ցավի ուժգնության հետ: Որքան շուտ ենք մարում ցավը, այնքան մեծանում է հիվանդի շանսը ` խուսափելու քրոնիկ ցավից:

 

Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը

–   Որո՞նք են քրոնիկ ցավերի առաջացման պատճառները:

–   Մեծ կարեւորություն ունի հուզական գործոնը: Արեւմուտքում, ընդհանուր առմամբ, հավասարության նշան է դրվում քրոնիկ ցավի եւ դեպրեսիայի միջեւ: Խնդիրը դեպրեսիայի հիմք հանդիսացող գործոններն են, որոնց, սովորաբար, ուղեկցում է քրոնիկ ցավը: Արդյո՞ք սկզբում եղել է դեպրեսիան եւ հանգեցրել քրոնիկ ցավի, թե՞ ժամանակին չհաղթահարված ուժեղ ցավն է բերել դեպրեսիայի: Օրինակ, ընդունվել են ցավի դեմ անհամապատասխան դեղեր, որոնք, ի վերջո, չեն վերացրել ցավը, ինչը հանգեցրել է դեպրեսիվ խանգարումների:

–   Ցավային համախտանիշը բժշկի պրակտիկայում. որքա՞ն հաճախ եւ ո՞ր բժշկին են դիմում պացիենտները:

Սա բազմաոլորտ խնդիր է: Ցավային համախտանիշներով դիմում են ցանկացած մասնագետի. թերապեւտի, ուռուցքաբանի, ինֆեկցիոնիստի, ռեւմատոլոգի, նյարդաբանի, սրտաբանի, գաստրոէնդերոլոգի, այսինքն, չկա բժշկական ոլորտի այնպիսի մասնագետ, որին չեն դիմում ցավի դեպքում:

 

Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը

–   Ցավի բուժման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան:

–   Դա կրկին կախված է ցավի տեսակից: Եթե սուր ցավ է, ապա ավելի հաճախ ընդունում են ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր: Եթե առկա է քրոնիկ ցավ, որպես կանոն, ընդունում են հակադեպրեսանտներ, հակաէպիլեպտիկ կամ հանգստացնող դեղեր: Գոյություն ունեն նաև դեղեր, որոնք արդյունավետ կիրառվում են ե՛ւ սուր, ե՛ւ միջանկյալ, ե՛ւ քրոնիկ ցավերի դեպքում: Այդ դեղերի շարքում է Նեյրոդոլոնը (Neyrodolon), որն անցել է բազմաթիվ հետազոտություններ ու ցուցաբերել բարձր արդյունավետություն:

«Կանոնֆարմա Փրոդաքշն» ընկերության մասին եւ Հայաստանում ներկայացված դեղի վերաբերյալ զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Յուլյա Մալուշկոի հետ:

«Կանոնֆարմա Փրոդաքշն» ընկերության ներկայացուցիչ Յուլյա Մալուշկոի–   Որքա՞ն ժամանակ է, ինչ ընկերությունը գործունեություն է ծավալում Ռուսաստանում, եւ ի՞նչ դեղեր է ներկայացնում դեղագործական շուկայում:

–   «Կանոնֆարմա փրոդաքշնն» արդեն քսան տարի է, ինչ ռուսական շուկայում է: Արտադրությունն իրականացվում է եվրոպական ամենաժամանակակից սարքերի եւ նյութերի միջոցով: Նեյրոդոլոն դեղի հումքը, որի շուրջ այսօր եղան քննարկումներ, նույնպես եվրոպական է (իսպանական):

–   Ի՞նչ սկզբունքով է աշխատում ընկերությունը :

–   Մեր ընկերությունն աշխատում է արդյունավետության, օպտիմալության եւ մատչելիության համադրության ստեղծման սկզբունքով: Մենք աշխատում ենք անմիջապես նյութերի արտադրությամբ զբաղվող, GMP (Good Manufacturing Practice) չափանիշներին համապատասխանող համաշխարհային լիդերների հետ:


Մեծ ուշադրություն է դարձվում նյութերի որակին: Մեզ մոտ մշտապես հավաքագրվում է դեղերի կողմնակի ազդեցություններին վերաբերող տեղեկատվություն: Մշտապես գործում է թեժ գիծը: Ավելին տեղեկատվություն ստանալու համար եւ դեղի ձեռքբերման հետ կապված հարցերի դեպքում առաջարկում ենք այցելել պաշտոնական կայք: Մեր ընկերությունն արտադրում է շուրջ 200 տեսակի դեղ: Մենք նպատակ ունենք ընդարձակել արտադրության ծավալները, քանի որ մեր դեղերը մրցունակ են թե՛ եվրոպական անալոգների, թե՛ մեր շուկայում արդեն գոյություն ունեցող դեղերի հետ: Մենք մշտապես հետեւում ենք, որպեսզի դրանք լինեն որակյալ եւ մատչելի:

 

Մոսկվայի Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովա Կայացավ «Ցավային համախտանիշների բուժման ժամանակակից միտումները» թեմայով կոնֆերանսը

–   Ի՞նչ դեղ է Նեյրոդոլոնը, ե՞րբ կարելի է այն ընդունել եւ որքանո՞վ է արդյունավետ:

–   Նեյրոդոլոնը կենտրոնական ազդեցության ցավազրկող է: Հիվանդների մոտ հանդիպող ցանկացած ցավի դեպքում կիրառելի է, բացառությամբ այն դեպքերի, երբ անհապաղ վիրաբուժական միջամտության ցուցում կա:  Դեղն անցել է կլինիկական փորձարկում 7 հազարից ավելի պացիենտների բուժման գործընթացում, և պացիենտների տարաբնույթ դեպքերում ապացուցել իր արդյունավետությունն ու անվտանգությունը: Այն կիրառելի է ցավի ցանկացած տեսակի դեպքում՝ վնասվածքների, հետվիրահատական շրջանում, ուռուցքային հիվանդությունների, գլխացավերի, ցավային տարբեր այլ համախտանիշների դեպքերում: Արթրիտը եւ արթրոզը բուժելիս այն կարող է օգտագործվել հակաբորբոքային ոչ ստերոիդային դեղերի համադրությամբ:

 

Իր ազդեցության մեխանիզմով նեյրոդոլոնը մյուս ցավազրկողներից էապես տարբերվում է նրանով, որ ցավազրկող արդյունավետությանը զուգահեռ` ունի նաեւ միոռելաքսացիա ապահովող եւ նեյրոպրոտեկտիվ ազդեցություն, այսինքն՝ կարող է ինքնուրույն խոչընդոտել ցավի քրոնիկական դառնալուն եւ պաշտպանական ազդեցություն ունենալ ինչպես ծայրամասային, այնպես էլ կենտրոնական նյարդային համակարգի վրա:

 

Դեղի կողմնակի ազդեցությունները նվազագույն են, հիվանդներն այն լավ են տանում եւ կարելի է ընդունել երկարաժամանակ: Մասնավորապես՝ դեղի փորձարկումների ընթացքում հիվանդների խումբն այն ընդունել է մեկ ամբողջ տարի, եւ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն առաջացել: Սա նեյրոդոլոնը շահեկանորեն առանձնացնում է ո՛չ ստերոիդային հակաբորբոքային դեղերից, որոնք ազդում են ինչպես սիրտ-անոթային համակարգի, այնպես էլ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վրա եւ չեն կարող օգտագործվել երկարաժամանակ: Նեյրոդոլոնը դասվում է ոչ ափիոնային անալգետիկներին, եւ այս պատճառով դեղի համար սովորական դեղատոմս է դուրս գրվում, այլ ոչ հատուկ, ինչպես ափիոնայինների դեպքում: Սա շատ հարմար է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար:

Ներկայում մեր ընկերության արտադրած դեղերի բազմաոլորտ խմբերից Հայաստանում գրանցված են միայն նյարդաբանական ոլորտի դեղերը, որոնք նշանակվում են դեպրեսիայի, դեմենցիայի, միգրենի ժամանակ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ