Իրադարձություններ Հայաստանում
«Արաբկիր» ԲՀ. Ի պատասխան 21.03.2018թ shamshyan.com կայք-էջում տեղադրված տեղեկատվության

21.03.2018թ shamshyan.com կայք էջում տեղադրվել է «Արտակարգ դեպք «Արաբկիր» բժշկական կենտրոնում. 2-ամյա երեխան բժիշկների սխալ բուժումների պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. ծնողներին չեն թողնում տեղափոխել այլ հիվանդանոց վերնագրով ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»:
Պաշտոնապես հայտնում ենք, որ երեխայի մոր կողմից տրված հաղորդումը և հոդվածում տեղ գտած տեսագրությունը բացարձակապես սուտ է, մտացածին և չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ պարունակում է անհիմն մեղադրանք և զրպարտանք:
Երեխան տառապում է զարգացում ունեցող ծանր հիվանդություններով և 2016 թվականից բուժվում է «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր բաժանմունքներում:
Ի պատասխան տեղադրված հոդվածին, հայտնում ենք, որ թե՛ ծնողների, և թե՛ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկների միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք մասնագիտական կոնսիլիումներ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ տվյալ դեպքը քննարկելու համար, որոնց ընթացքում արձանագրվել է, որ երեխան իրոք տառապում է վերը նշված հիվանդություններով: Այդ կոնսիլիումների ընթացքում քննարկվել են նաև բուժման ուղղությունները, որոնք համարվել են ադեկվատ:
Հարկ ենք համարում նշել, որ երեխայի ընդունման առաջին իսկ օրվանից ծնողներն անընդհատ փորձել են միջամտել բուժանձնակազմի աշխատանքներին, անհիմն մեղադրանքներով և սպառնալիքներով ահաբեկել նրանց: Այս մասին բոլոր այն բաժանմունքների ղեկավարները, որտեղ երեխան բուժվել է, կրկնվող միջադեպերի մասին գրավոր տեղեկատվություն են ներկայացրել համալիրի ադմինիստրացիային: Ծնողները բազմիցս հրաժարվել են մի շարք միջամտություններից: Հատուկ կցանկանայինք նշել, որ երեխայի ծնողները մշտապես բնակվում են «Արաբկիր» բժշկական համալիրում և որևէ մեկը նրանց երբևէ չի առաջարկել երեխային տեղափոխել այլ բուժհաստատություն: Նշված հանգամանքից երևում է, որ երեխայի ծնողները գոհ են եղել ստացած բժշկական սպասարկումից, սակայն անհասկանալի պատճառներով հայտարարում են հակառակը:
Վերը նշված կոնսիլիումների ժամանակ` նրանք կրկին անհիմն մեղադրանքներ առաջադրելով «Արաբկիր» բժշկական համալիրի բուժանձնակազմին, իրենք են դիմել կոնսիլիումին մասնակցող այլ բուժհաստատություններից ներկա մասնագետներին` տեղափոխման առաջարկով, սակայն կոնսիլիումների որոշումներով հաստատվել է, որ երեխան պետք է մնա և շարունակի բուժվել ու խնամվել «Արաբկիր» բժշկական համալիրում, քանի որ բուժումն ու խնամքը իրականացվում են համապատասխան պատշաճ ձևով: Ըստ էության, կոնսիլիումների մասնակից որևէ բուժհաստատության ներկայացուցիչ չի առաջարկել կամ որոշել տեղափոխել երեխային իրենց բուժհաստատություն:
Ինչ վերաբերում է երեխայի կողքին այլ հիվանդ պառկեցնելուն, ինչպես նշում է մայրը, ապա նշենք, որ երեխան հիմնականում եղել է երկու ծնողների հետ առանձին հիվանդասենյակում, իսկ նախկինում, եթե նույնիսկ ինտենսիվ թերապիայի կամ այլ բաժանմունքում եղել են ինչ-որ հեռավորության վրա երեխաներ, բուժանձնակազմը հաշվի է առել բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը և որևէ վտանգավոր գործողություն, ինչը կարող էր բերել այս երեխայի առողջական վիճակի վատացմանը, չի իրականացրել:
Նշենք նաև, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ հաջողվում է կայուն պահել երեխայի առողջական վիճակը: Ինչ վերաբերում է երեխայի մոր` տնօրենին խնդրանքով դիմելու և իրավիճակին տեղեկացնելու մասին, հայտարարում ենք, որ ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել shamshyan.com խմբագրությանը և լրագրողին հորինված պատմություն է պատմում տեսագրությունում, տնօրենի խոսքերը ներկայացնում է հակառակ և ոչ ճիշտ ձևով ու չի նշում իր ոչ ադեկվատ և ոչ հավասարակշռված պահվածքի մասին: Այդ միջադեպի մասին մի քանի ժամ անց մեր կողմից հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին` երեխայի մոր պահվածքին իրավական գնահատական տալու համար:
Հաղորդումը նույն օրն ընդունվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և այժմ գործով զբաղվում է ոստիկանությունը: «Արաբկիր» բժշկական համալիրը ցավում է ստեղծված իրավիճակի համար և հորդորում է երեխայի ծնողներին զերծ մնալ նման պահվածքից, չխոչընդոտել իրենց երեխայի բուժման և խնամքի ընթացքին, ինչպես նաև իրենց պահվածքով չոտնահարել հարևան հիվանդասենյակներում բուժվող երեխաների իրավունքները: Պետք է նշել, որ թե՛ բժիշկները և թե՛ բուժհաստատության տնօրինությունը մի քանի ծնողների կողմից ստացել են ստորագրված դիմում-բողոք այս երեխայի ծնողների բաժանմունքում ոչ ադեկվատ պահվածքի վերաբերյալ:
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինությունը վստահեցնում է, որ, չնայած ստեղծված իրավիճակին և ծնողների անընդունելի պահվածքին, համառորեն շարունակելու է տրամադրել բուժօգնություն և խնամք այս երեխային՝ իրականացնելով իր բժշկական առաքելությունը:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն