Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մեկնարկեցին Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների դասախոսությունները

ԵՊԲՀ. Մեկնարկեցին Գերմանիայի և Ավստրիայի համալսարանների պրոֆեսորների դասախոսությունները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 9-ից 12-ը կանցկացվեն երկու գիտագործնական համաժողովներ՝ «Քաղցկեղի ախտորոշման և բուժման ներկայիս չափանիշներ» և «Առողջապահական կիրառական հետազոտություններ և քաղցկեղի ռեգիստրներ» խորագրով, որի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի և Ավստրիայի 11 պրոֆեսորներ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այս կոնֆերանսները արդեն տարիների պատմություն ունեցող համագործակցության շարունակությունն են: Բժշկագիտության արդի թեմաների շուրջ անցացվող համաժողովները կազմակերպված են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և ԵՊԲՀ միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանականերում: Մյունսթերի համալսարանական կլինիկան Գերմանիայի առաջատար կլինիկաներից մեկն է, ունի շուրջ 7200 աշխատակից և հանդիսանում է երկրի մեծ թվով աշխատատեղ ունեցող կառույցներից մեկը: Բժշկական համալսարանի և Մյունսթերի միջև համագործակցության շրջանակներում 2016 և 2017թթ. ընթացքում մասնագիտական կատարելագործման նպատակով Մյունսթերի կլինիկա են մեկնել 6 բժիշկ: Նախատեսվում է այդ կլինիկայում յուրաքանչյուր տարի ԵՊԲՀ համալսարանական կլինիկայի 3 բժշկի մասնագիտական կատարելագործում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով Գերմանիայից և Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամներին, կարևորեց այն թեմաները, որոնց կանդրադառնան արտերկրից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ: Նա նշեց, որ խիստ արդիական են քաղցկեղի բուժման և ախտորոշման, ինչպես նաև հանրային առողջապահական խնդիրները:

«Առողջապահական դաշտում ժամանակակից վիճակագրությունը թույլ է տալիս կիառել այն գործիքները, որոնք կարող են արդյունավետ լինել հիվանդությունների կանխարգելման և բուժման գործընթացում», - նշեց ԵՊԲՀ ռեկտորը: Նրա գնահատմամբ՝ եռօրյա մասնագիտական քննարկումները կնպաստեն, որպեսզի մասնակիցները ներկայացնեն իրենց երկրի հաջողությունները և խոսեն ծառացած խնդիրների մասին: Ռեկտորի խոսքով՝ քաղցկեղի դեմ պայքարի թեմայի քննարկման արդիականությունը կասկած չի հարուցում, քանի որ քաղցկեղը մահացությունների երկրորդ պատճառն է՝ սիրտ-անոթային հիվանդություններից հետո: Ելույթ ունեցավ և մասնակիցներին արդյունավետ աշխատանք մաղթեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Նա ողջունեց բոլոր հեղինակավոր այն կառույցների ներկայացուցիչներին, ովքեր ժամանել են Երևան այս միջոցառմանը մասնակցելու համար: Դեսպանը առանձնակի ընդգծեց այն փաստը, որ առողջապահական և կրթական ոլորտները շատ կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի զարգացման գործում: Դիվանագետը վերջին անգամ երեք տարի առաջ էր այցելել ԵՊԲՀ և տպավորված էր համալսարանի կողմից կատարվող աշխատանքներով: Նրա կարծիքով՝ չնայած հաջողություններին, անելիքները նույնպես շատ են: ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նույնպես համաձայնեց այն կարծիքի հետ, որ ուռուցքաբանության ոլորտում մեր երկրում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, քանի որ ամեն տարի գրանցվում է հիվանդացության աճ, շարունակում է օրակարգային մնալ մահացությունը: Նրա տեղեկացմամբ՝ այսօր Հայաստանում 40 հազարի է հասնում քաղցկեղը հաղթահարած մարդկանց թիվը: Մասնագետը շեշտեց Հայաստանի և Գերմանիայի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը հատկապես ուռուցքաբանության ոլորտում: Համբուրգի Նորդակադեմիայի պրոֆեսոր Յորգ Հայերը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել մեր երկրին հիվանդների ազգային ռեգիստրի ստեղծման, հետազոտական աշխատանքների իրականացման, երիտասարդ բժիշկներին կրթելու հարցերում: Նշենք, որ Համբուրգի Նորդակադեմիան հանրային առողջության ոլորտում նախատեսում է ԵՊԲՀ հետ իրականացնելու երկամյա դրամաշնորհային ծրագիր, մասնավորապես՝ նախատեսվում է ներդնել մագիստրոսական համատեղ ուսումնական ծրագիր: «Մենք ցանկանում ենք օգնել ձեր երկրին զարգացնելու քաղցկեղի հետ կապված ենթկառուցվածքները, ինչպես նաև սատարել ազգային ծրագիր մշակելուն, ռադիոուռուցքաբանության զարգացմանը»,- ասաց պրոֆեսորը:

Այս առումով հետագա ծրագրերի մեկնակետը նա համարեց հենց այս համաժողովը: Գերհարդ Դոմագկի անվան ախտաբանության ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Էվա Վարդելմանը նշեց, որ քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում անցում է կատարվում դեպի անհատականացված բժշկություն: «Ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը շատ ակտիվ թերապիա է պահանջում: Մենք ձգտում ենք, որպեսզի պացիենտների դասակարգում կատարվի: Պացիենտները ստանան համապատասխան թերապիա, բարձրացվի թերապիայի ադեցությունը՝ նվազեցնելով կողմնակի ազդեցությունները»,- մանրամասնեց մասնագետը՝ ընդգծելով, որ եթե չկա ախտորոշում, ուրեմն չի կարող լինել նաև լավ բուժում: Նա նկատեց, որ Հայաստանում քիչ է ախտաբանների թիվը, և այս ուղղությամբ ևս պետք է աշխատանքներ իրականացվեն: Ծրագրված է համատեղ աշխատանք նաև փոխանակային ծրագրերի, տեխնոլոգիական և մեթոդոլոգիական աջակցության, արդիական գիտելիքների հասանելիության ուղղությամբ: ԵՊԲՀ հյուրերի թվում են պրոֆ. Էվա Վարդելմանը՝ Գերհարդ Դոմագկի անվան ախտաբանության ինստիտուտի նախագահը, պրոֆ. Յորգ Հայերը՝ կիրառական գիտությունների Նորդակադեմիայի առողջապահության մենեջմենթի գծով ղեկավարը, պրոֆ. Հերիբերթ Յուրգենսը՝ Մյունսթերի համալսարանի վաստակավոր պրոֆեսորը, պրոֆ. Անդրեաս Գրոլը՝ Մյունսթերի մանկական հիվանդանոցի ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի ղեկավարը, պրոֆ. Դիտրիխ ֆոն Շվայնիցը՝ Մյունխենի ֆոն Հաուների անվան մանկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի ղեկավարը, պրոֆ. Կոռնելիա Լիդթքեն՝ Բեռլինի Շարիտե համալսարանի գինեկոլոգիայի և կրծքագեղձի հետազոտական կենտրոնի դասախոսը և ավագ բժիշկ, պրոֆ. Էռնստ Ռումմենին՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի բժշկության դպրոցի ճառագայթաբանության ինստիտուտի տնօրենը, դոկտոր Մայքլ Քվանտեն՝ Մյունխենի տեխնիկական համալսարանի Ռոման Հերցոգի անվան քաղցկեղի կենտրոնի կլինիկայի ղեկավարը, մագիստրոս Յուրգեն Շեֆերսը՝ Գերմանիայի միջազգային խորհրդատվական և մենեջմենթի կառուցման կազմակերպության կառավարական կապերի բաժնի ղեկավարը, դոկտոր Կատրին Շլաքը՝ Մյունսթերի համալսարանական հիվանդանոցի ուրոլոգ խորհրդատուն, ուրոլոգների գերմանական խորհրդի անդամ, դոկտոր Հարալդ Հերմանը՝ Վիեննայի բժշկական համալսարանի ճառագայթային ուռուցքաբանության բժիշկը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ