Իրադարձություններ Հայաստանում
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ և PHILIPS ընկերությունները ներկայացնում են նոր անգիոգրաֆիկ սարքավորում

ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերությունը բժշկական սարքավորումների մատակարարման ոլորտում շուրջ 30 տարվա փորձ ունեցող պրոֆեսիոնալ կազմակերպություն է և հանդիսանում է միջազգային մի շարք հանրաճանաչ ընկերությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, այդ թվում նաև աշխարհահռչակ Philips Medical Systems ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ հանդիսանալով PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկերը, և հաշվի առնելով բժշկական կենտրոններում անգիոգրաֆիկ համակարգերի հանդեպ աճող պահանջարկը, Հայկական ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի և ՀՀ ԱՆ հետ համատեղ, կազմակերպել է կլինիկական կոնֆերանս «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման լավագույն պրակտիկաներ» թեմայով: Կոնֆերանսին ներկա էին ինչպես Philips ընկերության մեծ պատվիրակթյունը, այնպես էլ առաջատար բժիշկ-սրտաբաններ Հայաստանից և ՌԴ-ից:
Բացման խոսքով հանդես եկավ «Էրեբունի» ԲԿ անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Համլետ Հայրապետյանը, ողջույնի խոսքով ելույթ եկավ և վերջին ձեռքբերումներով կիսվեց ինտերվենցիոնալ սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, «Քանկոր» ԲԿ տնօրեն Շահեն Խաչատրյանը: Մոսկվայի մարզի ԱՆ գլխավոր ռենտգենվիրաբույժ, Ռեուտով քաղաքի Կենտրոնական Քաղաքային Կլինիկական Հիվանդանոցի Ռենտգենվիրաբուժության դիագնոստիկայի և բուժման մեթոդների բաժնի վարիչ Ռոման Գոլոշյապով-Աքսյոնովը ներկայացրեց խնդրահարույց կլինիկական դեպքերը: Կոնֆերանսին ներկա էին նաև ՌԴ ԱՆ ՌՍԳԱՀ (РКНПК) ռենտգենոէնդովասկուլյար եղանակով ախտորոշման և բուժման լաբորատորիայի ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Յուրի Մատչինը, Սամարայի Պետական Բժշկական Համալսարանի կլինիկայի ֆունկցիոնալ և ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ՝ Օլգա Տերեշինան և այլ ճանաչված մասնագետներ:
Կոնֆերանսի ընթացքում իրենց ելույթներով ներկայացան Philips ընկերության ուլտրաձայնային ախտորոշման կլինիկական գլխավոր մասնագետ Դենիս Նեստերովը և Philips Healthcare անգիոգրաֆիկ սարքերի առաջատար մասնագետ Անդրեյ Մարուլինը: Ի դեպ, նա առաջին անգամ տարածաշրջանում ներկայացրեց AZURION անգիոգրաֆիկ սարքը: Կոնֆերանսի շրջանակներում անցկացվեց նաև LIVE-SCAN սթրես-էխոկարդիոգրաֆիա՝ Օլգա Տերեշինայի և Դենիս Նեստերովի կողմից: Պրոֆեսոր Մատչինը ներկայացրեց Philips Healthcare ընկերության Volcano ներանոթային նորարարական վերջին սերնդի սարքավորումը:
Կոնֆերանսն ամբողջ ընթացքում ուղեկցվեց ինտերակտիվ քննարկումներով և կոնստրուկտիվ բանավեճերով, որոնք հնարավարություն տվեցին ռուսաստանյան բժիշկներին կիսվել հայաստանյան բժիշկների հետ իրենց մեծ և ծավալուն փորձով: Գիտաժողովն անցավ աշխույժ մթնոլորտում, կատարվեց երկկողմ փորձի փոխանակում:
ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերությունը՝ Philips ընկերության հետ համատեղ, աջակցում է բժշկական անձնակազմի վերապատրաստումներին, որոնք հնարավորություն են տալիս բժիշկներին տեղեկացված լինել նոր տեխնոլոգիաներին և տիրապետել այն կլինիկական փորձին, որ տարածված է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև ողջ տարածաշրջանում:
Հիշեցնենք նաև, որ ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ ընկերությունը, որը 2018թ.-ին կնշի իր գործունեության 30-ամյակը, հանդիսանում է բժշկական սարքավորումներ մատակարարող ամենավստահելի ընկերությունը Հայաստանում և առաջարկում է սպասարկման ծառայություններ և վճարման տարաժամկետ փոխշահավետ պայմաններ:

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն