Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում «Սլավմեդ» ԲԿ-ում

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում

«Սլավմեդ» բժշկական կենտրոնն ընդամենը մեկ ամիս՝ մայիսի 21-ից, անվճար հիմունքներով կտրամադրի անոթաբանի անվճար խորհրդատվություն և առաջնային բուժզննում բոլորին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօրվ հայտնել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը:


Բուժկենտրոնում մեկ ամիս շարունակ կտրամադրվի անոթաբանի անվճար խորհրդատվություն և առաջնային բուժզննում, կիրականացնի անոթների դուպլեքս հետազոտություն 50 տոկոս զեղչով, իսկ վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում նորագույն լազերային սարքավորման օգնությամբ կկատարվի երակների վարիկոզ լայնացման արագ և արդյունավետ բուժում՝ հատուկ գնով:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյան


Անոթային հիվանդությունները մեր օրերում բավականին տարածված են, որոնք անտեսելու դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։ Աշխարհում բնակչության գալի մասը տառապում է անոթային խնդիրներով, իսկ վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում անոթային հիվանդություններով տառապում է յուրաքանչյուր 4-ը:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, կարևորելով հանրության առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված մշտապես իրականացվող միջոցառումների անհրաժեշտությունն ու քաղաքացիների դիմելիության արդյունքները, այս անգամ մշակել է հատուկ փաթեթներ անոթային խնդիրներով տառապող մարդկանց համար, որի օգնությամբ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել անոթային հիվանդությունները վաղ շրջանում, այլև անհրաժեշտության դեպքում իրականացնել վիրահատական բուժում անհամեմատ մատչելի գնով:

 

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում


Ի դեպ, հպարտությամբ պետք է նշեմ նաև, որ բուժկենտրոնում բոլորովին վերջերս ներդրված անոթային վիրաբուժության մեջ մեծ պահանջարկ ունեցող նորագույն լազերային սարքավորման կիրառումը հնարավորություն է տալիս ձերբազատվել այնպիսի խնդիրներից, որոնցից են՝ վարիկոզ լայնացած երակները, ստորին վերջույթներում ծանրության զգացումը, հոգնածությունն ու այտուցվածությունը, ինչպես նաև նպաստում է տրոֆիկ խոցերի արագ ապաքինմանը` վերականգնելով ոտքերի նախկին առողջ տեսքը, իսկ ավելերդ կտրվածքների բացակայությունը բացառում է սպիների առաջացման հավանականությունը:


Մշակված փաթեթներն ընդգրկում են նաև սոցփաթեթի շահառուներին և, իհարկե, բժշկական ապահովագրություն ունեցող անձանց։ Փաթեթից օգտվելու համար  նախապես անհրաժեշտ է հերթագրվել անոթաբանի անվճար խորհրդատվության, քանի որ նմանօրինակ խնդիրներով դիմողների թիվը մեծ է»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը: 

Կենտրոնի անոթային և լազերային վիրաբույժ բ․գ․թ․ Տիգրան Քամալյանն էլ պարզաբանեց, որ երակների վարիկոզ հիվանդության ժամանակ մաշկի տակ գտնվող մակերեսային երակները տձևանում են, կորցնում էլաստիկությունը, ինչի արդյունքում լայնանում են և վերածվում վարիկոզ երակային հանգույցների: Արդյունքում խաթարվում է նաև արյան ճիշտ շրջանառությունը, զարգանում է փականային անբավարարություն և արյան հետհոսք, առաջանում են արտահայտված մազանոթային ցանցեր և վարիկոզ երակներ, առաջացնելով փափուկ հյուսվածքների սնուցման խանգարում, մաշկի գույնի և որակի փոփոխություն, իսկ ավելի ուշ փուլերում ի հայտ են գալիս տրոֆիկ խոցեր: Հիվանդության առաջացման նախադրյալներից են ժառանգական նախատրամադրվածությունը, ավելորդ քաշը, նստակյաց կենսակերպը, ոտքերի երկարատև ստատիկ ծանրաբեռնվածությունը, ինչպես բարձր, այնպես էլ ամբողջովին տափակ կրունկները, սեղմող-կտրող հագուստները, որոշ հորմոնալ դեղամիջոցների երկարատև կիրառումը և իհարկե հղիություններն ու ծննդաբերությունները:

 

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում


Խոսելով հիվանդության ախտանշանների մասին վիրաբույժն առանձնացրեց ոտքերում բութ ցավի, ծանրության և հոգնածության զգացողությունը, հատկապես երեկոյան ժամերին ոտքերի այտուցվածությունը, սրունքի մկաններում նկատվող գիշերային ջղակծկումները, մազանոթային ցանցերի և վարիկոզ հանգույցների առկայությունը, մաշկի տրոֆիկ փոփոխությունների և խոցերի առկայությունը:


Ինչ վերաբերում է հիվանդության վիրահատական բուժմանը՝ Տիգրան Քամալյանն ընդգծեց, որ երակների վարիկոզ լայնացման ժամանակ վիրահատություններ իրականացվում են, եթե առկա է հիմնական երակային ցողունների և խոշոր ճյուղերի ախտահարում, որոնք թերապևտիկ միջոցներով հնարավոր չէ բուժել: Եթե երակը լայնացած է, առկա է փականային անբավարարություն և արյան հետհոսք, ինչը գանգատներ և անհարմարություն է առաջացնում, նշանակում է, որ երակը ոչ միայն չի կատարում իր գործառույթները, այլև ի հայտ են գալիս մի շարք գործոններ, որոնք վտանգավոր են առողջության համար և  խանգարում են մարդուն շարունակել իր բնականոն կյանքը:


Վարիկոզ հիվանդության ամենավտանգավոր բարդությունը դա թրոմբոֆլեբիտն է, քանի որ նման դեպքերում վարիկոզ լայնացած երակներում առաջացած արյան մակարդուկները կարող են պոկվել և արյան հոսքի հետ հասնել մինչև թոքային զարկերակ՝ առաջացնելով թրոմբոէմբոլիա:

 

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում 


Կարևորելով բուժկենտրոնում ներդրված լազերային եզակի սարքավորումը վիրաբույժը նշեց, որ նորագույն բարձրակարգ տեխնոլոգիաների օգնությամբ այսօր հնարավորություն ունեն իրականացնել ներանոթային լազերային վիրաբուժություն՝ առանց ավանդական մեծաքանակ վիրահատական կտրվածքների։ Ուլտրաձայնային վերահսկողության ներքո վարիկոզային փոփոխված հիմնական երակային ցողունների մեջ անցկացվում է լազերային ճառագիչ, որի օգնությամբ կատարվում է ներերակային լազերային կոագուլյացիա։ Միջամտությունը քիչ տրավմատիկ է, հնարավորություն է տալիս հիվանդին արագ ապաքինվել, քայլել նույն օրը, բուժկենտրոնում անցակացնել մեկ օրից ոչ ավելին, արագ վերադառնալ սոցիալական ակտիվ կյանք, միևնույն ժամանակ ունենալ առավելագույն կոսմետիկ-էսթետիկ արդյունք:

 

Անոթաբանի անվճար խորհրդատվություն և բուժզննում  «Սլավմեդ» ԲԿ-ում

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ