Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սրտաբանությունը Հայաստանի առողջապահության ամենաառաջատար ճյուղերից է՝ վստահեցնում են մասնագետները.

Սրտաբանությունը Հայաստանի առողջապահության ամենաառաջատար ճյուղերից է՝ վստահեցնում են մասնագետները.

Վերջերս կայացավ «Միջդիսցիպլինար հարթակ մուլտիմորբիդ հիվանդների բուժման համար» խորագրով Սրտաբանական առաջին ֆորումը` միջազգային և Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Ֆորումին ներկայացվեցին խնդրի բուժման ժամանակակից մոտեցումներն ու կանխարգելումը: Կազմակերպիչները` հաշվի առնելով հիվանդության տարածվածությունն աշխարհում, կարևորում են ֆորումի դերն ու նշանակությունը, և մեզ հետ զրույցում վստահեցրեցին, որ նման կարգի ֆորումները կկրեն շարունակական բնույթ:


Ֆիլիպպպո Կրեա. Սիրտանոթային և թորակալ գիտությունների ամբիոնի վարիչ, «Սուրբ սրտի» սրտաբանական կաթոլիկ համալսարան, Հռոմ, Իտալիա


–   Բժիշկ Կրեա, ի՞նչ թեմա եք ներկայացրել և որքանո՞վ է այն հրատապ:


–   Իմ ելույթի ընթացքում ներկայացրել եմ հիվանդի վարման ռազմավարությունը սրտամկանի կաթվածից հետո: Սրտամկանի կաթվածը եվրոպական երկրներում տարածված խնդիր է: Կարևորագույն խնդիրը, ինչպես մնացած այլ հիվանդությունների դեպքում, հիվանդությունը կանխարգելելն է՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Կարևոր նախապայմանն է ճիշտ կենսակերպը: Ռիսկի գործոններից են զարկերակային գերճնշումը, դիսլիպիդեմիան եւ շաքարային դիաբետը: Բուժման համար անհրաժեշտ է վարել ճիշտ դեղորայքային բուժման գործընթաց, այդ թվում` հակատրոմբոցիտային բուժման: Հատուկ խմբում են ընդգրկված անձինք, ում մոտ զարգանում է սրտային անբավարարություն: Գոյություն ունեն առաջնակարգ կիրառման դեղեր, որոնք արդյունավետ են ազդում բուժման ելքի վրա:


–   Որո՞նք են բուժման ժամանակակից մոտեցումները:


–   Շատ կարևոր է առողջ կենսակերպը, քաշի վերահսկումը, ծխելու վատ սովորությունից հրաժարվելն ու ճիշտ սննդակարգը: Անհրաժեշտ է վերահսկել շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը և կարգավորել նյութափոխանակությունը: Առանձնացնում եմ ասպիրին դեղի ամբողջ կյանքի ընթացքում օգտագործման անհրաժեշտությունը:

 


–   Ի՞նչ տեղեկատվություն են պարունակում զարկերակային հիպերտենզիայի և սրտային անբավարարությանը վերաբերող ուղեցույցները:


–   Ուղեցույցներն ուղղված են սրտամկանի կաթվածի և սրտային անբավարարությունով հիվանդների վարմանը և կանխարգելմանը: Ուղեցույցը հրապարակվում է Եվրոպական սրտաբանական միության կողմից, որտեղ մանրամասն ամփոփվում են գիտական հետազոտություններն ու ներկայացվում, թե ինչպես պետք է բժիշկը լավագույնս վարի ախտորոշման ու բուժման գործընթացը: Ուղեցույցները ծավալուն են և հնարավոր չէ ամբողջի մասին խոսել: Իմ խորհուրդն է հայ բժիշկներին՝ ծանոթանալ այդ ուղեցույցների հետ:

 

Վելիզար Չոուլև, «Բեռլին խեմի» դեղագործական ընկերության գլխավոր գրասենյակի «Սրտաբանություն, գաստրոէնտերոլոգիա և տղամարդու առողջություն» բաժինների պատասխանատու:


–   «Միջդիսցիպլինար հարթակ մուլտիմորբիդ հիվանդների բուժման համար» խորագրով գիտաժողովը որքանո՞վ է հրատապ:


–   Հրատապ է և իր տեսակով` առաջնահերթ: «Բեռլին խեմի» դեղագործական ընկերությունը` Հայաստանում լինելով ոլորտի առաջատարներից, պարտավոր էր նման ֆորում կազմակերպել: Մենք ընկերություն ենք, որն իր գործունեությամբ փորձում է բարելավել սրտանոթային հիվանդություն ունեցող անձանց կյանքը, բարելավել կյանքի որակը: Որպեսզի կարողանանք օգնել նման խնդիրներ ունեցող մարդկանց, հատկապես կարևորվում է բժիշկների` հիվանդի վարմանը վերաբերող ճիշտ տեղեկացվածությունը:

 
–   Հնարավո՞ր է այս ֆորումը կրի շարունակական բնույթ:


–   Մեր նպատակն է, որ այն չլինի առաջինն ու միակը: Այս ֆորումին քննարկվել են ո՛չ միայն սրտանոթային հիվանդություններին վերաբերող հարցեր, այլ նաև դրանց արդյունքում ի հայտ եկող այլ ախտաբանական գործընթացներին վերաբերող խնդիրներ, քանի որ հնարավոր է սրտանոթային հիվանդությունը նպաստի մեկ այլ հիվանդության զարգացմանը: Այդ առումով շատ կարևոր է, որ ֆորումը կրի շարունակական բնույթ՝ ներկայացնելու և քննարկելու բուժման ժամանակակակից մոտեցումները:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:


–   Անհրաժեշտ է հիվանդության առկայության դեպքում պահել բժշկի հետ կապը, իսկ բժիշկները պետք է միշտ տեղեկացված լինեն հիվանդության զարգացմանն ու կանխարգելմանը վերաբերող նոր մոտեցումներին:


Աթանասիոս Ջ. Մանոլիս, «Ասկլեպեիոն» հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքի վարիչ, Աթենք, Հունաստան


–   Բժիշկ Մանոլիս, ի՞նչ թեմա եք ներկայացնելու և  որքանո՞վ է այն հրատապ:


–   Ելույթի ժամանակ անդրադարձել եմ արյան բարձր ճնշմանը վերաբերող հարցերին, ինչը մեծ տարածվածություն ունի աշխարհում եւ մահացությունների ռիսկի գործոններից է: Ճնշման չափումը  երբեմն սխալ է իրականացվում: Օրինակ, շատ դեպքերում մարդիկ ճնշումը չափում են գլխացավի դեպքում և ճնշման շեղումը վերագրում որպես առաջնային պատճառ, մինչդեռ խնդիրը կարող է հակառակը լինել: Ճնշումը պետք է չափել նստած վիճակում, անաղմուկ միջավայրում, հինգ րոպե հանգիստ նստելուց հետո և պետք է չափել երեք անգամ: Օրինակ, դեղատանը կամ ինչ-որ տեղ արագ ճնշում չափելը ոչ միշտ է արտացոլում իրական պատկերը: Այսօր բավականին հեշտ է վերահսկել արյան բարձր ճնշումը և դեղատներում գոյություն ունեն արդյունավետ դեղամիջոցներ:

 
–   Ի՞նչ տեղեկատվություն են պարունակում զարկերակային հիպերտենզիայի եւ սրտային անբավարարության ուղեցույցները:


–   Արյան բարձր ճշումը հաճախ դառնում է ամբողջ կյանքի ուղեկիցը, ինչը հնարավոր չի լինում արմատապես վերացնել և, ըստ այդմ, բուժումը կատարվում է ամբողջ կյանքի ընթացքում: Անհրաժեշտ է բժշկի հետ մշտական կապի մեջ լինել: Բուժման ընթացքում հիվանդը նույնպես պետք է հետևողական լինի, քանի որ այս պարագայում դեղորայքը դառնում է պարտադիր պայման: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բուժման ընթացքում հիվանդների շուրջ 50%-ը որոշ ժամանակ անց դադարեցնում է դեղերի ընդունումը:


Համլետ Հայրապետյան, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան


–   Հայաստանում ինչպե՞ս են կիրառվում զարկերակային գերճնշման ուղեցույցները:


–   Մինչ օրս կիրառում ենք եվրոպական սրտաբանների կողմից կազմված ուղեցույցները: Վերջին տարիներին բավականին ակտիվ կերպով ներդրել ենք այդ ուղեցույցները, բոլոր գիտաժողովների և հանդիպումների ժամանակ ներկայացնում ենք դրանց կարևորությունն, ու խորհորդ տալիս բժիշկներին կիրառել այն: Վերջին տարիներին այդ ուղեցույցները զգալի փոփոխությունների են ենթարկվել: ԱՄՆ-ում վերջերս ընդունվեց նոր ուղեցույց: Մենք պատրաստվում ենք ՀՀ ԱՆ հրամանով ներդնել մեր սեփական ուղեցույցները, և արդեն թվով հինգ ուղեցույց դրված է ՀՀ ԱՆ կայքում: Բոլոր պրակտիկ բժիշկները կարող են առաջնորդվել այդ ուղեցույցներով: Ինչ վերաբերում է զարկերակային գերճնշմանը, մենք ներկայում աշխատում ենք ուղեցույցի վրա և մեկ տարի անց այն հասանելի կլինի: Կարող եմ հավաստել, որ բավականին բարձր է մեր սրտաբանների տեսական գիտելիքների պատրաստվածությունը և շատ լավ տիրապետում են առկա ուղեցույցներին: Մեր դեղատներում գոյություն ունեն այն բոլոր դեղերը, որոնք խորհուրդ են տրվում ուղեցույցներով:

 


–   Որքանո՞վ է պարտադիր, որ բոլոր կլինիկաներում կիրառվեն ուղեցույցները:


–   Ուղեցույցը պարտադրանք և իրավական ակտ չէ, այն օգնում է բժշկին բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու համար: Բուժման ընթացքում բժիշկը կարող է մատնացույց անել ուղեցույցի տեղեկատվությունը, ինչը կարող է նաև մասնագետին զերծ պահել անցանկալի հետագա հնարավոր խնդիրներից և իրավական տեսանկյունից որոշակիորեն պաշտպանել բժշկին: Բացի այդ, ուղեցույցները հնարավորություն են տալիս բուժման ռազմավարություն ընտրելիս արագ կողմնորոշվել և ստեղծված բարդ իրավիճակներից ճիշտ ելք ապահովել: Յուրաքանչյուր հիվանդին պետք է բուժել անհատական մոտեցմամբ, այլ ոչ թե բուժել կոնկրետ հիվանդությունը:

 

 


–   Զարկերակային գերճնշման ուղեցույցների կիրառումը կյանքի կոչելու համար ի՞նչ ճանապարհներ պետք է հարթել:


–   ՀՀ ԱՆ կայքում հինգ ախտաբանությունների համար նախատեսված ուղեցույցներն արդեն հասանելի են, որոնք հաստատված են նախարարի հրամանով և օրինական ուժ ունեն: Շուտով հասանելի կլինի տպագիր տարբերակը և կներկայացվի գրքի տեսքով: Նախատեսված է ուղեցույցների տպագիր տարբերակն անվճար բաժանել ո՛չ միայն Երևանի, այլ նաև մարզերում աշխատող մեր բոլոր մասնագետներին, որպեսզի այն հասանելի լինի նաև համացանցի բացակայության պարագայում:

 


–   Բուժման նոր մոտեցումների հետ կապված ի՞նչ կցանկանաք փոխանցել մեր ընթերցողներին:


–   Մեզ մոտ սրտաբանության ոլորտը զարգացած է և հայ ժողովուրդը պետք է վստահի մեր մասնագետներին, նրանց մասնագիտական պատրաստվածությունը բավականին բարձր է: Կարող եմ երաշխիք տալ, որ սրտաբանությունը Հայաստանի առողջապահության ամենաառաջատար ճյուղերից է: Ունենք զարգացած թերապևտիկ և ինվազիվ բժշկություն: Եթե նախկինում շատերը գնում էին արտերկիր բուժվելու կամ վիրահատվելու, այսօր դեպի արտերկիր հոսքը ակնհայտորեն նվազել է:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ