Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. շրջանավարտները Հիպոկրատի երդում են տվել

ԵՊԲՀ. Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. շրջանավարտները Հիպոկրատի երդում են տվել

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում, ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում տվեցին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք, դիվանագետներ, մշակութային-հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող հերոս տղաները:


Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ պատմական «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի բակում:


ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը կարմիր դիպլոմով են ավարտել բուհը, 24-ը ռազմական բժիշկներ են:


«Արդեն բարի ավանդույթի համաձայն մենք հավաքվում ենք այս պատմական, վեհաչունչ վայրում, սրբավայրում, որը խորհրդանշում է մեր բժշության արմատները, մեր անցած ճանաապարհը, մեր բժշկապետերի ողջ կենսագրությունը, ուր կերտվել ու թրծվել է հայկական բժշկությունը»,- ազդարերելով Գիտական խորհրդի նիստի բացումը՝ նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ռեկտորի խոսքով՝ րոպեներ անց շրջանավարտները բժշկի դիպլոմ կստանան և խոստում կտան ոչ թե զուտ կատարել բժշկի աշխատանք, այլ լինել բժիշկ, իսկ դա նշանակում է անձնուրաց աշխատանք, ծառայություն համամարդկային արժեքներին, հանուն այլոց առողջության:


Յուրաքանչյուր հասարակության մեջ մտավորականության ողնաշարը բժիշկներն են: Նա ընդգծեց, որ լինել մտավորական-բժիշկ նշանակում է անել ավելին, քան պարտավոր ես և ստանալ ավելի քիչ, քան իրավունք ունես:


Ավարտական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր համալսարանի վերջին ուսումնական տարում գրանցած մի շարք հաջողությունների, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ստեղծման ու կայացման պատմության, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկության ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մխիթար Հերացու մասին, որի ծննդյան 900-ամյա հոբելյանն է այս տարի, և որի անունն է հպարտորեն կրում բժշկական համալսարանն արդեն մի քանի տասնամյակ:


Շրջանավարտներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեսաուղերձով նորաթուխ բժիշկներին ողջունեց նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը: Նա շնորհավորեց այն ամենալավ մասնագիտությունն ունեցողներին, ում ջանքերի շնորհիվ մարդիկ դադարում են հիվանդ լինել:


Հայ և օտարերկրացի շրջանավարտներն ընթերցեցին Հիպոկրատի երդումը և ստացան իրենց ավարտական դիպլոմները։

 

Խորհրդանշական է, որ անվանական կրթաթոշակառուներին ավարտական դիպլոմներ հանձնեց հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին, ով մեծանուն բժշկապետ Վահան Արծրունու ծոռն է: Գաղտնիք չէ, որ Վահան Արծրունու անունը ոսկե տառերով է գրված ինչպես հայ բժշկագիտության, այնպես էլ բժշկական համալսարանի պատմության մեջ:
Ռազմական բժիշկներին վերականգնողական բուժում ստացող զինծառայողների ուղեկցությամբ դիպլոմներ հանձնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ գերազանց առաջադիմություն ունեցող շրջանավարտներին դիմպլոմներ հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


Դիպլոմներ ստացողներին ողջունեց նաև ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը: Մասնագիտական գործունեության ընթացքում շուրջ 45 հազար վիրահատություններ կատարած բժիշկը շեշտեց, որ սպիտակ համազգեստը և դիպլոմը բավարար չեն կոչմանն արժանանալու համար, նա կոչ արեց ավարտողներին երբեք չդավաճանել մարդկային ամենաբարձր հատկանիշները:


Երեկոն ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա առանձնահատուկ շնորհավորեց ԵՊԲՀ-ին նման միջոցառման կազմակերպման համար:


«Բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր: Բժշկական համալսարանն այն եզակի բուհն է, որ չունի նման խնդիր, և մենք պետք է արձանագրենք, թե ինչու: Խորհրդային տարիներից միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի, և ուրախալի է, որ երրորդ հանրապետության տարիներին այս ավանդույթը պահպանվել է, նոր փուլ է մտել »,- ընդգծեց վարչապետը:


Նա հավելեց, որ բուհի այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի ու առաջ մղի մեր կրթությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև հարցերին ստեղծագործաբար մոտենալու կարողությունը:


Վարչապետը համոզմուքն հայտնեց, որ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտությունն ընտրում են ոչ թե մաթեմատիկական հաշվարկներով, այլ առաքելության խորը գիտակցությամբ:


«Իմ ընկալմամբ մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է»,- հավելեց նա՝ համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր շրջանավարտ, ստանալով իր դիպլոմը, եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը փոխելու ձգտում է ունենալու:


«Ի վերջո մարդուն երջանկություն պատճառելը, առողջություն պարգևելը ամենամեծ մարդկային առաքելությունն է: Եվ ես հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին՝ ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ էլ վայելքները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Նշենք, որ բժշկական մայր բուհը շուրջ մեկ դար (հիմնադրվել է 1920 թվականին) ապահովում է մեր բնակչության, ժողովրդի առողջությունը: Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որտեղ բժշկական կրթություն են ստանում 8000 սովորողներ:

 

Յուրաքանչյուր 4-րդ ուսանող արտերկրից է: Ի տարբերություն նախորդ տարիներին 2018 թվականին բուհում գրանցվել է օտարերկրացի ուսանողների ամենաբարձր թիվը: Այսօր ԵՊԲՀ-ում սովորում է 1800 օտարերկրացի, որից 10 տոկոսը կլինիկական օրդինատորներ են: ԵՊԲՀ միայն 500 շրջանավարտներ աշխատում են Կալիֆորնիայում, 2000-ից ավելին՝ Հնդկաստանում:


ԵՊԲՀ-ն ունի 3200 աշխատակից: Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական այս հզոր ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։ Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ