Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պետության կողմից երաշխավորված բուժօգնության հատկացումների մասին գործիքը հասանելի է առցանց

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հատկացումների մասին առցանց գործիքն արդեն հասանելի է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում` «Պետական պատվեր, հերթագրում» դարանում :
Առցանց գործիքը քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ պետպատվերով փաստացի կատարված աշխատանքներին, առկա, հասանելի ֆինանսական միջոցներին և հերթագրումներին՝ ըստ բժշկական կազմակերպությունների և ծառայությունների խմբերի։ Անհրաժեշտություն չկա այցելելու կամ զանգահարելու բժշկական կազմակերպություններ` տեղեկանալու պետական պատվերով հնարավորություն կա ներկայումս կամ մոտ ապագայում բուժվելու կամ հերթագրվելու համար:
Ծառայությունների խմբերն են՝ Անհետաձգելի բժշկական օգնությունը, Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնությունը, Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունները, ինչպես նաև ծննդօգնությունը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն։
Պետպատվերով հատկացումների առցանց գործիքը նպատակ ունի ապահովելու հերթագրման կարգի թափանցիկությունը, բժշկական կազմակերպություններում պետպատվերով առկա ֆինանսական միջոցների մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը, բացառելու պետպատվերի շրջանակներում բուժօգնության տրամադրման անհիմն մերժման դեպքերը։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի սպասարկումը բոլոր բժշկական կազմակերպություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով։ Էլեկտրոնային առողջապահության համակարգը (www.armed.am) գործում է 2017 թվականի մայիսից: Այն միտված է արմատապես բարեփոխելու առողջապահության ոլորտը Հայաստանում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն