Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

27-ը սեպտեմբերի` օր 2-րդ. Երևանում վիրաբուժական համատեղ կոնգրեսի աշխատանքները շարունակվում են

27-ը սեպտեմբերի` օր 2-րդ. Երևանում վիրաբուժական համատեղ կոնգրեսի աշխատանքները շարունակվում են

Երևանում իր աշխատանքն է շարունակում Վիրաբուժության եվրոպական միության  և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:


Օրվա իրադարձությունների մասին զրուցեցինք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, բ.գ.դ. Սուրեն Ստեփանյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ գրաֆիկով նախատեսված բոլոր միջոցառումները հաջողություն են ունեցել:

 

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում


- Մեծ հետաքրքրություն առաջացրեց կրծքային վիրաբույժներին համախմբող պլենար նիստը: Նույնը կարող եմ ասել նաև նվազ ինվազիվ, բարիատրիկ վիրաբուժության սեկցիաների մասին. այստեղ ևս ակտիվությունը մեծ էր: Ուզում եմ փաստել մի կարևոր բան. այն, ինչ այսօր մասնագետները տեսնում ու լսում են կոնգրեսի ժամանակ՝ բժշկի ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունք է: Ամեն օր մենք տարբեր տեսակի ու բարդության վիրահատություններ ենք իրականացնում, և տարիների կատարած աշխատանքը ամփոփում 10-15 րոպեանոց զեկույցներում, ինչ խոսք, բարդ է, բայց` անհրաժեշտ:

 

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում


Երևանում հյուրընկալել են աշխարհի տարբեր ծայրամասերից վիրաբույժներ: Մենք շատ ուրախ ենք, որ մասնակիցներն այսպիսի հետաքրքրություն ցուցաբերեցին մեր երկրի և կոնգրեսի նկատմամբ ու ներկայացան հետաքրքիր զեկույցներով: Սա հպարտանալու առիթ է:  


ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի ասիստենտ Լորա Շուքուրյանի  մասնակցությունը կոնգրեսում ապահովել է  DAAD գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիրը, ընդ որում, DAAD-ը նաև կոնգրեսի համակազմակերպիչն է:

 

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում


Մեզ հետ զրույցում Լ. Շուքուրյանն ասաց.  «Չորրորդ անգամ է, ինչ մասնակցում եմ DAAD ծրագրին: Հոկտեմբերին դարձյալ մեկնելու եմ Գերմանիա: DAAD-ը փոխանակման ծրագիր է, որը տրամադրում է նաև կրթաթոշակներ ու հնարավորություն է տալիս ուսանողներին, տարբեր մասնագիտությամբ բժիշկներին Գերմանիայում ստանալ մասնագիտական որակավորում»: 

 

 Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում


Լ. Շուքուրյանը հեռանկարային է համարում DAAD փոխանակման ծրագիրը. «Բժիշկների համար DAAD-ն  կազմակերպում է լեզվի կուրսեր` մեկ ամիս տևողությամբ և ուսանողների համար գիտահետազոտական ծրագրեր` 1-10 ամիս տևողությամբ, իսկ մասնագետների համար` 1-4 տարի տևղությամբ»: 


Նովոսիբիրսկից Երևան ժամանած վիրաբույժ, պրոֆեսոր Վլադիմիր Անիշենկոն նշեց, որ ուրախ է մասնակցել այս կարգի մասշտաբային միջոցառմանը:

 

 Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում


«Հստակ կարող եմ ասել, որ սպասումներս մեծ են: Նախ, գեղեցիկ քաղաք ունեք, որը պատրաստվում է նշել իր 2800-ամյակը: Ուրախալի է, որ կոնգրեսով հետաքրքրված երիտասարդ վիրաբույժներ կան, և դահլիճները լեփ-լեցուն են: Ինձ շատ հետաքրքիր է լսել իմ գործընկերներին: Սա իմ առաջին այցելությունը չէ Երևան, շատ անգամ եմ այստեղ եղել, անգամ վիրահատություններ եմ իրականացրել: Ծանոթ հայ վիրաբույժներ շատ կան, և ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ առաջխաղացում ունի  վիրաբուժությունը Հայաստանում»:

 

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես ԵրևանումՕր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում

Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում Օր 2-րդ. վիրաբուժական համատեղ կոնգրես Երևանում

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ