Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից գիտաբժշկական կրթական համակարգում» թեմայով Երիտասարդ գիտնականների դպրոց է անցկացվել
Սեպտեմբերի 28-29 Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տանը անցկացվեց Երիտասարդ գիտնականների դպրոցը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից գիտաբժշկական կրթական համակարգում» թեմայով, որին մասնակցում էին բժշկական համալսարանի ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ԵՊԲՀ բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոսներ, գիտության վարչության աշխատակիցներ, ինչպես նաև հյուրեր Վրաստանից՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի պրոֆեսորներ Իրինե Զարնաձեն և Շալվա Զարնաձեն։
Դպրոցի նպատակն էր զինել ուսանողներին և երիտասարդ գիտնականներին գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են գիտակրթական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ճիշտ կիրառության համար:
Երիտասարդ գիտնականների դպրոցին ընդհանուր առմամբ մասնակցում էր ավելի քան 60 մասնակից:
Բացման խոսքով հանդես գալով՝ ԵՊԲՀ գիտության վարչության պետ, բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Սեյրան Քոչարյանը՝ նախ ներկայացրեց Երիտասարդ գիտնականների դպրոցի՝ որպես նախագիծ մշակման և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե համապատասխան մրցույթի ներկայացման և փորձաքննության արդյունքում ֆինանսավորման երաշխավորելու մասին: Այնուհետև ներկայացրեց միջոցառման նպատակներն ու խնդիրները, էությունը, աշխատակարգ-ծրագիրը, նկարագրեց միջոցառման թեմայի հիմնական դրույթները, որոնց շուրջ զեկուցումներ էին նախապատրաստել բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոսները։
Դոցենտ Քոչարյանը հանդես եկավ առաջին զեկուցմամբ՝ «Տեղեկատվական Տեխնոլոգիաների դերը կրթական համակարգում» թեմայով:
«Բժշկության մեջ սխալների նվազեցումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» թեմայով զեկույցով հանդես եկավ Արևիկ Թրունին,ով ներկայացրեց այն ճանապարհներն ու ժամանակակից միջոցները, որոնք հեշտացնում են են բժիշկների աշխատանքը և օգնում խուսափել բժշկական սխալներից։
Այնուհետև Անահիտ Մուղնեցյանը և Դիանա Վիրաբյանը ներկայացրին «Նանոտեխնոլոգիաների կիրառությունը ժամանակակից բժշկության մեջ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման նապատակով» թեմայով զեկույցը՝ անդրադառնալով բժշկական այն ոլորտներին, որտեղ նանոսարքերը կատարում են տարբեր ֆունկցիաներ, այն է՝ դեղերի մատակարարում, ինչպես նաև կանխարգելում են ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ը, շաքարային դիաբետը, ուռուցքաբանական, սրտանոթային և այլ հիվանդությունները։
Հաջորդ զեկույցը՝ «Հեռաբժշկության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով, ներկայացրեց Իննա Բաղդյանը, ով թվարկեց այն բոլոր ուղղությունները, որտեղ կիրառվում է հեռաբժշկությունը՝ նշելով դրա թերություններն ու առավելությունները։ Զեկույցը հագեցած էր կարծիքների փոխանակմամբ և քննարկումներով։
«3D բիոտպիչները բժշկագիտության մեջ» թեմայի շուրջ խոսեց Քրիստինե Եղիազարյանը՝ ներկայացնելով 3D բիոտպիչների աշխատանքի սկզբունքները, բաղկացուցիչ մասերը, կիրառությունները, սպասվող հետագա նվաճումները։ Քննարկում ծավալվեց ուսուցման արդյունավետության բարձրացման և 3D ձևաչափում բարձրագույն բժշկական կրթության շուրջ։
Քննարկմանը հաջորդեց Արծվիկ Հովհաննիսյանի և Բելլա Բալասանյանի կողմից պատրաստած «Ինֆրակարմիր սպեկտրաչափության կիրառումը դեղագործության վերլուծության մեջ», ինչպես նաև Գրետա Ուլիխանյանի և Անի Թադևոսյանի կողմից պատրաստված «Կրթության սմարթ օգնականներ, հավելված բժիշկների համար» թեմաներով զեկույցները։
Վերջում Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դոցենտ Իրինե Զարնաձեն և պրոֆեոր Շալվա Զարնաձեն հնարավորինս համառոտ ներկայացրին «Բարձրագույն բժշկական կրթության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները (Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի օրինակով)» ծավալուն թեմայով զեկույցը։ Իրինե Զարնաձեն զուգահեռներ անցկացրեց երկու հարևան պետությունների բժշկագիտական ոլորտների միջև՝ անդրադառնալով դրանցում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների դերին, ուսուցման մեջ ներդրվող տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությանը՝ ընդգծելով այն խնդիրները, որոնք առկա են իրենց մոտ՝ բժշկագիտության մեջ ՏՏ ներդնելու և կիրառելու ճանապարհին։ Շալվա Զարնաձեն, լինելով Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի պրոֆեսոր, ներակայացրեց որոշ հետազոտություններ, որոնք անց են կացվել իրենց մոտ։ Հետաքրքիր էր՝ բժիշկների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները, ըստ որի նորագույն տեխնոլոգիաների հանդեպ ավելի հետաքրքրված են նարաթուխ բժիշկները, ովքեր ձգտում են աշխատանքի անցնել և արդեն տարեց բժիշկները, ովքեր ձգտում են հետ չմնալ բժշկագիտության զարգացումներից և շարունակել աշխատել այդ ոլորտում։ Անդրադարձ կատարվեց նաև բժշկական սխալների վերաբերյալ հարցման արդյունքներին, որի համաձայն բժշկական սխալներ ամենից հաճախ գործում են կամ դեռևս անփորձ բժիշկները, կամ էլ արդեն փորձառու բժիշկները, ովքեր չափից ավելի վստահ են իրեն ուժերի վրա։ Պրոֆեոր Զարնաձեն հետևությունները թողեց ուսանողներին։
Զեկուցումները ուղեկցվում էին երիտասարդ գիտնականներին և մասնակիցներին ինտերակտիվ քննարկումներին ներգրավելու տարբեր գործիքների կիրառմամբ:
Օրինակ զեկուցող Անահիտ Մուղնեցյանը մասնակիցներին բաժանեց կարմիր և կանաչ գրիչներ, որոնք նախատեսված էին այո կամ ոչ քվեարկելու նանոտեխնոլոգիաների կիրառությանը ժամանակակից բժշկության մեջ:
Զեկուցող Քրիստինե Եղիազարյանի կողմից մասնակիցներին բաժանվեց հատուկ պատրաստած խաչբառ, որի պատասխաններն ներառված էին զեկուցման մեջ:
Իննա Բաղդյանի կողմից բոլոր մասնակիցներին տրամադրվեց օգտակար հղումների մի ամբողջական ցանկ (բժշկական հավելվածներ), որոնք կարող են բարելավել ինչպես հիվանդների,այնպես էլ բժիշկների կարիքները:
Արևիկ Թրունու կողմից մասնակիցները բաժանվեցին երեք խմբերի՝ առողջապահական առաջին օղակ, հոսպիտալ ծառայություն և դեղատներ, բացահայտեցին, թե ինչպես են նպաստում բժշկական սխալի աճին, առողջապահության համակարգի այս օղակները՝ չունենալով ՏՏ գործիքների կիրառման սերտ համագործակցություն:
Մասնակիցները իրենց կարծիքներով կիսվեցին՝ «ՏՏ-ն որպես մարդկության ձեքբերում կամ չարիք» եզրույթի շուրջ:
Ամփոփելով Երիտասարդ գիտնականների դպրոցը՝ Ս. Քոչարյանը արդյունավետ գնահատեց այն, հույս հայտնելով, որ զեկույցները, քննարկումները, հարց ու պատասխանները իրենց դրական ազդեցությունը կունենան ուսանողների և երիտասարդ գիտնականների հետագա աշխատանքային փորձի ընթացքում։ Նա նշեց, որ Երիտասարդ գիտնականների դպրոցը պետք է շարունակական բնույթ կրի և առաջարկեց՝ ովքեր նոր թեմաներ և գաղափարներ ունեն հետագա հանդիպումների, կարող են նամակ ուղարկել գիտության վարչության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Միջոցառումն ավարտվեց մասնակիցներին հավաստագրերի հանձման արարողությամբ:
Նշենք, որ միջոցառումն իրականացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի աջակցությամբ:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն