Իրադարձություններ Հայաստանում
Հոկտեմբերին, միջազգային մասնակցությամբ, կայացավ Հայաստանի մանկական բժիշկների 6-րդ ազգային կոնֆերանսը. arabkirjmc.am
Հոկտեմբերի 12-13-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ երեխաների և դեռահասների առողջության արդիական խնդիրներին նվիրված Մանկական բժիշկների ազգային 6-րդ կոնֆերանսը, որին մասնակցեցին նաև արտերկրից ժամանած մասնագետներ:
Կոնֆերանսի ծրագրում ներառված էին ընդհանուր մանկաբուժության, մանկական գաստրոէնտերոլոգիայի, սննդաբանության, շնչառական վարակների վարման և մի շարք այլ ուղղություններին վերաբերոց հրատապ թեմաներ: Զեկույցներով հանդե եկան Շվեյցարիայից, Ավստրիայից, Գերմանիայից, ՌԴ-ից հրավիրված, ինչպես նաև տեղացի ճանաչված մասնագետներ: Ներկայացվեցին և քննարկվեցին մանկաբուժության տարբեր ուղղություններին առնչվող ուշագրավ կլինիկական դեպքեր և բժշկական սխալներ: Ավելին տեղեկանալու համար զրուցեցինք կազմակերպիչների և հյուրերի հետ:
Եվա Մովսեսյան՝ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի տնօրեն, «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան ստեղծվել է 2007 թ-ին` երեխաների և դեռահասների առողջության և զարգացման հիմնախնդիրների լուծման և մանկաբուժության օգնության որակի բարելավման առաքելությամբ: Ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալում, կազմակերպում է տարբեր կրթական միջոցառումներ, 2008 թ-ից սկսած յուրաքանչյուր տարի գարնանը կազմակերպվում են մանկաբուժական դպրոցներ, իսկ 2 տարին մեկ անգամ ավանդաբար անցկացվում է հանրապետական մանկական կոնֆերանս՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ:
Այդ գիտաժողովներին արտասահմանից հրավիրվում են տարբեր ոլորտների մասնագետներ, մանկաբույժներ, ովքեր հանդես են գալիս իրենց դասախոսություններով, կիսվում մանկական տարբեր հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքով, նորագույն մոտեցումներով: Նախկինում դասախոսներ են եկել Շվեյցարիայից, Անգլիայից, Դանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և այլ երկրներից:
Այս տարի թվով 6-րդ մանկաբուժական կոնֆերանսն անցկացվեց մեր մայր բուհում ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, ինչի համար երախտապարտ ենք վերջինիս ռեկտորին:
Այս կոնֆերանսին մասնակցեցին ինչպես տեղացի շատ ճանաչված մասնագետներ, այնպես էլ արտերկրից ճանաչված դասախոսներ՝ Ցյուրիխի մանկական կլինիկայից մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ծառայության ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը, Գրացի համալսարանական կլինիկայից՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական գաստրոէնտերոլոգիայի մասնագետ, ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ պրոֆեսոր Ալմութ Քրիստինա Հաուերը, Գերմանիայի Բոննի համալսարանական կլինիկայից ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ պրոֆեսոր Միքայել Լենցեն, ճանաչված մասնագետներ Ռուսատանից` Մոսկվայից, նաև տեղացի առաջատար մասնագետները, Երևանի պետական բժշկական համալսարանաի պրոֆեսորադասախոսական կազմից:
Կոնֆերանսի շրջանակներում միշտ ընդգրկվում են ամենաարդիական թեմաները: Այս տարի կարևորեցինք մանկական գաստրոէնտերոլոգիան, ընդգրկելով աճի խանգարումները, փորկապությունը, պրոբիոտիկների և պրեբիոտիկների կիրառումը, ներկայացվեցին նաև շնչառական վարակների վարման նորագույն մոտեցումները և տարածված սխալները, սնուցման հետ կապված հարցեր և այլն:
Այս կոնֆերանսների նկատմամբ մեր մանկաբույժներն ու ընտանեկան բժիշկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում և միշտ մեծ թվով մասնակցություն են ունենում, անգամ մինչև 400 հոգի: Այս անգամ մասնակեցին շուրջ 350 մանկական բժիշկներ: Միշտ էլ կարդացվում են հետաքրքիր դասախոսություններ, լինում են քննարկումներ, ինչի արդյունքում մեր մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, մանկական վիրաբույժները և մանկական նեղ մասնագետներն արդեն կիրառում են բուժման ժամանակակից մեթոդներ, ճանաչում են առաջատար կլինիկաներում առկա մոտեցումները:
Ուրախ ենք նաև, որ մարզերից և Արցախից արդեն ունենում ենք շատ մասնակիցներ. սկզբում մարզերի բժիշկները ընդհանուր թվի 1/3-ն էին կազմում, այժմ արդեն մասնակիցների մոտ կեսը մարզերի բժիշկներն են:
Մեր կոնֆերանսները, սովորաբար, 2 օր են տևում. անցկացվում են ուրբաթ և շաբաթ օրերին, որպեսզի մանկաբույժներին հնարավորինս քիչ կտրենք իրենց աշխատանքից:
Ունենում ենք նաև սփյուռքից ներկայացուցիչներ` Հայաստանում բնակվող լիբանանահայ, սիրիահայ բժիշկներ:
Արդեն երկու անգամ ծրագրում ուսուցողական նպատակով ներառել ենք ուշագրավ կլինիկական դեպքերի ներկայացում և քննարկում: Շեշտը հատկապես դրվում է բժշկական սխալների վրա, որպեսզի բժիշկները կարողանան սովորել ուրիշների սխալների վրա և դրանք հետագայում չկրկնեն իրենց պրակտիկայում:
Չեմ կարող չնշել նաև, որ ասոցիացիան ունի շատ լավ գործընկերներ, ովքեր տարիներ ի վեր օգնում և աջակցում են մեր միջոցառումների կազմակերպմանը: Դա Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցն է, որը «Արաբկիր» հիվանդանոցի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում միշտ գործուղում է առաջատար, ճանաչված դասախոսներ, որոնք կիսվում են իրենց փորձով: Դեղագործական ընկերություններից մեր գլխավոր հովանավորն է «Աստելլաս ֆարմա» ընկերությունը: Գիտաժողովի անցկացմանը օժանդակեցին նաև այլ հովանավորներ:
Մանկաբուժական հայկական ասոցիացիայի հիմնական առաքելությունը մանկաբուժության որակի բարելավումը և մանկական մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումն է: Մեր միջոցառումների մասնակիցները ստանում են առողջապահության նախարարության կողմից հավաստագրեր` կրեդիտներով, որոնք անհրաժեշտ են նրանց մասնագիտական գործունեության համար:
Հետագայում նույնպես ակտիվորեն շարունակելու ենք մեր աշխատանքները:
Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան` Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական Համալսարանի մանկաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբուժության հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ասոցիացիան ակտիվ աշխատում է մանկական մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում: Երկու տարին մեկ մենք կազմակերպում ենք այսպիսի լայնածավալ գիտաժողովները: Սա հերթականն է: Այս անգամ էլ արտերկրից հրավիրել էինք հայտնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին բժշկական նորությունները, փոխանցեցին իրենց փորձը:
Ներկայումս մանկաբուժության մեջ լուծում պահանջող շատ հարցեր կան, հատկապես կրթության հետ կապված. թե ինչպես պետք է իրականացնել մանկաբուժական ուսուցումը, հետբուհական շարունակական կրթությունը և այլն, որոնք նույնպես քննարկվեցին այս գիտաժողովի շրջանակներում:
Գայանե Գևորգի Ամարյան` «Արաբկիր» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի ծառայության և Պարբերական հիվանդության Հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ
Այս միջոցառումը մանկաբուժության հայկական ասոցիացիայի հերթական միջոցառումն էր: Այս շաբաթ ավարտվեց նաև Երևանում անցկացված մանկական գաստրոէնտերոլոգիայի միջազգային սեմինարը (ESPGHAN, ԷՍՊԳԱՆ), որտեղ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հանդիսանում էր համակազմակերպիչ:
Միջազգային դպրոցը մեծ հաջողությամբ անցկացրեցին Եվրոպայից հրավիրված 7 հանրահայտ մասնագետներ՝ մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ոլորտներից: Բավականին մեծ լսարան էր հավաքված. ներկա էին մանկական գաստրոէնտերոլոգիայի և այլ բնագավառների հատուկ ընտրված նեղ մասնագետներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ:
Այսօրվա մեր հերթական գիտաժողովին հրավիրված էին այդ հանրահայտ մասնագետներից երեքը՝ գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի և սնուցման ոլորտներից: Նրանք ներկայացրեցին երեք դասախոսություն, որոնք նախատեսված էին հատկապես մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար:
ԷՍՊԳԱՆ կազմակերպության միջազգային գործերի գծով ներկայացուցիչ պրոֆեսոր Ալմութ Քրիստինա Հաուերը Ավստրիայից խոսեց աճի խանգարումների մասին, Գերմանիայից պրոֆեսոր Միքայել Լենցեն՝ պրոբիոտիկների և պրեբիոտիկների օգտագործման մասին և երրորդ դասախոսը՝ մեր վաղեմի լավ գործընկեր Ցյուրիխի մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը ներկայացրեց քրոնիկական փորկապության խնդիրը:
Հրավիրված էր նաև Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայից մանկաբուժության ամբիոնի վարիչ, մեր շատ սիրելի գործընկեր պրոֆեսոր Իրինա Զախարովան, ով հաճախ է հյուրընկալվում մեզ մոտ: Նա շարունակեց պրոբիոտիկների թեման՝ խոսելով նաև մանկության հետ կապված խնդիրների մասին: Մասնակցեցին և տարբեր թեմաներով հանդես եկան նաև այլ ռուս հարգված դասախոսներ, ինչպես նաև մեր հանրապետության ճանաչված մասնագետները:
Հուսով եմ, որ մանրակրկիտ մշակված և ընտրված դասախոսությունների թեմաները և հրավիրված մասնագետները գոհացրեցին մեր բավականին բանիմաց լսարանին:
Ալմութ Քրիստինա Հաուեր` Գրացի բժշկական համալսարանական կլինիկայի՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական գաստրոէնտերոլոգիայի մասնագետ, ճանաչված մանկական գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր
էՍՊԳԱՆ կազմակերպության ղեկավարներից մեկը , այդ կազմակերպության արտաքին գործերի հետ կապված հարցերի պատասխանատու
Ես Ավստրիացի եմ, մասնագիտացել եմ և դոկտորական թեզս պաշտպանել եմ Վիեննայում, նեղ մասնագիտացումս ստացել եմ Լոնդոնում, գերմանախոս մասնագետների կազմակերպության անդամ եմ, Գրացի համալսարանի գաստրոէնտերոլոգիայի և մանկաբուժական հիմնական գործընթացի ղեկավարն եմ: Երևանում եղել եմ 2 անգամ:
ԷՍՊԳԱՆԻ 7 պրոֆեսորների հետ կազմակերպել ենք գաստրոէնտերոլոգիայի ամառային դպրոցը Երևանում, և նրանց խնդրել եմ, որ 3 դասախոսություն էլ կարդան այս կոնֆերանսում:
Արդեն երկրորդ անգամ ենք Հայաստանում միջազգային դպրոցի շրջանակներում, նախորդը 10 տարի առաջ էր:
Հավաքված էր շատ փոքր և խիստ ընտրված մասնագետների խումբ՝ 20 տեղացի բժիշկ, 20՝ արտասահմանցի, այդ թվում նաև Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, միասին աշխատել ենք և հանգստացել: Աշխատանքը շատ ինտենսիվ էր, ծրագիրը` հագեցած:
Լավ տպավորություններ ունեմ Հայաստանից և այդ պատճառով վերադարձա՝ ավելի լայն միջոցառումներ անցկացնելու համար:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն