Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը

Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացավ 12-րդ ամենամյա օստեոպորոզի միջազգային սիմպոզիումը։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը։ Նրա փոխանցմամբ՝ այս սիմպոզիումի կազմակերպման հարցում մեծ դեր ունի ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը։


«Ամենամյա կազմակերպվող օստեոպորոզի սիմպոզիումները շատ կարևոր են մեր հայրենակից բժիշկների համար, քանի որ ամեն տարի օստեոպորոզի բուժման և կանխարգելման մասին տեղեկատվությունը նորացվում է։ Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն արտերկորւմ մասնակցելու նման միջոցառումների։ Այդ պատճառով մենք ամեն տարի կազմակերպում ենք օստեպորոզին վերաբերող սիմպոզիումներ, որպեսզի մեր բժիշկները լինեն տեղեկացված նորագույն մոտեցումներին»։

 
Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումըՎ. Բաբալյանի խոսքերով՝ այս օրերին Երևանում էին Օստեոպորոզի միջազգային ֆոնդի ղեկավարության անդամները։


«Սիմպոզիումի ընթացքում շատ հետաքրքիր զեկույցներ կային, որոնք հատկապես  առնչվում են վահանաձև գեղձի հիվանդությունների և վիտամին D-ի խնդրահարույց թեմաներին»։


Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի ղեկավարն ընդգծեց, որ սիմպոզիումին մասնակցում էին տարբեր մասնագիտությամբ բժիշկներ։

 
«Քանի որ օստեոպորոզը դա մուլտիդիսցիպլինար հիվանդություն է, ապա այդ հիվանդությունը կարող է բուժել և՛ թերապևտը, և՛ ընտանեկան բժիշկը, և՛ գինեկոլոգը, և՛ վնասվածքաբանը, և՛ նյարդաբանը, և՛օրթոպեդը, և՛ ռևմատոլոգը։ Այդ պատճառով մենք բոլոր մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին, որպեսզի նրանք իրենց ուշադրությունը սեվեռեն դրա կարիքն ունեցող պացիենտներին, ճիշտ հետազոտեն, հնարավորինս վաղ սկսեն բուժումը, որպեսզի պացիենտը չկանգնի փաստի առաջ և անսպասելի պահերին ստանա կոտրվածքներ»։


Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումըԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց  նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորության մասին։

 
«Վերջին 15 տարիների ընթացքում միջազգային համագործակցության շնորհիվ բավականաչափ մեծ առաջընթաց ենք ունեցել օստեոպորոզի` խնդրահարույց այս հիվանդության դեմ պայքարում, և ներկայում միջազգային վարկանշով Հայաստանն առաջատար երկրներից է։ Սա նշանակում է, որ մենք կուտակել ենք փորձ, ունենք մասնագետներ, որոնք կարող են կիսվել և տալ գիտելիքներ գործընկերներին։ Որպես կանոն, սա երկարատև աշխատանքի արդյունք է։ Իսկապես, մի քանի մասնագետների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել մի մակարդակի, որ աշխարհը մեզանից ստանալիք ունի՝ գիտելիքի, ունակությունների, փորձի։ Արդեն 12-րդ տարին է, որ այսպիսի մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում»։

 

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը


Ս. Խաչատրյանը հավելեց, որ պլանավորվում է հաջորդ տարի Հայաստանում ավելի մեծաթիվ մասնագետների մասնակցությամբ սիմպոզիում կազմակերպել։ 


Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումըՕստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ռենե Ռիզոլին մեզ հետ զրույցում մանրամասնեց.


«Օստեոպորոզը սոցիալական և առողջապահական լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, և դրանով է կարևորվում այսօրվա միջոցառումը։ Պետք է ասել, որ հիսուն տարեկանն անց երկու կանանցից մեկն ունի օստեոպորոզի հետևանքով կոտրվածք ստանալու մեծ հավանականություն։ Կոտրվածքներն իրենց հերթին բերում են շատ լուրջ խնդիրներ, կտրուկ ընկնում է կյանքի որակը»։

 

Խոսելով հիվանդության դեմ պայքարելու միջոցների մասին՝ Ռ. Ռիզոլին նշում է.


«Բոլոր երկրներում, որքան հնարավոր է շուտ, պետք է կազմակերպվեն համապատասխան կանխարգելման միջոցառումներ, որպեսզի հնարավորություն ընձեռվի կանխարգելել հիվանդությունը, ինչը ենթադրում է կենսակերպի, սննդակարգի փոփոխություն»։

 

 

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը
Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը


Ռ. Ռիզոլին բացատրում է, որ կոտրվածքները զարգանում են, որպես կանոն, ընկնելու հետևանքով։


«Ընկնելուց կոտրվածք ստանալու կանխարգելման գործում մեծ է վիտամին D-ի դերը։ Ազգաբնակչության մոտավորապես կեսն ունի վիտամին D-ի անբավարարություն, ինչը բարձրացնում է կոտրվածքների հավանականությունը։ Դրա համար պետք է հասնել նրան, որ ազգաբնակչությունը ստանա վիտամին D -ի համապատասխան քանակ»։

 

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը

 

 Կարևորելով սիմպոզիումը` Ռ. Ռիզոլին հավելեց.


«Բնականաբար, այսպիսի սիմպոզիումներ կազմակերպելը հնարավորություն է տալիս  ոչ շատ մեծ ծախսեր անելով, կիսվել մեր գիտելիքներով, մեր հմտություններով, այն ամենով, ինչն անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ աշխարհում կարողանանք պայքարել օստեոպորոզի դեմ:


Ավարտելով խոսքս, ուզում եմ ասել, որ անգնահատելի աշխատանք է կատարվում Հայաստանի Օստեոպորոզի ասոցիացիայի կողմից, մասնավորապես, նրա ղեկավար Վարտա Բաբալյանի կողմից, և այս աշխատանքը, իսկապես, մեծ ծավալով է արված, հատկապես նախորդ մի քանի տարիների ընթացքում այդ աշխատանքը երեք նպատակ է հետապնդում։ Նախ. իրազեկել մարկանց, երկրորդ. բժիշկներին սովորեցնել` ինչպես զբաղվել պացիենտներով և բուժել, և երրորդ. առողջապահության կազմակերպմամբ մասնագետները մշտապես տեղեկացված լինեն օստեոպորոզի գերխնդրին` ամբողջ աշխարհում, նաև` Հայաստանում»։ 

 

Օստեոպորոզը` համաշխարհային գերխնդիր. Երևանում կայացավ 12-րդ ամենամյա սիմպոզիումը

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Հոկտեմբերի 15-ից` անվանի նյարդավիրաբույժ Անդրիուս Ռադիունասը՝ «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց
Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը, 2024 թ., «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով դասընթաց

2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ