Իրադարձություններ Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը. 5imca.am

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«ՀՀ առողջապահության մեծարգո նախարար
Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար,
Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր, թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և թույլ տվեք ողջունել համահայկական մասնագիտական այսպիսի ցանցի գոյությունն ընդհանրապես, որովհետև կարծում եմ, որ նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ, ցավոք սրտի, երկար ժամանակ ուղեկցում է մեզ: Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով և նրանց ձեռքբերումներով՝ դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում:
Ես ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը միջազգային, համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Այդ աջակցությունն ակնհայտ է եղել և անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այդ աջակցությունն անգնահատելի է եղել արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից տասնյակ և հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել՝ հանուն Արցախի ազատության, հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին: Այդ աջակցությունը նկատելի և անգնահատելի է եղել նաև զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք: Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում: Բայց ես այսօր ուզում եմ արձանագրել, որ մասնագիտական, բժշկական համագումարի և ընդհանրապես միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը թերևս պետք է փորձենք դարձնել ավելի համակարգված, այդ աշխատանքը պետք է կարողանանք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի, մեկ ամբողջական համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան ի վերջո վերածել սիներգիայի: Ինչքան ես ավելի շատ եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքի հետ, այնքան ավելի ու ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք, տվյալ դեպքում ես ուզում եմ նշել առողջապահության ոլորտի դեմքերին, աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, որպես քննադատ, որպես մասնագետ, որպես փորձարկող, որպես կիրառող: Եվ այս ներուժն իսկապես շատ մեծ աջակցություն և պոտենցիալ է մեր երկրի համար, մեր երկրի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար, Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն, այդ թվում՝ առողջապահության տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ճանապարհին:
Եվ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը հույս է դնում այս տեսլականի վրա, հույս է դնում, որ այս տեսլականն ի վերջո կհամախմբի մեզ բոլորիս մեր հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության որպես զարգացած, կայացած երկրներ տեսնելու գործունեության ճանապարհին: Եվ այս գործում ձեր դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ այս համակարգը պետք է գործի մասնագիտական բոլոր ոլորտներում: Այո՛, մենք պետք է ունենանք բժիշկների հայ հանրություն, հայ համքարություն, կազմակերպված ցանց, մենք պետք է ունենանք ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, դիվանագետների, գիտնականների և այդպես շարունակ: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պետք է դառնա Հայաստանը, և այդ բոլոր ցանցերի գործունեության հիմնական հարթակներից մեկը պետք է դառնա Հայաստանը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը, այս ծրագիրն ադյունավետ կյանքի կոչելու համար, և Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաև հենց այսպիսի խնդիրների լուծմանը:

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն