Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երբ գիտակցում ենք՝ ովքեր ունենք, դա օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում. Նիկոլ Փաշինյան. 5imca.am

Երբ գիտակցում ենք՝ ովքեր ունենք, դա օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում. Նիկոլ Փաշինյան. 5imca.am

Նիկոլ Փաշինյանն հուլիսի 3-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.


«ՀՀ առողջապահության մեծարգո նախարար,

Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար,

Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր

թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը եւ թույլ տվեք ողջունել համահայկական մասնագիտական այսպիսի ցանցի գոյությունն ընդհանրապես, որովհետեւ կարծում եմ, որ նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ, ցավոք սրտի, երկար ժամանակ ուղեկցում է մեզ: Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով եւ նրանց ձեռքբերումներով՝ դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում:

Ես ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը միջազգային, համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Այդ աջակցությունն ակնհայտ է եղել եւ անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այդ աջակցությունն անգնահատելի է եղել արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից տասնյակ եւ հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել՝ հանուն Արցախի ազատության, հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին: Այդ աջակցությունը նկատելի եւ անգնահատելի է եղել նաեւ զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք: Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում: Բայց ես այսօր ուզում եմ արձանագրել, որ մասնագիտական, բժշկական համագումարի եւ ընդհանրապես միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը թերեւս պետք է փորձենք դարձնել ավելի համակարգված, այդ աշխատանքը պետք է կարողանանք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի, մեկ ամբողջական համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան ի վերջո վերածել սիներգիայի: Ինչքան ես ավելի շատ եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքի հետ, այնքան ավելի ու ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք, տվյալ դեպքում ես ուզում եմ նշել առողջապահության ոլորտի դեմքերին, աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, որպես քննադատ, որպես մասնագետ, որպես փորձարկող, որպես կիրառող: Եվ այս ներուժն իսկապես շատ մեծ աջակցություն եւ պոտենցիալ է մեր երկրի համար, մեր երկրի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար, Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն, այդ թվում՝ առողջապահության տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ճանապարհին:

Եվ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը հույս է դնում այս տեսլականի վրա, հույս է դնում, որ այս տեսլականն ի վերջո կհամախմբի մեզ բոլորիս մեր հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության որպես զարգացած, կայացած երկրներ տեսնելու գործունեության ճանապարհին: Եվ այս գործում ձեր դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ այս համակարգը պետք է գործի մասնագիտական բոլոր ոլորտներում: Այո՛, մենք պետք է ունենանք բժիշկների հայ հանրություն, հայ համքարություն, կազմակերպված ցանց, մենք պետք է ունենանք ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, դիվանագետների, գիտնականների եւ այդպես շարունակ: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պետք է դառնա Հայաստանը, եւ այդ բոլոր ցանցերի գործունեության հիմնական հարթակներից մեկը պետք է դառնա Հայաստանը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը, այս ծրագիրն ադյունավետ կյանքի կոչելու համար, եւ Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաեւ հենց այսպիսի խնդիրների լուծմանը:

Շատ ողջունում եմ այսօրվա համագումարի կարգախոսը՝ «միաձուլում ի փառս առողջության», բայց այս միաձուլման գործընթացը պետք է վերաբերի նաեւ մյուս բոլոր ոլորտներին. միաձուլում՝ հանուն անվտանգության, միաձուլում հանուն առաջընթացի եւ միաձուլում որպես վերջնական եւ անշրջելի հաղթանակի:

Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում համագումարին իր աշխատանքներում»:

Նշենք, որ 1980 թվականից, չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ: 2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում եւ Սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ անգամ: Հայաստանում 1-ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003թ-ին, հաջորդիվ՝ 2007, 2011 եւ 2015 թվականներին:

Համագումարի թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները եւ մասնագետները։ Ս.թ. հուլիսի 4-6-ը անցկացվելու են պլենար նիստեր, մասնագիտական նիստեր, սեմինարներ եւ սատելիտային սիմպոզիումներ, դասախոսություններ: Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի եւ սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը։ Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը, 2024 թ., ՝՝Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ՛՛ թեմայով դասընթաց

2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...

2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս
2024թ. դեկտեմբերի 3-4-ը. «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանս

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...

ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը
ԵՊԲՀ. հոկտեմբերի 30-ից 31-ը, 2024թ., պրոֆեսոր Կարապետ Դեղձունյանի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ