Իրադարձություններ Հայաստանում
Սատելիտային սիմպոզիում. «Բժշկական գենետիկա և գենոմային բժշկություն»
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի չորսի պլենար դասախոսությունների մեկնարկը տրվեց «Գլոբալ առողջություն» թեմայով:
Թեմայի մասին զեկույց ներկայացրեց Ժնևի միջազգային հարաբերությունների և զարգացման ինստիտուտի գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ խորհրդատու, ՀՀ առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը: Պրոֆեսորի հետ զրուցել ենք առողջապահության համաշխարհային խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև այս գործընթացներում Հայաստանի մասնակցության մասին:
-Պրոֆեսոր, ինչպես հասկանալ«Գլոբալ առողջապահություն» տերմինը և ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան այսօր այս ոլորտում:
-Գլոբալ առողջապահությունն իրականում տասնամյակների պատմություն ունի, պարզապես որպես դիսցիպլին սկսեց ձևավերվել վերջերս:
Քսանմեկերորդ դարն է՛լ ավելի բարդացրեց գլոբալ առողջապահության ու միջազգային առողջապահության իրավիճակը. կան նոր դերակատարներ, նոր գործընթացներ և վերադարձող հիվանդություններ: Սրա հետ մեկտեղ, կան նաև սեկտորներ, որոնք նախկինում չէին մասնակցում առողջապահական հարցերին, հիմա սկսել են մասնակցել: Այս ամենը խճողված էր և կարիք կար համակարգելու, գուցե այդ պատճառով էլ սկսեց ձևավորվել գլոբալ առողջապահությունը՝ Global Healf: Ներկայում ամենամեծ խնդիրն է՝ ինչպես այն թարգմանել: Ի վերջո, այն գլոբալ առողջությո՞ւն է, թե՞` գլոբալ առողջապահություն: Երկուսն էլ կարելի է դիտարկել, սակայն, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում ասվածը պետք է ընկալել գլոբալ առողջապահության համատեքստում:
-Ինչո՞վ է գլոբալ առողջապահությունը տարբերվում միջազգային առողջապահությունից:
-Կարող է թվալ, թե նույնն են, սակայն միջազգային առողջապահությունը պատմականորեն ավելի հին դիսցիպլինա է, ավելի շատ վերաբերում է զարգացած երկների կողմից զարգացող երկրներին օժանդակություն ցույց տալու հարցերն: Ի տարբերություն դրա՝ գլոբալ առողջապահությունը վերաբերում է համընդհանուր խնդիրներին և ոչ թե երկկողմ, այլ` բազմակողմ համագործակցության կազմակերպմանը: Ես փորձեցի կանգ առնել նաև ներկայացվող թեմայի երեք կարևոր, հիմնական դրույթների վրա, որոնք դասագրքային չեն, բայց ձևավորման փուլում են: Մեկը գլոբալ առողջապահության կառավարումն է, մյուսը՝ գործիքակազմը, որն անհրժեշտ է այդ կառավարմանը մասնակցելու համար: Եվ երրորդը՝ գլոբալ առողջապահության դիվանագիտությունը, որը փոխլրացնում է մյուս երկուսին, նաև արդյունքն է մյուս երկուսի: Ես փորձեցի կանգ առնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այսօր հայտարարած գլոբալ մարտահրավերներին, ԱՀԿ-ն այս տարի առանձնացրեց դրանից տասը կարևորագույնը: Ապա խոսեցինք միտումների մասին, որոնք ձևավերվում են այս ոլորտում. սա խրթին, բարդ, լայն, նոր թեմա է:
-Արդյո՞ք գլոբալ առողջապահություն ասվածը մեծ երկրների «գործն» է, որքանով է այն նաև վերաբերում Հայաստանին:
-Ո՛չ, հենց իմաստը դա է, որ նաև փոքր երկրների գործն է, միջազգային առողջապահություն ասվածն էր իր մեջ ներառում օժանդակություն զարգացող երկրներին: Թվում է՝ բառախաղ է, բայց այդպես է: Գլոբալ առողջապահությունը տարբերվում է հենց դրանով. այն վերաբերում է բոլոր երկրներին, այսօր համընդհանուր խնդիրներ կան, որոնք չեն հարցնում սահմաններ, չեն հարցնում ապրելակերպ, երկրի զարգացման վիճակ, այդ խնդիրներն ընդհանուր են: Գլոբալ առողջապահությունը փորձում է կենտրոնանալ ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարաբերությունների վրա: Այս իմաստով գլոբալ առողջապահությունը երկրների մի խմբի հարցը չէ: Գլոբալ առողջապահության զարգացման խնդիրները վերաբերում են նաև Հայաստանին և Հայաստանն այս գործընթացների մասն է՝ առավել ևս նման դինամիկ զարգացման պայմաններում: Մենք շատ աչալուրջ պետք է լինենք, հիմա հարմար պահ է, աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. հիմա համար պահ է:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն