Իրադարձություններ Հայաստանում
Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի չորսի պլենար դասախոսությունների մեկնարկը տրվեց «Գլոբալ առողջություն» թեմայով: Թեմայի մասին զեկույց ներկայացրեց Ժնևի միջազգային հարաբերությունների և զարգացման ինստիտուտի գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ խորհրդատու, ՀՀ առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը: Պրոֆեսորի հետ զրուցել ենք առողջապահության համաշխարհային խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև այս գործընթացներում Հայաստանի մասնակցության մասին:
- Պրոֆեսոր, ինչպես հասկանալ«Գլոբալ առողջապահություն» տերմինը և ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան այսօր այս ոլորտում:
- Գլոբալ առողջապահությունն իրականում տասնամյակների պատմություն ունի, պարզապես որպես դիսցիպլին սկսեց ձևավերվել վերջերս: Քսանմեկերորդ դարն է՛լ ավելի բարդացրեց գլոբալ առողջապահության ու միջազգային առողջապահության իրավիճակը. կան նոր դերակատարներ, նոր գործընթացներ և վերադարձող հիվանդություններ: Սրա հետ մեկտեղ, կան նաև սեկտորներ, որոնք նախկինում չէին մասնակցում առողջապահական հարցերին, հիմա սկսել են մասնակցել: Այս ամենը խճողված էր և կարիք կար համակարգելու, գուցե այդ պատճառով էլ սկսեց ձևավորվել գլոբալ առողջապահությունը՝ Global Healf: Ներկայում ամենամեծ խնդիրն է՝ ինչպես այն թարգմանել: Ի վերջո, այն գլոբալ առողջությո՞ւն է, թե՞` գլոբալ առողջապահություն: Երկուսն էլ կարելի է դիտարկել, սակայն, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում ասվածը պետք է ընկալել գլոբալ առողջապահության համատեքստում:
- Ինչո՞վ է գլոբալ առողջապահությունը տարբերվում միջազգային առողջապահությունից:
- Կարող է թվալ, թե նույնն են, սակայն միջազգային առողջապահությունը պատմականորեն ավելի հին դիսցիպլինա է, ավելի շատ վերաբերում է զարգացած երկների կողմից զարգացող երկրներին օժանդակություն ցույց տալու հարցերն: Ի տարբերություն դրա՝ գլոբալ առողջապահությունը վերաբերում է համընդհանուր խնդիրներին և ոչ թե երկկողմ, այլ` բազմակողմ համագործակցության կազմակերպմանը: Ես փորձեցի կանգ առնել նաև ներկայացվող թեմայի երեք կարևոր, հիմնական դրույթների վրա, որոնք դասագրքային չեն, բայց ձևավորման փուլում են: Մեկը գլոբալ առողջապահության կառավարումն է, մյուսը՝ գործիքակազմը, որն անհրժեշտ է այդ կառավարմանը մասնակցելու համար: Եվ երրորդը՝ գլոբալ առողջապահության դիվանագիտությունը, որը փոխլրացնում է մյուս երկուսին, նաև արդյունքն է մյուս երկուսի: Ես փորձեցի կանգ առնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այսօր հայտարարած գլոբալ մարտահրավերներին, ԱՀԿ-ն այս տարի առանձնացրեց դրանից տասը կարևորագույնը: Ապա խոսեցինք միտումների մասին, որոնք ձևավերվում են այս ոլորտում. սա խրթին, բարդ, լայն, նոր թեմա է:
- Արդյո՞ք գլոբալ առողջապահություն ասվածը մեծ երկրների «գործն» է, որքանով է այն նաև վերաբերում Հայաստանին:
- Ո՛չ, հենց իմաստը դա է, որ նաև փոքր երկրների գործն է, միջազգային առողջապահություն ասվածն էր իր մեջ ներառում օժանդակություն զարգացող երկրներին: Թվում է՝ բառախաղ է, բայց այդպես է: Գլոբալ առողջապահությունը տարբերվում է հենց դրանով. այն վերաբերում է բոլոր երկրներին, այսօր համընդհանուր խնդիրներ կան, որոնք չեն հարցնում սահմաններ, չեն հարցնում ապրելակերպ, երկրի զարգացման վիճակ, այդ խնդիրներն ընդհանուր են: Գլոբալ առողջապահությունը փորձում է կենտրոնանալ ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարաբերությունների վրա: Այս իմաստով գլոբալ առողջապահությունը երկրների մի խմբի հարցը չէ: Գլոբալ առողջապահության զարգացման խնդիրները վերաբերում են նաև Հայաստանին և Հայաստանն այս գործընթացների մասն է՝ առավել ևս նման դինամիկ զարգացման պայմաններում: Մենք շատ աչալուրջ պետք է լինենք, հիմա հարմար պահ է, աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. հիմա հարմար պահ

Կարդացեք նաև

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...


2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...


Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...


ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն