Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի 5-րդ բժշկական համագումարի նախագահ՝ Արմեն Չարչյանի ելույթը համագումարին. izmirlianmedicalcenter.com
Մեծարգո պարոն Վարչապետ
Հարգարժան գործընկերներ և հյուրեր
Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային համագումարը, որի նախագահը պատիվ ունեմ լինել ես, հայտարարում եմ բացված:
Մեր կարգախոսն է Հայաստան, Սփյուռք, Արցախ միաձուլում ի փառս առողջության: Միաձուլման գաղափարը համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեզ հուշեց տիկին Սեդա Պողոսյանը Անգլիայից: Ցանկացած միավորում կարող է տարանջատվել, կազմաքանդվել, իսկ համաձուլվածքը մասերի բաժանել, առանձնացնել անհնար է:
Մեր համագումարի հայկական ծագումնաբանությամբ, գենետիկ իդենտիֆիկացիայով, հայու գենով բժիշկների գիտական, ուսումնական, կիրառական և փորձագիտական գործունեության թերևս ամենաբարձր հարթակներից է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր չորս տարի մեկ անգամ հայրենիքում, և չորս տարի մեկ անգամ Սփյուռքում:
Ըստ իս, համագումարը ունի երեք հիմնական նպատակ․
- Գիտական և տեխնոլոգիական վերջին նվաճումների և ձեռքբերումների ծանոթանալը և իրազեկ լինելը
- Դրանց ներդրման աշխատանքների քննարկումը Հայաստանի Հանրապետությունում
- Տարբեր երկրների մասնագետների միջև ինչպես միջմասնագիտական այնպես էլ միջանձնային կապերի հաստատումը և համագործակցությունը
Հարգելի գործընկերներ մենք բոլորս ականատես և մասնակից ենք այս հիրավի ճակատագրական, շրջադարձային փոփոխությունների, որոնք տեղի ունեցան հայրենիքում վերջին 1.5 տարվա ընթացքում:
Եղել են հեղափոխական փոփոխություններ, հեղափոխություն է եղել, որ կոտրեց առաջընթացին խոչընդոտող բոլոր անջրպետները, խորտակեց զարգացման կաղապարները և կապանքները, և այսօր մեր համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն համատեղ բազուկը բազկին իրագործելու մեր կյանքի երազանքը՝ կառուցելու ազատ, արդար և դինամիկ զարգացող, աշխարհի ամենաառաջադեմ երկրներին մրցունակ Հայաստան: Եվ դա պետք է սկսենք մեն՛ք, բժիշկներս: Պետք է լինենք ազգի առաջնորդության սուր սայրը:
Ին՞չու մենք որովհետև.
Մեր աշխատանքային նյութը ամենաթանկն ու արժեքավորն է մարդու կյանքը և առողջությունը և մենք սխալվելու իրավունք չունենք:
Մենք ամբողջովին ապաքաղաքական ենք, մենք բուժում ենք բոլորին առանց ռասսայական, կրոնական, սեռական, կուսակցական և այլ պատկանելիությունից:
Ուստի մենք պետք է լինենք արդար և անաչառ:
Ավելին ասեմ, երբեմն, բարեբախտաբար շատ հազվադեպ, բայց անհրաժեշտության դեպքում մեզ դիմում են նաև երկրի առաջնորդները:
Մե՛նք, փոքր երկիր ենք, բայց մեծ ազգ, սփռված համայն աշխարհով: Մեր առողջապահության դեմ ծառացած մարտահրավերները բազմաթիվ են՝ ուռուցքաբանության, սիրտ-անոթային հիվանդությունների, էնդոկրին և նյութափոխանակության խանգարումներով պայմանավորված հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդություններ, վնասվածքներ, գլոբալ առողջապահության, առողջապահության առաջնային օղակ, իսկ վերջին չորս տարիներին դրանց գումարվել է նաև էլեկտրոնային առողջապահությունը, տեսահաղորդակցային առողջապահությունը: Առավել ակներև են դարձել առողջապահության ապահովագրության խնդիրները:
Համոզված եմ, որ շատ շուտով օրակարգային կլինի բժշկական գործունեության ապահովագրությունը (բժշկական սխալից, բացթողումից և թերացումից, բուժման բացասական ելքից և բարդությունից և այլն ): Եվ այս բոլոր մարտահրավերները մենք պետք է հաղթահարենք միասին:
Շատ լավ սկզբունք կա․
Եթե որևիցե մեկն աշխարհում կարողացել է դա անել, ինչու չենք կարող նաև մենք, իսկ եթե դեռևս ոչ ոք չի կարողացել դա անել, ինչու մենք չենք կարող լինել առաջինը:
Համագումարի մասին.
Հարկ եմ համարում նշել, որ նախորդ համագումարիներին քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք հետագայում խորհրդատվական ձայնի իրավունքով, փորձագիտական մակարդակով ներկայացվել են առողջապահության նախարարությանը և կյանքի կոչվել:
Այդ հաջողված ծրագրերից են՝ օստեոպորոզի ծրագիրը՝ Ջոն Բելեզիկյան , նախարար՝ Հարություն Քուշկյան Stent for life, Բագրատ Ալեքյան – նախարար՝ Արմեն Մուրադյան, Ուղեղի կաթվածի ծրագիր- Վիգեն Բաբիկյան, նախարար՝ Արսեն Թորոսյան և այսպես բազմաթիվ ծրագրեր:
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում նախատեսվում են 26 սատելիտ սիմպոզիումներ՝ արբանյակային աշխատաժողովներ:
Այս տարի առաջին անգամ դրանք կանցկացվեն նաև Հայաստանի մարզերում և Արցախում: Սակայն հատկապես կցանկանայի նշել, որ սկիզբը, առաջին քայլը եղել է Գյումրիից: Պատմական անալիզը ապացուցում է, որ նորանկախ Հայաստանում Գյումրիից սկսված բոլոր քայլերը դատապարտված են հաջողության:
Համագումարը ունի նաև հետևյալ առանձնահատկությունները.
Համագումարի բացման արարողությունը, ինչպես նաև պլենար զեկուցումները օնլայն հեռարձակվելու են մեր կայքով, և ապա տեղադրվելու են կայքում, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողացել ֆիզիկապես ներկա գտնվել հայրենիքում, աշխարհի որ կետում էլ լինեն, կարողանան հաղորդակցվել համագումարի աշխատանքներին:
Բոլոր պլենար և սեկցիոն նիստերի մուտքը ազատ է:
Մենք կիրառում ենք ազատ ունկնդրի գաղափարը: Այսպես՝ եթե որևէ մեկը ինչ-ինչ պատճառով՝ տեխնիկական, ֆինանսական և կամ այլ, չի կարողացել գրանցվել, սակայն ցանկություն ունի գիտելիք ձեռք բերել, կապեր հաստատել, զարգանալ, առաջընթաց ապրել, կարող է գալ և ունկնդրել (հանգիստ նստել տեղը լսարանում): Մենք երբեք չենք կարող գիտելիք ձեռք բերել ցանկացող մարդու առջև դուռ փակել: Գիտելիքի և զարգացման մեր դռները միշտ բաց են:
Համագումարի հարգելի մասնակիցներ.
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում որոշակի հարցեր առաջացան, որոնք ես այսօր կբարձրաձայնեմ, որպեսզի մենք համագումարի ընթացքում դրանք քննարկենք, ուսումնասիրենք, և համագումարի վերջին օրը արդյունքների ամփոփման ժամանակ լուծման ճանապարհներ առաջարկենք:Կրկնում եմ դրանք սոսկ մենք առաջարկներն են համագումարում քննարկման համար, և բացասական արդյունքը նույնպես արդյունք է:
Ես իմ խորին երախտագիտությունն ու խոնարումն եմ արտահայտում առաջին համագումարի կազմակերպիչներին, որը տեղի ունեցավ 1974թվականին Բեյրութում:
Այնուհետև Սփյուռքում տեղի է ունեցել 12, իսկ հայրենիքում 5 համագումարներ: Ընդ որում և՛ բովանդակությամբ, և՛ կառուցվածքով, և՛ մասնակիցներով այդ համագումարները իրար շատ նման են:
Սփյուռքը՝ AMIC, Հայաստան՝ IMCA: Եթե մենք ասում ենք, որ մենք մեկ միաձուլված ազգ ենք, մեր ծագումնաբանությունը, գենետիկ իդենտիֆիկացիան, հայրենիքը, լեզուն, մշակույթը նույնն են, ապա գոնե ինձ համար հասկանալի և ընդունելի չէ տարբերակել համագումարները:
Առաջարկում եմ քննարկել PAMC ստեղծելու հնարավորությունը, որի համահիմնադիրները կլինեն օրինակ՝ AMIC-ը Ռուսաստանի հայ բժիշկների ասոցացիան, Կոնգրես հիմնադրամը, 5 IMCA-ն և բոլոր նրանք, ովքեր կկարողանան և կցանկանան մասնակցել:
Այսպիսով անկախ համագումարի անցկացման վայրից, կազմակերպչական խնդիրները, մասակցությունը և այլն կլինեն առավել ընդգրկված և ներկայացված: Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:
Մենք մեծ խանդավառությամբ գալիս ենք համագումարների, խելացի ելույթներ ունենում,վայելում միմյանց ներկայությունը և վառ տպավորություններով վերադառնում տուն՝ մեր ամենօրյա ռուտին կյանքին, մինչև մյուս համագումար: Միջհամագումարյան ժամանակահատվածը կարծես տիեզերական սև անցք լինի: Առաջարկում եմ համագումարի ընթացքում,կամ հետո ստեղծել համակարգող խումբ, որը կհետևի համագումարի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, որոշումների, մշակումների իրագործմանը: Իսկ համագումարի նախագահի աշխատանքները ավարտվեն ոչ թե վերջին օրը հաշվետվությամբ, այլ նախորդ համագումարի բացման ժամանակ՝ միջհամագումարային ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ:
Ես լավ գիտակցում եմ, որ ինձ վրա լրացուցիչ մեծ բեռ եմ վերցնում, բայց սա է արդյունավետ զարգացման ուղին.
Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:
Քանի որ, Արցախը մեզ համար Մայր Հայաստանի անքակտելի մասն է, ուստի առաջարկում եմ հաջորդ՝ 2023թ. համագումարը անցկացնել Արցախի հետ համատեղ, եթե անգամ ոչ ամբողջությամբ, ապա գոնե առավելագույնս այն սատելիտները, պլենար և սեկցիոն նիստերը, որոնք տեխնիկապես հնարավոր կլինեն.
Խնդրում եմ մտածել առաջարկիս մասին:
Հայաստանում կայացած բոլոր համագումարների(այդ թվում նաև այս) կազմակերպչական աշխատանքներին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
Ուստի առաջարկում եմ Արա Բաբլոյանին ընտրել Հայաստանում կայանալիք հետագա համագումարների պատվավոր նախագահ: Խնդրում եմ չմտածել առաջարկիս մասին, այլ անվերապահորեն համաձայնվել:
Ավարտելով ելույթս, թույլ տվե´ք, իմ խորին երախտագիտությունը հայտնել կազմակերպչական և գիտական կոմիտեներին, բոլոր նրանց ովքեր օգնել և աջակցել են մեզ:
Վիվա-Սել ՄՏՍ
Ծառուկյան հիմնադրամ
Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատ
Իզմիրլյան Հիմնադրամ- Շվեյցարիա-Հայաստան
Մեկ անգամ ևս ողջունում եմ ձեզ բոլորին և մաղթում արգասաբեր, արդյունավետ աշխատանք:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն