Իրադարձություններ Հայաստանում
Նվաճումներ՝ Հայաստանում նեոնատալ խնամքի որակի բարելավման ոլորտում
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան ներկայացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները:
ԵՐԵՎԱՆ – «Անցած երեք տարում տարեկան միջին ցուցանիշի հետ համեմատած, 2018 թվականին նորածինների մահացածության մակարդակը Մուրացան բժշկական համալիրում նվազել է 48 տոկոսով, և այս միտումը շարունակվում է»,- ասաց Հրանտ Կալենտերյանը՝ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ և Մուրացան հիվանդանոցային համալիրի նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարը: Բաժանմունքը սպասարկում է Հայաստանի բոլոր մարզերը: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության, 2019 թվականի դրությամբ նորածնային մահացածության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով վերջին չորս տարվա արդյունքների համեմատ: Մահացածության մակարդակի իջեցումը այն առանցքային նպատակներից մեկն էր, որին հետամուտ էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ խնամքի ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը:
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրն ապահովել է նորածինների խնամք իրականացնողների համար ժամանակակից գիտելիքներ և հմտություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և ստուգայցեր:
Ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ, և այն միտված էր աջակցելու Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիային (ՆԲՀԱ )՝ իրականացնելու իր գործունեությունը՝ ուղղված առողջ սերնդի զարգացմանը նեոնատալ ծառայությունների հետևողական կազմակերպման միջոցով:
«Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը զգալիորեն աջակցել է նորածնային առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործընթացին: Շատ ենք կարեւորում ՆԲՀԱ-ի եւ պետական մարմինների՝ ի դեպմս ՀՀ ԱՆ, մարզային կառույցների եւ պետական այլ մարմինների հետ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որը տեղի է ունեցել ծրագրի իրականացման ընթացքում», - ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Մեծ գոհունակությամբ և շնորհակալակական զգացումներով եմ տոնում Ձեզ հետ մեր չորս տարվա համագործակցության ձեռքբերումները: Սա համագործակցություն է, որի նպատակն է փրկելու նորածինների կյանքերը, երջանկություն պարգևելու նրանց ծնողներին և, իհարկե, երաշխավորելու Հայաստանի ապագա սերունդների առողջությունն ու ապրելու իրավունքը։ Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցել ենք այս անչափ կարևոր ծրագրի իրագործմանը։ Սա այն նախաձեռնություններից է, որի միջոցով Ամերիկայի ժողովուրդն իր հոգատարությունն է արտահայտում Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ», -ասաց Դեբորահ Գրիզերը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող բուժհաստատությունների աշխատանքի բարելավումներին, որոնք ձեռք էին բերվել բուժանձնակազմի գիտելիքների և հմտությունների խորացման, վերանայված պետական նեոնատալ չափորոշիչների և շրջանների ու Երևանի հիվանդանոցներում նեոնատալ խնամքի ընտանիքակենտրոն մոդելի ներդման արդյունքում: «Նախկինում մենք չենք ունեցել այսքան շատ դասընթացներ, այժմ մենք մեզ ավելի մոտ ենք զգում ժամանակակից բժշկությանը», - ասաց Հասմիկ Մուղդուսյանը՝ Նոյեմբերյան բժշկական կենտրոնի նեոնատոլոգներից մեկը:
Ջանալով ուժեղացնել ընտանիքակենտրոն խնամքը՝ ծրագիրն իր ուշադրությունն ուղղել էր նեոնատալ խնամքի համակարգի կարողությունները համապատասխան դարձնելու հանրային առողջապահության համակարգին: Ելույթ ունեցողները ամենից շատ նշում էին շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը՝ միտված Հայաստնում նորածինների կանխելի մահացածությանը վերջ դնելու գործում նշանակալի առաջընթացի հասնելուն:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական բժշկական ասոցիացիաների դերի և կարողությունների հզորացումը: Մասնագիտական բժշկական ասոցիացիաների կոնսորցիումը, որը հիմնադրվել էր ծրագրի շրջանակներում, սկսեց աշխատել՝ խթանելու մայրերի և երեխաների առողջության խնամքը և ապահովելու արդյունավետ շարունակական խնամք հղիությունից մինչև մանկություն՝ այսպիսով երաշխավորելով երեխաների կյանքը և զարգացումը:
Միջոցառմանը ներկա էին ՆԲՀԱ գործընկերները՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժական նախագծի ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող հիվանդանոցներից՝ ամբողջ երկրի մաշտաբով, և տեղական ու միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում են Հայաստանում մոր և մանկան առողջության հարցերով:
Կլինիկական ուղեցույցները և նեոնատալ խնամքի չափորոշիչները, որոնք արժանացել են ՀՀ առողջապահության նախարարության հավանությանը, տարածվում են Հայաստանի բոլոր շրջանների նեոնատալ բուժանձնակազմերի, ինչպես նաև առողջապահության ոլորտի այն աշխատակիցների շրջանում, որոնք արդեն դասընթացներ են անցել դրանց օգտագործման վերաբերյալ:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը մեկնարկվել է 2015 թվականին՝ Հայաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրը օգնում է բուժհաստատություններին տրամադրել անհրաժեշտ և որակյալ նորածնային խնամք հայաստանյան ընտանիքների համար, նպաստում է միջազգային նեոնատալ խնամքի չափորոշիչների տարածմանը և անդրադառնում է Հայաստանում երեխաների մահացածության հիմնական պատճառներին: Ծրագիրը իրականացվում է ՆԵոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայկական ակնաբուժական նախագծի հետ համագործակծությամբ:
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2003 թվականին: Կազմակերպության տեսլականն է նվազեցնել երեխաների մահացածությունը, նպաստել առողջ սերնդի աճին, կազմակերպել միջազգային չափորոշիչներին համապատասխանող նեոնատալ ծառայություններ և ստեղծել պատշաճ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններ նեոնատալ ծառայություններ տրամադրողների համար: Ներկայումս Հայաստանի տարբեր հիվանդանոցներից ավելի քան 120 նեոնատոլոգ և բուժքույր ներգրավված են ՆԲՀԱ-յի կողմից իրականացվող գործունեությանը, որը ներառում է նեոնատալ խնամքի, հետազոտությունների, վերլուծությունների, դասընթացների և այլի համար անհրաժեշտ նյութերի և փաստաթղթերի մշակում:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն