Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին
Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։ Այն կրում էր «Սթրեսոլոգիա» խորագիրը։
Երկօրյա գիտաժողովը մուլտիդիսցիպլինարային էր։ Այն իր հարկի տակ էր հավաքել հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների, սեքսոպաթոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, թերապևտների և ընտանեկան բժիշկների։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ «Բժշկական համալսարանը ունի հարուստ պատմություն։ Եվ փառք ու պատիվ այն շրջանավարտներին, որոնք անձնվիրաբար իրենց կյանքը նվիրեցին մարդկանց բուժելու գործին, բուժելու ոչ միայն դեղամիջոցներով ու բժշկական նշտարով, այլ նաև խոսքով, մարդկանց հավատ ներշնչելով»։
Դիմելով հոբելյարին՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Ադել Թադևոսյանը լավագույն օրինակ է ուսանողության համար, թե ինչպես մարդ կարող է այսքան շատ սիրել ու նվիրված լինել իր մասնագիտությանը, գործին։
Ա․ Մուրադյանի խոսքն ամբողջացրեց փոքրիկ տեսաֆիլմը, որտեղ ներկայացվեց անվանի մասնագետի՝ Ադել Թադևոսյանի անցած մասնագիտական ուղին։ Եվ սա ընդամենը մեկ ամփոփ դրվագ էր Թադևոսյանի կյանքից, որը, անշուշտ հուզեց հոբելյարին՝ բազմաթիվ գիտական աշխատությունների, գրքերի հեղինակին ու պրակտիկ բժշկին, որն այսօր էլ մեծ եռանդով ու ոգևորությամբ շարունակում է աշխատել։ Գիտաժողովին Ադել Թադևոսյանը ներկայացրեց բավականին հետաքրքիր զեկույց՝ «Հոգեբուժությունը հազարամյակի եզրին» թեմայով։
«Կյանքն առանց սթրեսի իմաստ չունի, քանի որ սթրեսը անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականությունը ուժեղացնելու համար։ Այդ առումով սթրեսն ունի շատ կարևոր նշանակություն ու համարվում է կյանքի համն ու հոտը։ Սթրեսի ենթարկված մարդը դառնում է ավելի խոցելի և ավելի հեշտությամբ է ձեռքբերում այլ հիվանդություններ։ Դա այլևս փաստ է։ Եվ սթրեսը մեզ պետք է բացասական ազդակներին դիմակայելու և ավելի դիմացկուն դառնալու համար։ Ամբողջ հարցն այն է, թե որքան երկար է տևում սթրեսը և ինչ ուժգնության է այն․ կարճատև սթրեսներն ունեն խթանիչ ազդեցություն, իսկ տևականները՝ կործանիչ»,- իր խոսքում նշեց Ադել Թադևոսյանը։
Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան նաև մի շարք հայտնի բժիշկներ, այդ թվում՝ արտերկրից, որոնք խոսեցին արդի թեմաների շուրջ։ Սակայն նրանց բոլորին կապող օղակը սթրեսն էր։
«Գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ զեկույցներով հանդես են գալու բժշկագիտության տարբեր ոլորտների փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետները», - մեզ հետ զրույցում մանրամասնեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը, ով կազմակերպել ու համակարգել էր գիտաժողովի աշխատանքները։ Այդ մասին բեմից հպարտությամբ հայտարարեց հոբելյարն ու շտապեց շնորհակալություն հայտնել Շահրամանյանին կատարած մեծ աշխատանքի համար։
Բացի գիտական զեկույցներից ներկայացվեցին նաև կլինիկական դեպքեր՝ տարբեր պրոֆիլի մասնագետների դիտարկմամբ։
Գիտաժողովի երկրորդ օրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով։ ԵՊԲՀ-ի ճեմասրահում ջերմ մթնոլորտ էր։ Նվագում էր երաժշտական լարային քառյակը, իսկ գրասեղանի շուրջ բժիշկների եռյակը ինքնագրեր էր բաժանում։
«СТРЕСС-СЕКС-СОМА» գրքի հեղինակներն են՝ ԵՊԲՀ ռեկտոր, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, անվանի հոգեբույժ, մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, պրոֆեսոր Ադել Թադևոսյանը և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, կլինիկայի սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
Գրքի հեղինակները փաստեցին, որ այս գրքում նրանք իրենց անցած մասնագիտական պրակտիկ փորձով են կիսվել։
«Գիրքը բանալի է ցանկացած նեղ մասնագետ-բժշկի համար, քանի որ առաջին անգամ մարդը չգիտակցված սթրես ապրում է դեռ չծնված՝ ներարգանդային կյանքում, և այդ պահից սկսած սկսվում է հավերժ պայքարը ներդաշնակության հասնելու և այն պահպանելու համար», - նշեց գրքի համահեղինակ Վրեժ Շահրամանյանը։
Հեղինակները վստահ են, որ այն շատ օգտակար կլինի ընթերցել նաև ուսանողներին ու կլինիկական օրդինատորներին և ոչ միայն։
«Շատ հարցերի պատասխաններ կգտնեն հենց այստեղ ու էլ ավելի ուշադիր կլինեն միջանձնային հարցերում», - ընդգծեց Արմեն Մուրադյանը։
Ըստ Ադել Թադևոսյանի՝ սթրեսը մարդկանց կյանքի ուղեկիցն է, առանց որի հնարավոր չէ ապրել։ Մարդու լույս աշխարհ գալը սթրես է, որից հետո նրան սպասում է կյանքի իրադարձությունների փոթորկոտ օվկիանոս։
«Երբ սթրես եք տանում, մի հուսահատվեք։ Փորձեք գտնել մի լուսավոր կետ, ու դուք կհաղթահարեք այն», - ժպիտով եզրափակեց հոբելյարը։
Լուսանկարները՝ ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն